Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը այցելեց Ախալցխա

Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը այցելեց Ախալցխա

Սամցխե-Ջավախք այցելեց  Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը: Դեսպանին ընդունեց Սամցխե-Ջավախքի նահանգապետ ՝ Ակակի Մաճուտաձեն։ Նահանգապետը  շնորհավորեց թուրք դիվանագետին  դեսպանի պաշտոնում եւ հաջողություն մաղթեց նրան հետագա գործունեության մեջ:

Նորանշանակ դեսպանի ճանաչողական հանդիպումը նվիրված էր Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերությանը  եւ սերտ բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց սահմանակից շրջանների ակտիվ հարաբերությունների կարեւորությունը եւ բարիդրացիական ավանդույթների զարգացումը:

Հատուկ ուշադրություն դարձվեց  տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների եւ այդ ուղղությամբ համատեղ տարածաշրջանային նախագծերի իրականացման վրա: Մարզպետ Ակակի Մաճուտաձեն խոսեց Սամցխե-Ջավախքում զբոսաշրջային  ներուժի մասին, ինչպես նաև  ծանոթացրեց ընթացիկ  տարվա  խոշոր նախագծերի հետ:

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆատմա Ջերե Իազգանը պատրաստակամություն  հայտնեց աջակցել ինչպես երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ Սամցխե-Ջավախքի եւ Արդահանի հարեւան շրջանների միջեւ բոլոր ուղղություններով համագործակցության ակտիվացմանը:

 

Akhaltskha.Net