Երկրաշարժ Վրաստանում
Մայիսի 3-ին Վրաստանի տարածքում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Առաջին երկրաշարժը գրանցվել է Դաղստանի հետ սահմանին, իսկ երկրորդը Լագոդեխի քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք: Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տեղեկատվությամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Թբիլիսի քաղաքում: