Քաղաք Վալեի  №1  մանկապարտեզը վերանորոգման աշխատանքներից հետո սկսեց իր գործունեությունը

Քաղաք Վալեի №1 մանկապարտեզը վերանորոգման աշխատանքներից հետո սկսեց իր գործունեությունը

Մանկապարտեզի վերանորոգման համար  բարձրալեռ շրջանների զարգացման  հիմնադրամի բյուջեից ֆինանսավորվել է 575 000 լարի։ Գույքը ձեռք է բերվել World Vision կազմակերպության միջոցներով։ Վալեի վերանորոգված Մանկապարտեզը  նախատեսված է  210 երեխայի համար։ Նախադպրոցական կրթական հաստատությունը բացեց Սամցխե-Ջավախքի նահանգապետը, World Vision կազմակերպության ներկայացուցիչների, Ախալցխայի քաղաքապետը եւ մաժորիտար պատգամավորը։ Շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2017 թվականի ամռանը։ Վերանորոգված շենքում ուսումնական ընթացքը…

Read More
Ախալցխայում բացում է գրասենյակ Վրաստանի Համալսարանը

Ախալցխայում բացում է գրասենյակ Վրաստանի Համալսարանը

Ախալցխայում գրասենյակ է բացում Վրաստանի Համալսարանը : Ինչպես հայտարարում են համալսարանում , շրջանային գրասենյակը տեղի բնակիչներին , աշակերտներին , ուսանողներին և բոլոր հետաքրքրվող անձանց հնարավորություն է տալու օգտվել անվճար ծրագրերից , ինչպիսիք են՝ ընդօրինակվող քննություններ , վավերացված թրենինգներ , հանրային դասախոսություններ , օլիմպիադաներ , բաց դռների օրեր , իրավաբանական խորհրդատվություն և այլն:Գրասենյակի բացումը նախատեսված է…

Read More

Այս տարի Ախալցխայի հայկական դպրոց հաճախեց 64 աշակերտ

Սեպտեմբերի 15-ին Վրաստանում մեկնարկեց ուսումնական տարին: Այս առիթով տոնական էր օրը նաեւ Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հանրային դպրոցում: Նոր ուսումնական տարում առաջին դասարան հաճախեց 64 աշակերտ, ովքեր բաժանվեցին երեք դասարանների: Երեք առաջին դասարանների դասվարները եղան Մարիամ Կարապետյանը, Մանուշակ Խաչատրյանը եւ Սրբուհի Սաղաթելյանը: Ավարտական դասարանի աշակերտները ըստ ավանդության բեմ բարձրացրին փոքրիկ աշակերտներին եւ նրանց…

Read More

Ջավախքում սովորող հայ երիտասարդները պետք է իրենց կարիերան եւ ապագան Վրաստանում տեսնեն. Լեւոն Մկրտչյան

Ջավախքի դպրոցներում, բացի դասարգրքերի խնդրից, կա ուսուցչական կազմի ծերացման խնդիր: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի՝ Ջավախքի դպրոցներում Հայոց լեզվի եւ Հայ գրականության դասագրքերի խնդրին վերաբերող հարցին: «Ջավախքի դպրոցներում առկա Հայոց լեզվի եւ Հայ գրականության դասագրքերի խնդիրը լուծվելու է, Հայաստանի Հանրապետությունն իր պարտավորությունները կկատարի: Սակայն,…

Read More
Համագործակցության հուշագրի շրջանակներում առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը

Համագործակցության հուշագրի շրջանակներում առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը

Վերջին 15 տարավ ընթացքում առաջին անգամ Վրաստանի ԿԳ նախարարը Երևանում իր հայ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ հաստակ, առանց ենթատեքստային նախադասությունների հայտարարեց, որ Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների միջև նոր կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը: Սա նշանակում է, որ վրացական կողմը կարևոր քայլ է…

Read More

Հայաստանում է Վրաստանի կրթության և գիտության նախարարը

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Ըստ Հայաստանի կրթության և գիտության նախարարության, այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները: Նախարարներն ընդգծել են, որ…

Read More
Սամցխե-Ջավախքում հայկական դպրոցների տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագիր է մեկնարկել

Սամցխե-Ջավախքում հայկական դպրոցների տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագիր է մեկնարկել

Ուսուցիչների  մասնագիտական զարգացման ազգային կենտրոնը շուտով կսկսի ուսուցիչների և տնօրենների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը: Տվյալ նորության մասին երեկ նահանգապետարանի շենքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրին Ախալցխայի հայկական դպրոցների տնօրեններին և ֆասիլիտատորներին: Մեկ տարվա ընթացքում ծրագրով նախատեսված է 7-12-րդ դասարանների մոտ  2 200 ուսուցիչների եւ 213 ոչ վրաց դպրոցների տնօրենների վերապատրաստում: Ուսուցիչները այդ ընթացքում պետք է անցնեն…

Read More

Ինչպե՜ս են գործերդ, ուսանո՛ղ…

Այս նշանաբանով միջոցառումը, որ կազմակերպվել էր «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում, հավաքել էր շրջանի նախկին 20 շրջանավարտների, որոնք սովորում են Թբիլիսիի և Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նրանցից 12-ը Կենտրոնի շրջանավարտներն են նաև: Միջոցառումն սկսվեց «Հայր Մեր» -ով և շրջանի հոգևոր առաջնորդ Տեր Արմաշ քհն Պողոսյանի օրհնության խոսքով: Իր ելույթում, Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, որը նաև վարեց…

Read More

Ախալցխացի Մարիամ Հարությունյանը դարձել է Հայաստանի լավագույն ուսանող

Երեկ ամփոփվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները: Ուսանողներին ողջունել և մրցանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ամենամյա այս մրցույթը ևս մեկ միջոց է, որով պետությունը խրախուսում և հայտնաբերում է լավագույն ուսանողներին, ինչպես նաև աջակցում ՝ հետագա մասնագիտական կատարելագործման ընթացքում: «Լավագույն ուսանող» մրցույթը հաղթելու համար…

Read More

200 ջավախքցի ուսանողների եռօրյա հանգիստը Ծաղկաձորում

Փետրվարի 24-ից 26-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ուսանողական ակտիվ հանգիստ։ Ծաղկաձոր մեկնեցին 200 ջավախաքցի ուսանողներ՝ հանգստանալու և մասնակցելու բազմաթիվ մրցույթների։ Այս հանգիստը շատ լայն հնարավորություն էր Ջավախքցի ուսանողների համար ևս մեկ անգամ հավաքվելու նույն հարկի տակ, առավել սերտ շփվելու և իրար հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելու։ Առաջին օրը հյուրանոցում տեղավորվելուց հետո մասնակիցները մասնակցեցին «Մայրաքաղաք» մրցույթային խաղին` ցուցաբերելով…

Read More

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց ջավախքահայերի հարցերին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին Հայարտուն կենտրոնում պատասխանեց նաեւ Սամցխե-Ջավախքի հասարակական  գործիչների եւ իշխանության ներկայացուցիչների հարցերին: Հանդիպման սկզբում վարչապետը այլ հարցերի շարքում նշեց, որ իր հանդիպումների ընթացքում անդրադարձել է նաեւ ջավախքահայության խնդիրներին առանց մանրամասնելու դրանց բովանդակությունը: Հետագայում վարչապետից հետաքրքրվեցին թե որ հարցերն են քննարկվել ջավախքահայությանը հուզող խնդիրներից, որին նա պատասխանեց, որ հիմնականում քննարկվել են…

Read More

Վերսկսվել են Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցի շինարարական աշխատանքները

Ախալքալաքի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցում ընթացող շինարարական աշխատանքներն արդեն վերսկսվել են: Շինարարական աշխատանքները ընթանում են «Ջորջիան ինջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ կազմակերպության կողմից , ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի, Վրաստանի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի և Վրաստանի կրթության ու գիտության նախարարության համատեղ ծրագրերով: Ըստ նախատեսված ծրագրի՝ դպրոցի շինարարական աշխատանքները պետք է ավարտին հասցվեին մինչև 2017 թվականի փետրվարի…

Read More

«Ես ներկա եմ… ինձ բացակա չնշանակեք»

2017 թվականի փետրվարի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում կայացավ «Ես ներկա եմ… » խորհրդավոր վերնագրով միջոցառում: Այն նվիրված էր վաղամեռիկ Անահիտ Բոստանջյանի հիշատակին: Լեփ-լեցուն էր դահլիճը: Հուզառատ էր միջոցառումը: Կարոտի խոր զգացումով թբիլիսահայությունը եկել էր առնչվելու տաղանդաշատ բանաստեղծ-թարգմանչի, վարպետ լրագրողի և գրական ու հասարակական ակտիվ գործչի «կենդանի ներկայությանը»… Տակավին 40 օր առաջ…

Read More

Սրբորեն պահենք մեր մայրենին

Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառան-գութիւններէն ամենէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ: Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք: Զապէլ Եսայեան Կան համազգային արժեքներ, որոնց կարելի է անդրադառնալ միայն մեծագույն ակնածանքով, մաքրամաքուր զգացողություններով, անափ սիրով ու նվիրումով: Նման արժեքների շարքում առանձնանում է մայրենի լեզուն: Յուրաքանչյուր…

Read More

Հայտարարություն

Սիրելի՛ հայրենակիցներ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հայտարարում է կամավորների ընդունելություն: Ի՞նչ ենք ակնկալում մենք. 1. Անգլերեն և/կամ ռուսերեն լեզվի գերազանց իմացություն, 2. Microsoft Word ծրագրի իմացություն, 3. Պատասխանատվություն, 4. Աշխատասիրություն, 5. Ընկերասիրություն: Ի՞նչ կարող եք ակնկալել Դուք. 1. Աշխատանքային փորձ, 2. Նոր գիտելիքներ և հմտություններ, 3. Մասնակցություն՝ ՋԱՀ-ի միջոցառումներին, 4. Նոր ընկերներ, 5. Տեղեկանք, իսկ ատիվ…

Read More