Բարձրացրեք դրոշը հանուն Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
		23.10.2023 . Տարածաշրջան

Բարձրացրեք դրոշը հանուն Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ 23.10.2023 . Տարածաշրջան

Հայաստան է ժամանել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը: X-ի իր միկրոբլոգում նա ողջունել է Երևանին. «Բարի լույս, Երևան: Ես Հայաստանում եմ: Բարձրացրեք դրոշը հանուն երիտասարդ ժողովրդավարության, հանուն խաղաղության և  տարածքային ամբողջականության։ Այսօր կսկսենք  քննարկումները պետության ղեկավարների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Սարգիս Խանդանյանի հետ»,- գրել է գերմանացի օրենսդիրն…

Read More
Թբիլիսին չի մասնակցի «3+3» ձևաչափով հարթակի նիստին. Վրաստանի ԱԳՆ
		22.10.2023 . Տարածաշրջան

Թբիլիսին չի մասնակցի «3+3» ձևաչափով հարթակի նիստին. Վրաստանի ԱԳՆ 22.10.2023 . Տարածաշրջան

Վրացական կողմը չի մասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») շրջանակում հանդիպումներին, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն: «Վրաստանը չի մասնակցում վերոնշյալ հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,- հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ից: Նշվում է, որ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա) հանդիպում անցկացնելու նախաձեռնության հեղինակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: …

Read More
Եգիպտոսում անցկացված խաղաղության գագաթնաժողովի մասնակիցները դատապարտել են Գազայի հատվածում հարձակումը քաղաքացիական անձանց վրա
		21.10.2023 . Միջազգային

Եգիպտոսում անցկացված խաղաղության գագաթնաժողովի մասնակիցները դատապարտել են Գազայի հատվածում հարձակումը քաղաքացիական անձանց վրա 21.10.2023 . Միջազգային

Եգիպտոսում անցկացված խաղաղության գագաթնաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որով դատապարտել են Գազայի հատվածում հակամարտության երկու կողմերի խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնության դրսևորումները՝ փոխանցում է ТАСС-ը: «Մենք դատապարտում և մերժում ենք ցանկացած հարձակում քաղաքացիական անձանց վրա, խաղաղ քաղաքացիների դեմ բռնությունը, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի և հակամարտության կողմերից որևէ մեկի իրավունքների խախտումները»,- ասված է փաստաթղթում: Կահիրեի գագաթնաժողովի…

Read More
ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը Բաքվում քննարկել է ռուս-ադրբեջանական գործակցության հնարավորությունները
		20.10.2023 . Միջազգային

ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը Բաքվում քննարկել է ռուս-ադրբեջանական գործակցության հնարավորությունները 20.10.2023 . Միջազգային

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն այցելել է Բաքու և խորհրդակցություններ անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:  «Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները՝ շեշտը դնելով երկկողմ ընթացիկ օրակարգի արդի հարցերի վրա։ Քննարկվել են քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և…

Read More
Նորվեգիան ֆինանսական աջակցություն է տրամադրելու  Հայաստանին
		20.10.2023 . Միջազգային

Նորվեգիան ֆինանսական աջակցություն է տրամադրելու Հայաստանին 20.10.2023 . Միջազգային

Նորվեգիայի կառավարությունը 32 միլիոն նորվեգական կրոն (մոտավորապես 2.769.000 եվրո) կամավոր ներդրում է կատարել Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի գործողությունների ծրագրին աջակցելու համար։ Եվրախորհրդում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հելգե Սելանդն այդ առիթով հանդիպել է գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգի հետ։ Այդ մասին հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը: 

Read More
Աբբասը հրաժարվել է Իսրայել կատարած այցի ընթացքում հեռախոսազրույց ունենալ Բայդենի հետ. ԶԼՄ
		20.10.2023 . Միջազգային

Աբբասը հրաժարվել է Իսրայել կատարած այցի ընթացքում հեռախոսազրույց ունենալ Բայդենի հետ. ԶԼՄ 20.10.2023 . Միջազգային

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հոկտեմբերի 18-ին ամերիկացի առաջնորդի՝ Իսրայել կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է իսրայելական պետական ​​Kan ռադիոն՝ հղում անելով Արևմտյան ափի վարչական կենտրոն Ռամալլա քաղաքում տիրող իրավիճակին ծանոթ աղբյուրին: Ռամալլայում է գտնվում Պաղեստինի առաջնորդի գրասենյակը։ Ըստ ռադիոկայանի՝ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները հոկտեմբերի 18-ին փորձել են…

Read More
ՀԱՄԱՍ-ի հարձակման նպատակներից մեկը արաբական երկրների հետ Իսրայելի կարգավորման գործընթացի խափանումն էր. Նեթանյահու
		19.10.2023 . Միջազգային

ՀԱՄԱՍ-ի հարձակման նպատակներից մեկը արաբական երկրների հետ Իսրայելի կարգավորման գործընթացի խափանումն էր. Նեթանյահու 19.10.2023 . Միջազգային

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հոկտեմբերի 7-ի հարձակման նպատակներից մեկը արաբական պետությունների հետ իր երկրի հարաբերությունների կարգավորման գործընթացի խափանումն էր: «Մեզ մի քայլ էր բաժանում խաղաղության շրջանակի ընդլայնումից: Այդ պատճառով ձեռնարկվեց այդ գործողությունը»,- ասել է Նեթանյահուն՝ Իսրայել այցելած Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպմանը: Սունակը հանդիպել է…

Read More
ԼՂ-ում մնացած որոշ մարդիկ փոխադրամիջոց են խնդրում՝ հեռանալու համար. ԿԽՄԿ
		19.10.2023 . Արցախ

ԼՂ-ում մնացած որոշ մարդիկ փոխադրամիջոց են խնդրում՝ հեռանալու համար. ԿԽՄԿ 19.10.2023 . Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով թե ինչպես են իրականացվում Լեռնային Ղարաբաղում մնացած սակավաթիվ բնակիչների որոնումները։ Նշվում է, որ որոնողական աշխատանքների արդյունքում նոր անձանց են գտնում: «Փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում կա՛մ իրենց ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել հեռանալ: Ոմանց անհրաժեշտ է բժշկական օգնություն, սնունդ և ջուր: Մյուսները օգնություն…

Read More
Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է վերաբնակեցնել ընդհանուր առմամբ 140 000 մարդ. Ալիև
		17.10.2023 . Միջազգային

Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է վերաբնակեցնել ընդհանուր առմամբ 140 000 մարդ. Ալիև 17.10.2023 . Միջազգային

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է։ «Շատերը կրկնում էին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, մենք ցույց տվեցինք, որ ունի: Դա մեծ երջանկություն է»,- հավելել է Իլհամ Ալիևը: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է վերաբնակեցնել ընդհանուր առմամբ 140 000 մարդ: Ալիևը նաև նշել է՝ որոշ ժամանակ անց Լեռնային Ղարաբաղը մեծ խթան…

Read More
Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության կապակցությամբ
		17.10.2023 . Միջազգային

Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության կապակցությամբ 17.10.2023 . Միջազգային

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության կապակցությամբ: «Վշտացած եմ Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության և երրորդ անձի լուրջ վիրավորվելու լուրից։ Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և իմ համերաշխությունն եմ հայտնում իմ գործընկերներին՝ Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբին և Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին»,- նշել է Միրզոյանը X-ի (նախկին Twitter)…

Read More
Այսօր ձեր արածը հարված է ոչ միայն արցախահայությանը, այլև ՀՀ պետական սահմանը պահող մեր որդիներին. Կանադայում ՀՀ դեսպանը՝ ցուցարարներին
		16.10.2023 . Արցախ

Այսօր ձեր արածը հարված է ոչ միայն արցախահայությանը, այլև ՀՀ պետական սահմանը պահող մեր որդիներին. Կանադայում ՀՀ դեսպանը՝ ցուցարարներին 16.10.2023 . Արցախ

Կանադայում «Հայաստան» հիմնադրամի կողմից արցախցիների համար կազմակերպված դրամահավաքից առաջ միջադեպ է տեղի ունեցել: ՀՅԴ-ական երիտասարդները Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանին փորձել են թույլ չտալ մասնակցել դրամահավաք-ճաշկերույթին: «Արցախահայությունն այսօր մեր կարիքն ունի, մենք պետք է ոտքի կանգնենք, որ կարողանանք նրանց ոտքի կանգնեցնել: Այսօր ձեր արածը հարված է ոչ միայն արցախահայությանը, այլև ՀՀ պետական սահմանը պահող մեր…

Read More
Մահմուդ Աբբասը ՀԱՄԱՍ-ը չի համարում պաղեստինցիների օրինական ներկայացուցիչը
		16.10.2023 . Միջազգային

Մահմուդ Աբբասը ՀԱՄԱՍ-ը չի համարում պաղեստինցիների օրինական ներկայացուցիչը 16.10.2023 . Միջազգային

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ զրույցում ասել է, որ ՀԱՄԱՍ-ը չի գործում պաղեստինցիների անունից։ «Աբբասը զրույցի ընթացքում ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի գործողություններն ու քաղաքականությունը չեն արտացոլում Պաղեստինի ժողովրդի ձգտումները»,- գրում է WAFA պաղեստինյան գործակալությունը։ Միաժամանակ Պաղեստինի առաջնորդը կոչ է արել դադարեցնել պաղեստինցիների դեմ Իսրայելի ագրեսիվ գործողությունները, օգնություն ցուցաբերել Գազայի…

Read More
Ադրբեջանը շինծու քրեական գործի հիման վրա կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ. ԼՂ նախկին օմբուդսմեն
		14.10.2023 . Արցախ

Ադրբեջանը շինծու քրեական գործի հիման վրա կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ. ԼՂ նախկին օմբուդսմեն 14.10.2023 . Արցախ

«Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ անօրինական դատավարությունը»,- նշված է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: «Վագիֆն առևանգվել էր Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետում 2023 թվականի հուլիսի 29-ին, երբ ԿԽՄԿ-ն նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի հրատապ վիրահատության համար։ Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը շինծու քրեական գործի հիման վրա…

Read More
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ
		12.10.2023 . Արցախ

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ 12.10.2023 . Արցախ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել 2-րդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Այս անգամ հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումներ իրականացնող գործարարների հետ էր։ Հանդիպումն անցկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։   Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում իրենց ծավալած…

Read More
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմածովային օբյեկտների ուղղությամբ
		11.10.2023 . Միջազգային

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմածովային օբյեկտների ուղղությամբ 11.10.2023 . Միջազգային

Իսրայելի բանակը հարձակում է գործել ՀԱՄԱՍ-ի «Ալ Ղասամ» զինյալ թևի հրամանատար Մուհամմեդ Ադ-Դեյֆի տան վրա` սպանելով նրա հորը, եղբորը, երեխաներին և այլ հարազատների. հրամանատարի ճակատագրի մասին չի հաղորդվում: Իսրայելցիները վերջինիս համարում են գլխավոր ահաբեկիչներից մեկը, պաղեստինցիները` ժողովրդի ազատության լեգենդար մարտիկ: Իսրայելի ուժայինները մի քանի անգամ փորձել են նրան ոչնչացնել, նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, կորցրել…

Read More
Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ադրբեջանցի պատգամավորի ներկայացրած զեկույցին
		10.10.2023 . Տարածաշրջան

Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ադրբեջանցի պատգամավորի ներկայացրած զեկույցին 10.10.2023 . Տարածաշրջան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է Եվրոպայում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար ծայրահեղ աջ գաղափարախոսության մարտահրավերների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին: «Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել ծայրահեղ աջ գաղափարախոսության հետ կապված ատելության, խտրականության և բռնության հանցագործությունների տագնապալի աճին: Այս գործողություններն ուղղակիորեն սպառնում են անհատների մարդու…

Read More
ԼՂ-ից ծանր վիրավոր երկու երիտասարդ տարհանվել է Միացյալ Նահանգներ՝ բժշկական օգնություն համար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
		10.10.2023 . Արցախ

ԼՂ-ից ծանր վիրավոր երկու երիտասարդ տարհանվել է Միացյալ Նահանգներ՝ բժշկական օգնություն համար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 10.10.2023 . Արցախ

Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղից ծանր վիրավոր երկու երիտասարդ տարհանվել է Միացյալ Նահանգներ՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար: Այդ մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Շատ շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, որոնք օգնեցին շտապ բժշկական տարհանում իրականացնել»,- նշված է դեսպանության X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում: This weekend, two seriously injured young people from Nagorno-Karabakh were evacuated to…

Read More
Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերի թիվը հասել է 800-ի
		09.10.2023 . Տարածաշրջան

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակումների զոհերի թիվը հասել է 800-ի 09.10.2023 . Տարածաշրջան

Իսրայելը սկսում է Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը՝ դադարեցնելով պաղեստինյան անկլավին սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Այդ մասին երկուշաբթի  հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ «Չեն լինի էլեկտրականություն, սնունդ կամ վառելիք: Մենք կռվում ենք բարբարոսների դեմ և համաժեք պատասխան կտանք»,- օպերատիվ խորհրդակցությունից հետո ասել է նա: Պաղեստինա-իսրայելական հակամարտության կտրուկ սրման հետևանքով երկու կողմից հարյուրավոր…

Read More
Մենք Գազան կվերածենք ավերակների. Նեթանյահուն քաղաքի բնակիչներին կոչ է արել լքել տարածքը
		08.10.2023 . Միջազգային

Մենք Գազան կվերածենք ավերակների. Նեթանյահուն քաղաքի բնակիչներին կոչ է արել լքել տարածքը 08.10.2023 . Միջազգային

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տեսաուղերձով դիմելով քաղաքացիներին, Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել անհապաղ լքել տարածքը: Նա հայտարարել է` Իսրայելի բանակն անհապաղ գործի կդնի ողջ հզորությունը` ՀԱՄԱՍ խմբավորմանը ոչնչացնելու համար: «Մենք վրեժ կլուծենք այս սև օրվա համար, Գազան կվերածենք ավերակների քաղաքի»,- ասել է նա: Նեթանյահուն հայտնել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը կլինի երկարատև…

Read More
Ասկերանի շրջանում մեկ դիտակետ ապամոնտաժվել է. ՌԴ ՊՆ
		07.10.2023 . Արցախ

Ասկերանի շրջանում մեկ դիտակետ ապամոնտաժվել է. ՌԴ ՊՆ 07.10.2023 . Արցախ

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել՝ նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենօրյա պաշտոնական տեղեկագրում: «Զինաթափման և կողմերի շփման գծից հետ քաշվելու պայմաններում Ասկերանի շրջանում մեկ դիտակետ ապամոնտաժվել է»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Read More
ԼՂ-ից բռնի տեղահանված 91-ամյա Բաշիր Առուշանյանը ՀՀ հասնելու համար տասնյակ կիլոմետրեր ոտքով է անցել
		07.10.2023 . Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված 91-ամյա Բաշիր Առուշանյանը ՀՀ հասնելու համար տասնյակ կիլոմետրեր ոտքով է անցել 07.10.2023 . Արցախ

ԼՂ-ի Նոր Ղազանչի գյուղը հայաթափված հարյուրավոր բնակավայրերից մեկն է: Գյուղից վերջինը դուրս է եկել ամենատարեց բնակիչը՝ Բաշիր Առուշանյանը, 20 կիլոմետր քայլել հարևան գյուղ հասնելու համար: Երկար է եղել նաև Հայաստան հասնելու ճանապարհը: Ինը տասնամյակը բոլորած արցախցին թեպետ միայնակ է ապրել, բայց սեփական ձեռքերով մշակած այգի ու տնտեսություն է թողել: Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան

Read More
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը
		07.10.2023 . Միջազգային

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը 07.10.2023 . Միջազգային

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:

Read More
Իսրայելը զինված ուժերը բերել է պատերազմական պատրաստության վիճակի
		07.10.2023 . Միջազգային

Իսրայելը զինված ուժերը բերել է պատերազմական պատրաստության վիճակի 07.10.2023 . Միջազգային

Գազայի հատվածից սկսված հրթիռակոծությունների և զինյալների ներթափանցման պայմաններում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կարգադրել է անվտանգության ոլորտում հատուկ դրություն սահմանել երկրի կենտրոնական և հարավային հատվածներում՝ հայտնել են հրեական պետության ՊՆ մամուլի ծառայությունից։ Հատուկ դրությունն ընդգրկում է Գազայի հատվածից մինչև 80 կմ շառավղով տարածքը, ինչպես նաև Թել Ավիվը և նրա արվարձանները, Երուսաղեմը և Նեգև անապատի մի…

Read More