Վրաստանի արտգործնախարարն ավարտեց այցը Բրյուսել
		08.04.2022 . Վրաստան, Քաղաքական

Վրաստանի արտգործնախարարն ավարտեց այցը Բրյուսել 08.04.2022 . Վրաստան, Քաղաքական

Նորանշանակ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարի շրջանակներում ապրիլի 6-8-ին ավարտեց այցը Բրյուսել։ Մինչ այցի ավարտը նա հանդիպել է ճապոնացի և կանադացի գործընկերներ Հայաշի Յոշիմասայի և Մելանի Ջոլիի հետ։ Վրաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ ճապոնացի գործընկերոջ հետ հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների աճող ներուժը և մշակույթի և ժողովուրդների…

Read More
Սերգեյ Լավրովը՝ Փառուխում Ադրբեջանի սադրանքների մասին
		08.04.2022 . Միջազգային

Սերգեյ Լավրովը՝ Փառուխում Ադրբեջանի սադրանքների մասին 08.04.2022 . Միջազգային

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում անդրադառնալով Արցախում ադրբեջանական բանակի կողմից ռուսական խաղաղապահների պատասխանատվութան գոտի ներխուժման և ռուսական կողմի հետագա քայլերի վերաբերյալ «Լուրերի» հարցին, ասել է. «Մարտի 24-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ մենք հայտարարել ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը զբաղված է իրադրության պարզաբանմամբ, քանի որ շատ անհասկանալի հանգամանքներ…

Read More
Վստահ ենք, որ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը թույլ չի տա հերթական սադրանքները․ Միրզոյան
		08.04.2022 . Միջազգային

Վստահ ենք, որ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը թույլ չի տա հերթական սադրանքները․ Միրզոյան 08.04.2022 . Միջազգային

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանը:   «Շնորհակալություն հրավերի համար: Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագրի 25-ամյակը: Վստահեցնում եմ, որ մեր կողմից բոլոր ջանքերը գործադրելու ենք միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու համար: Անցած տարիներին հայ-ռուսական…

Read More
Իսրայելի իրավապահները վերացրել են Թել Ավիվի մարդասպանին
		08.04.2022 . Միջազգային

Իսրայելի իրավապահները վերացրել են Թել Ավիվի մարդասպանին 08.04.2022 . Միջազգային

Իսրայելի իրավապահների հետ փոխհրաձգության արդյունքում ուրբաթ վաղ առավոտյան սպանվել է հինգշաբթի Թել Ավիվում ահաբեկչություն կատարած հանցագործը՝ հայտնում է Jerusalem Post-ը։ Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան Թել Ավիվի կենտրոնում հրաձգություն իրականացրած ահաբեկիչը պաղեստինցի էր: Բռնարարքի հետևանքով զոհվել է երկու մարդ, 12-ը վիրավորվել է։ Հարձակումն իրականացվել է Թել Ավիվի գլխավոր փողոցներից մեկի՝ Դիզենգոֆի մի քանի…

Read More
Բրյուսելյան եռակողմ հանդիպման միջազգային արձագանքները
		07.04.2022 . Միջազգային

Բրյուսելյան եռակողմ հանդիպման միջազգային արձագանքները 07.04.2022 . Միջազգային

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը դրական արձագանք է ստացել աշխարհի տարբեր երկրների ու առաջնորդների կողմից: Կրեմլը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների նախապատրաստումը: Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի մամուլի քարտուղար) — Հասկանալի է, որ գործընթացը բավական տևական է, բայց նման փաստաթղթի կնքման ուղղությամբ առաջընթացը…

Read More
ՆԱՏՕ-ն կընդլայնի աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային. Ստոլտենբերգ
		07.04.2022 . Միջազգային

ՆԱՏՕ-ն կընդլայնի աջակցությունը Ուկրաինային, Վրաստանին և Բոսնիա և Հերցեգովինային. Ստոլտենբերգ 07.04.2022 . Միջազգային

ՆԱՏՕ-ի անդամ երկրները կընդլայնեն Ուկրաինային, Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային ցուցաբերվող աջակցությունը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Դաշնակիցները հանգել են միասնական կարծիքի, որ անհրաժեշտ է օգնել դաշինքի գործընկեր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին և Բոսնիա-Հերցեգովինային՝ ամրապնդելու պաշտպանունակությունը: Պետք է համոզվենք, որ նրանք ունակ…

Read More
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին
		07.04.2022 news Վրաստան, Քաղաքական

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին 07.04.2022 news Վրաստան, Քաղաքական

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին ՆԱՏՕ-ի նախարարական նիստում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Տեղեկատվության համաձայն հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել Դաշինքին ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը գործընկեր երկրներին, այդ թվում՝ Վրաստանին հրավիրելու համար, ինչը Դաշինքի աջակցության հերթական արտահայտությունն է Վրաստանին։ «Շեշտվել է Վրաստանի և նրա…

Read More
Ռուսական գազի դիմաց վճարման վերաբերյալ Եվրամիությունում միասնական տեսակետ չկա. ֆոն դեր Լայեն
		07.04.2022 . Միջազգային

Ռուսական գազի դիմաց վճարման վերաբերյալ Եվրամիությունում միասնական տեսակետ չկա. ֆոն դեր Լայեն 07.04.2022 . Միջազգային

Եվրամիությունը միասնական դիրքորոշում չունի ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարման հարցում։ Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Մեծ նշանակություն ունեն գազի մատակարարման մասին պայմանագրերը, դրանցով նախատեսվող վճարման տարբերակները, հիմնականում՝ եվրո կամ դոլար։ Մենք ուշադիր կվերլուծենք Ռուսաստանի նախագահի հրամանագիրը գազի մատակարարման դիմաց ռուբլով վճարելու մասին, սակայն միասնական դիրքորոշում դեռ չունենք»,- հայտնել է…

Read More
Հուսամ, որքան հնարավոր է շուտ կհամաձայնեցվի խաղաղության պայմանագիրը, և տարածաշրջանում կհաստատվի կայունություն, Շառլ Միշել
		07.04.2022 . Միջազգային

Հուսամ, որքան հնարավոր է շուտ կհամաձայնեցվի խաղաղության պայմանագիրը, և տարածաշրջանում կհաստատվի կայունություն, Շառլ Միշել 07.04.2022 . Միջազգային

Ինչպես տեղեկացրել էինք, Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ «գերազանց և շատ կառուցողական» որակելով հանդիպումը: «ԵՄ-ի համար Հարավային Կովկասի բարգավաճումը, կայունությունը և անվտանգությունը հույժ կարևոր են: Այդ պատճառով էլ մենք ներգրավված ենք բոլոր դրական ջանքերին…

Read More
ԱՄՆ-ը փորձում է արգելել Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին
		06.04.2022 . Միջազգային

ԱՄՆ-ը փորձում է արգելել Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին 06.04.2022 . Միջազգային

Նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում անցկացվելու է G20-ի գագաթնաժողովը: Յոթ ամիս առաջ արդեն եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաները մտածում են՝ ինչպես իրենց պահել, եթե ՌԴ նախագահ Պուտինը որոշի մասնակցել գագաթնաժողովին: Ըստ Bloomberg-ի տվյալների, որոշ ղեկավարներ պատրաստ են հրաժարվել հանդիպմանը մասնակցելուց և Բալի ուղարկել ավելի ցածր մակարդակի պատվիրակություններ: Չի բացառվում, որ առաջին անգամ G20-ն ավարտվի առանց պաշտոնական…

Read More
«Ռոսավիացիան» երկարացրել է երկրի 11 օդանավակայանների թռիչքների արգելքը
		06.04.2022 . Միջազգային

«Ռոսավիացիան» երկարացրել է երկրի 11 օդանավակայանների թռիչքների արգելքը 06.04.2022 . Միջազգային

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումները երկարացվել են մինչև ապրիլի 13-ը։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությանը։ Ընդհանուր առմամբ, սահմանափակումների տակ է հայտնվել Ռուսաստանի 11 օդանավակայան հետևյալ քաղաքներում՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա։ Նախկին սահմանափակումները գործում էին…

Read More
Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին
		06.04.2022 . Միջազգային

Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին 06.04.2022 . Միջազգային

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է չորեքշաբթի՝ երկարատև հիվանդությունից հետո։ Փետրվարի սկզբին Ժիրինովսկին հոսպիտալացվել էր երկկողմանի թոքաբորբով, որը զարգացել էր կորոնավիրուսի օմիկրոն շտամի ֆոնին։ Քաղաքական գործչի մահվան լուրը հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա Ժիրինովսկուն անվանել է վառ ու տաղանդավոր քաղաքական գործիչ, որը «խորապես հասկանում էր, թե ինչպես է կառուցված աշխարհը, և…

Read More
Բլինքենն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը
		05.04.2022 . Միջազգային

Բլինքենն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը 05.04.2022 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Read More
Ենս Ստոլտենբերգ. Ես անհամբերությամբ սպասում եմ ավելին անել ՆԱՏՕ-ի գործընկերների համար, այդ թվում՝ Վրաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի համար, որոնք խոցելի են Ռուսաստանի կողմից բխող վտանգի նկատմամբ
		05.04.2022 . Վրաստան

Ենս Ստոլտենբերգ. Ես անհամբերությամբ սպասում եմ ավելին անել ՆԱՏՕ-ի գործընկերների համար, այդ թվում՝ Վրաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի համար, որոնք խոցելի են Ռուսաստանի կողմից բխող վտանգի նկատմամբ 05.04.2022 . Վրաստան

Ես ակնկալում եմ, որ մենք նաև կորոշենք ավելին անել ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների համար, ովքեր խոցելի են Ռուսաստանի սպառնալիքների և ներխուժումների նկատմամբ, ներառյալ Վրաստանը և Բոսնիա և Հերցեգովինան, – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է քաղաքական և գործնական աջակցության ակտիվացման կարևորությունը։ «Ակտիվացնելով քաղաքական և գործնական աջակցությունը՝ մենք կարող ենք օգնել…

Read More
ԼՂ-ի բնակչության նկատմամբ Ադրբեջանի բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակն էթնիկ զտումների իրականացումն է. դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյան
		05.04.2022 . Միջազգային

ԼՂ-ի բնակչության նկատմամբ Ադրբեջանի բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակն էթնիկ զտումների իրականացումն է. դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյան 05.04.2022 . Միջազգային

Ապրիլի 4-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ Իր ելույթում դեսպանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք խախտում են Արցախի հայության կենսական իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը։ Նշվել է, որ մի քանի շաբաթ շարունակ խափանված պահելով Լեռնային Ղարաբաղը մատակարարող գազատարի…

Read More
Սլովակիան կարող է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով. էկոնոմիկայի նախարար
		05.04.2022 . Միջազգային

Սլովակիան կարող է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով. էկոնոմիկայի նախարար 05.04.2022 . Միջազգային

Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը երկրի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ երկիրը չի կարող հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից: Նրա խոսքով՝ չնայած Բրատիսլավան պաշտպանում է Եվրամիության ընդհանուր դիրքորոշումը, ստիպված կլինի գազի դիմաց վճարումը կատարել ռուբլով, քանի որ երկիրն 85%-ով կախված է ռուսական գազից: «Գազի հոսքը չպետք է դադարի: Եթե ռուբլով վճարելու պայման կա, ապա մենք…

Read More
Լիբանանի կառավարությունը հայտարարում է պետության և Կենտրոնական բանկի սնանկացման մասին
		04.04.2022 . Միջազգային

Լիբանանի կառավարությունը հայտարարում է պետության և Կենտրոնական բանկի սնանկացման մասին 04.04.2022 . Միջազգային

Լիբանանի փոխվարչապետ Սաադե Աշ Շամին հայտարարել է պետության և Լիբանանի Կենտրոնական բանկի սնանկացման մասին: «Վնասները կբաշխվեն պետության, «Ազատության» բանկի, բանկերի ու ավանդատուների միջև, և որոշակի տոկոս չկա։ Ցավոք, պետությունը սնանկացել է, ինչպես և Լիբանանի բանկը, և մենք ուզում ենք դրական արդյունքով դուրս գալ իրավիճակից: Իսկ կորուստները տասնամյակների քաղաքականության հետևանք են, և եթե մենք ոչինչ չձեռնարկեինք,…

Read More
Ալեքսանդր Վուչիչը հաղթել է նախագահական ընտրություններում
		04.04.2022 . Միջազգային

Ալեքսանդր Վուչիչը հաղթել է նախագահական ընտրություններում 04.04.2022 . Միջազգային

Կիրակի Սերբիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով՝ ներկա նախագահ Ալեքսանդր Վուչիչի օգտին քվեարկել է քաղաքացիների ավելի քան 60 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակցի՝ Զդրավկո Պոնոշի օգտին՝ 17 տոկոսից պակաս։ Սերբիայի նախագահի պաշտոնին հավակնում էր ութ թեկնածու՝ հայտնում է svoboda.org-ը։ Խորհրդարանական ընտրություններում էլ հաղթում է «Միասին մենք կարող ենք ամեն ինչ անել» կոալիցիան՝ Վուչիչի՝…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, մեր թեկնածուները համոզիչ հաղթանակ են տարել
		03.04.2022 . Վրաստան

Իրակլի Ղարիբաշվիլի. Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, մեր թեկնածուները համոզիչ հաղթանակ են տարել 03.04.2022 . Վրաստան

  Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ միջանկյալ ընտրություններում «Վրացական երազանքի» թեկնածուները համոզիչ հաղթանակ են տարել։ Նրա խոսքով՝ այժմ հիմնական մտահոգությունը պետք է լինի բնակչության խնդիրների լուծումը, խաղաղության ու կայունության պահպանումն ու զարգացումը։ «Մենք, անշուշտ, ուրախ ենք Բաթումիի երեկվա արդյունքից, մեր թեկնածուն համոզիչ հաղթանակ տարավ, նա հավաքեց 70 տոկոսը։ Ուզում եմ շնորհավորել նրան։ Սա ավարտում է…

Read More
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 նոր դեպք, ապաքինվել է ևս 592 պացիենտ
		03.04.2022 . Վրաստան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 նոր դեպք, ապաքինվել է ևս 592 պացիենտ 03.04.2022 . Վրաստան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 217 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 13 061 թեստ, այստեղից 9 714-ը՝ հակագենի արագ թեստով և 3 347-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական – 1,66%, վերջին 14 օրը – 2,88%, վերջին 7 օրը – 2,24%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր…

Read More
Սլովակիան հանդես է եկել ռուսական գազի դիմաց վճարման հարցում ԵՄ դիրքորոշման համակարգման նախաձեռնությամբ
		02.04.2022 . Միջազգային

Սլովակիան հանդես է եկել ռուսական գազի դիմաց վճարման հարցում ԵՄ դիրքորոշման համակարգման նախաձեռնությամբ 02.04.2022 . Միջազգային

Սլովակիան հանդես է եկել ռուսական բնական գազի դիմաց վճարման հարցում Եվրամիության երկրների դիրքորոշումների համակարգման նախաձեռնությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուարդ Հեգերը: «Սլովակիայի շնորհիվ սկսվել է ռուսական գազի դիմաց վճարելու հարցում Եվրամիության մոտեցման համակարգում»,- նշել է Հեգերը՝ անհրաժեշտ համարելով պահպանել ԵՄ երկրների միասնությունը բնական գազի գնման հարցում։ Սլովակիայի վարչապետի համոզմամբ՝ Ռուսաստանը ձգտում է խաթարել…

Read More
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիտարկում է Ուկրաինա մեկնելու հնարավորությունը
		02.04.2022 . Միջազգային

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դիտարկում է Ուկրաինա մեկնելու հնարավորությունը 02.04.2022 . Միջազգային

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ դիտարկում է Ուկրաինա մեկնելու հնարավորությունը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է NBC NEWS-ի լրագրող Կլաուդիո Լավանգան, որը Մալթա մեկնող ինքնաթիռում քահանայապետին հարցրել է, թե արդյոք նա կմեկնի՞ Կիև: «Այո՛, այդ առաջարկը սեղանին է»,- ասել է սրբազան քահանայապետը: Նախորդ ամիս Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և ուկրաինացի մի շարք քաղաքական…

Read More
Գերմանիայի փոխկանցլերը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը
		02.04.2022 . Միջազգային

Գերմանիայի փոխկանցլերը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը 02.04.2022 . Միջազգային

Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական աջակցության ավելացմանը: «Այն ամենի հետ մեկտեղ, ինչ մենք անում ենք, շատ ուշադիր հետևում ենք, որ անխոհեմ քայլ չանենք, որը կարող է Գերմանիան վերածել Ռուսաստանի կողմից հարձակման թիրախի»,- հայտարարել է Հաբեքը Rheinische Post թերթին տված հարցազրույցում: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի համար դժվար…

Read More
Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին
		02.04.2022 . Հայաստան

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին 02.04.2022 . Հայաստան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:  Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,…

Read More
Գեղամ Ստեփանյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ զրույցում անդրադարձել է Արցախում առկա հումանիտար իրավիճակին
		01.04.2022 . Արցախ

Գեղամ Ստեփանյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ զրույցում անդրադարձել է Արցախում առկա հումանիտար իրավիճակին 01.04.2022 . Արցախ

Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում հայրենազրկելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև բռնազավթված տարածքներում հայկական…

Read More
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծել են ԼՂ հակամարտության կարգավորման ինտենսիվացման անհրաժեշտությունը ՄԽ համանախագահության շրջանակում
		01.04.2022 . Արցախ

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծել են ԼՂ հակամարտության կարգավորման ինտենսիվացման անհրաժեշտությունը ՄԽ համանախագահության շրջանակում 01.04.2022 . Արցախ

Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Բրյուսելում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումները Եվրոպական միության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարի պարտականությունները կատարող Մացեյ Պոպովսկիի, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտոշի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինի, ԵՄ Արտաքին գործերի և…

Read More
Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ. Արցախի նախագահ
		01.04.2022 . Արցախ

Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ. Արցախի նախագահ 01.04.2022 . Արցախ

Ինչպես տեղեկացրել էինք՝ Արցախի նախագահ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով: Բացման խոսքում երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով:   Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության…

Read More
Որոշ երկրներ հոգնածություն ունեն հակառուսական պատժամիջոցների հարցում. Կուլեբա
		01.04.2022 . Միջազգային

Որոշ երկրներ հոգնածություն ունեն հակառուսական պատժամիջոցների հարցում. Կուլեբա 01.04.2022 . Միջազգային

Որոշ երկրներ դժկամություն են ցուցաբերում նոր հակառուսական պատժամիջոցներ կիրառելու հարցում։ Լեհական TVN24 հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան։ Նա պարզաբանել է, որ մի շարք երկրներ հոգնել են Մոսկվայի վրա ազդեցության այս միջոցներից, ինչպես նաև չկա լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամություն, որոնք կարող են հարվածել ռուսական տնտեսությանը։ Մասնավորապես, նա հիասթափություն է…

Read More
ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն ապրիլի 1-ից կարող են Ռուսաստան մուտք գործել՝ առանց կորոնավիրուսի թեստ հանձնելու
		31.03.2022 . Միջազգային

ԵԱՏՄ երկրների քաղաքացիներն ապրիլի 1-ից կարող են Ռուսաստան մուտք գործել՝ առանց կորոնավիրուսի թեստ հանձնելու 31.03.2022 . Միջազգային

«Ռոսպոտրեբնադզորն» առաջարկում է ապրիլի 1-ից չեղարկել կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձելու պահանջը ցամաքային ճանապարհով Ռուսաստան ժամանող ՌԴ և Եվրասիական տնտեսական միության այլ երկրների քաղաքացիների համար: Առաջարկվում է նաև հրաժարվել Ռուսաստան ժամանելուն պես Պետական ծառայությունների հարթակում այդ երկրների քաղաքացիների համար հարցաթերթիկի լրացման պահանջից: «Ռոսպոտրեբնադզորից» հայտնել են, որ փաստաթուղթը նպաստում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների անարգել տեղաշարժի համար…

Read More
ԱՄՆ նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու մասին հայտարարություններին. Խաթիբզադե
		31.03.2022 . Միջազգային

ԱՄՆ նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու մասին հայտարարություններին. Խաթիբզադե 31.03.2022 . Միջազգային

Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների ընդունումը հակասում է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու մտադրության մասին ամերիկյան կողմի հայտարարություններին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ պաշտոնյան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքի պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը խախտելու համար: «Այդ գործողությունները վկայում են, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը, հակառակ…

Read More