Իսրայելի իրավապահները վերացրել են Թել Ավիվի մարդասպանին 08.04.2022 . Միջազգային

Իսրայելի իրավապահները վերացրել են Թել Ավիվի մարդասպանին
		08.04.2022 . Միջազգային


Իսրայելի իրավապահների հետ փոխհրաձգության արդյունքում ուրբաթ վաղ առավոտյան սպանվել է հինգշաբթի Թել Ավիվում ահաբեկչություն կատարած հանցագործը՝ հայտնում է Jerusalem Post-ը։

Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան Թել Ավիվի կենտրոնում հրաձգություն իրականացրած ահաբեկիչը պաղեստինցի էր: Բռնարարքի հետևանքով զոհվել է երկու մարդ, 12-ը վիրավորվել է։ Հարձակումն իրականացվել է Թել Ավիվի գլխավոր փողոցներից մեկի՝ Դիզենգոֆի մի քանի հատվածում։

Առաջին կրակոցները հնչել են քաղաքի կենտրոնում գտնվող գարեջրատներից մեկում, ավելի ուշ հարձակվողը կրակ է բացել փողոցում՝ անցորդների վրա։

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ կպատժվեն ահաբեկչին ուղղակի կամ անուղղակի աջակցած անձինք: