Ի՞նչ է ենթադրում համընդհանուր առողջապահական ծրագիրը, ո՞ւմ համար է նախատեսված
Այսօրվանից համընդհանուր առողջապահական ծրագրի փաթեթներն ուժի մեջ կմտնեն: Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն մամլո ասուլիս է անցկացրել, որի ընթացքում խոսել է իրականացված փոփոխությունների մասին, հաղորդում է aliq.ge կայքը: Համընդհանուր ծրագրում ընդգրկված խմբերը եւ ֆինանսավորման պայմանները հետեւյալն են. Միջին եկամուտ ունեցող քաղաքացիները, որոնց ամսական վաստակը բարձր է 1000 լարիից, սակայն տարեկան եկամուտը չի գերազանցում…