ԱՄՆ-ի հայաշատ Գլենդել քաղաքի հիմնական փողոցներից մեկը կանվանակոչվի Արցախի անունով։ Ինչպես Akhaltskha.Net-ի հետ զրույցում նշեց Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը, նախնական որոշումը քաղաքային խորհրդում կայացվել է միաձայն։ Նրա խոսքերով այն Գլենդելի կենտրոնական փողոցներից մեկն է, որը հիմնականում վայելում է զբոսաշրջիկների ուշադրությունը։
«Վերջնական քվեարկությունը դեռ տեղի չի ունեցել, սակայն փողոցը Արցախ անվանակոչելու հիմնական քննարկումը արդեն երեկ տեղի է ունեցել Գլենդելի քաղխորհրդի նիստի ժամանակ եւ ընդունվել միաձայն» , -ասաց Զարեհ Սինանյանը։