Ովքեր են «Վրացական Երազանք»-ի քաղաքապետի թեկնածուները Սամցխե-Ջավախքում

«Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուների ցանկը արդեն  հայտնի է Սամցխե-Ջավախքում:  Ախալցխայում   «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուն  Զազա Մելիքիձեն է: Այժմ նա Ախալցխայի շրջանային վարչության ղեկավարն է:  Ադիգենիում «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուն Զաքարիա Էնդելաձեն է՝ ներկայիս շրջանի ղեկավարը: «Վրացական երազանք» -ը Ասպինձայում  ներկայացնում է Ռոստոմ Մագրաքվելիձեն որպես Ասպինձայի քաղաքապետի թեկնածու: Նա մեկ շաբաթ առաջ թողեց   N39 ընտրական հանձնաժողովի…

Read More

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի «Առավոտ լուսո» ճամբարը օգոստոսի 19-ին ավարտեց աշխատանքը

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի «Առավոտ լուսո» ճամբարը օգոստոսի 19-ին ավարտեց աշխատանքը: Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության կողմից ֆինանսավորված 10-օրյա ճամբարում երեխաները հարուստ առօրյա ունեցան: Խմբավարներ Անահիտ Սահակյանը և Հրաչուհի Թովմասյանը, խոհարարն ու տեխնիկական աշխատողը ամեն ինչ արեցին, որպեսզի փոքրիկները իրենց զգան ինչպես հարազատ օջախում: 40 ճամբարականները երգով ու պարով, խաղով և արտասանություններով հրաժեշտ տվեցին հարազատ ճամբարին: «Ռաֆայել…

Read More
«Հայ մշակույթը բազմամշակույթ Վրաստանոմ»  խորագիրը կրող ազգային համերգ Նինոծմինդայում

«Հայ մշակույթը բազմամշակույթ Վրաստանոմ» խորագիրը կրող ազգային համերգ Նինոծմինդայում

«Վիրահայերի Միության» նախաձեռնությամբ Սամցխե-Ջավախքի Նինոծմինդայի մունիցիպալիտետում հուլիսի 30-ին տեղի ունացավ «Հայ մշակույթը բազմամշակույթ Վրաստանոմ»  խորագիրը կրող ազգային համերգ։  Յամերգային ծրագիրը ներկայացրեցին Վրաստանում գործող համույթներն ու անհատ կատարողները։ Միջոցառումը անցավ մեծ շուգով եւ հանդիսատեսի բուռն ծափահարությամբ։ Համերգին ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Խորեն Մղդեսյանը, Գամգեոբայի մշակույթի բաժնի վարիչ՝ Ժորա Սնխչյանը, քաղաքային ընտրանիի մշակույթի հանձնաժողովի նախագահ՝ Անի…

Read More
Նինոծմինդայի անտառում գտել են տղամարդու դի

Նինոծմինդայի անտառում գտել են տղամարդու դի

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի մոտակա անտառում գտել են կախված տղամարդու դի: Ռադիո «Նոր»-ի տվյալներով, մահացած տղամարդը 1969 թ. ծնված Ռաֆիկ. Ա-ն է, որը Գանձա գյուղի բնակիչ էր:  Մահացած տղամարդը ունի ընտանիք, կին և երկու տղա, երկուսն էլ ամուսնացած են: Տեղի ունեցածը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի համապատասխան 115 հոդվածով, որը ենթադրում է անձին ինքնասպանության հասցնելը:…

Read More

«Մայրս պատկերն է մայր Հայրենիքի» խորագրով ,ազգագրական և կիրառական արվեստի գործերի ցուցահանդես Նինոծմինդայում

Վրաստանի Նինոծմինդա քաղաքի մշակույթի կենտրոնի ճեմասրահում այսօր՝ ապրիլի 6-ին բացվեց «Մայրս պատկերն է մայր Հայրենիքի» խորագրով ,ազգագրական և կիրառական արվեստի գործերի ցուցահանդես՝ նվիրված կանանց միամսյակին։ Այդ ցուցահանդեսով, փաստորեն ամփոփվում է կանանց միամսյակը։ Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել շրջանի 30-ից ավելի կին ստեղծագործողներ՝իրենց 200-ից ավելի աշխատանքներով, տեղեկացնում է կենտրոնի մամլո դիվանը։ Ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ։Նրա արդյունքները կամփոփի…

Read More

Մեծարման հանդիսույթ, նվիրված անվանի գրող և ազգագրագետ Ալբերտ Իսոյանին

Մարտի 26-ին, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում, Վրաստանի հայ գրողների, կենտրոնի աշխատակազմի, ավագ սաների, գրողի հարազատների և մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցավ մեծարման հանդիսույթ, նվիրված անվանի գրող և ազգագրագետ Ալբերտ Իսոյանին, նրան ՀՀ սփյուռքի նախարարույան Վիլյամ Սարոյան մեդալով պարգևատրմանը: Միջոցառումը բացեց ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ, կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը: Օրհնության խոսք ասաց Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր…

Read More

Նինոծմինդայում, տեղի ունեցավ «Հայկական գաթայի» փառատոն

Մարտի 22-ին՝ այս տարվա «Միջինքի» օրը, հոծ բազմություն էր հավաքվել սբ. Սարգիս եկեղեցում, գավթում և «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում: Դեռ նախորդ օրը այստեղ էին բերվել մրցույթին ներկայացված գաթաները, որոնք շարականների ուղեկցությամբ հասցվեցին եկեղեցի: Այստեղ շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն Պողոսյանը օրհնեց գաթաները, նրանց «հեղինակներին» և ներկաներին: Տոնախմբությունն սկսվեց «ՌՋ» կենտրոնի բակում: Մինչ մրցութային հանձնաժողովը կընտրեր…

Read More

«Իմ աշխարհը» թեմայով բաց դաս «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի կերպարվեստի կրտսեր խմբակի ( ղեկավար՝ Ռուզան Սիրականյան), երեխաները՝ ավագների օգնությամբ անցկացրին բաց դաս՝ «Իմ աշխարհը» թեմայով: Ներկայացվել էին փոքրիկների մատիտանկարները, որոնց մեջ առանձնանում էին Անգելինա Սանոսյանի, Նարեկ Պոդոսյանի, Լիլիթ Նռանյանի և այլոց նկարները: Միջոցառման ընթացքում ավագ խմբի սանեը Թագուհի Հովհաննիսյանը, Գայանե Իրիցյանը, Ոսկեհատ Գինոսյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը և ուրիշներ, ներկայացրին տարբեր դարաշրջանների…

Read More

Ինչպե՜ս են գործերդ, ուսանո՛ղ…

Այս նշանաբանով միջոցառումը, որ կազմակերպվել էր «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում, հավաքել էր շրջանի նախկին 20 շրջանավարտների, որոնք սովորում են Թբիլիսիի և Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նրանցից 12-ը Կենտրոնի շրջանավարտներն են նաև: Միջոցառումն սկսվեց «Հայր Մեր» -ով և շրջանի հոգևոր առաջնորդ Տեր Արմաշ քհն Պողոսյանի օրհնության խոսքով: Իր ելույթում, Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, որը նաև վարեց…

Read More

Հերթական դատական նիստը Նինոծմինդայում անցյալ տարի տեղի ունեցած սպանության գործով

Ախալցխայի շրջանի դատարանում նիստ անցկացվեց Նինոծմինդայում անցյալ տարի տեղի ունեցած սպանության գործով: «Մարգարյանն իր ընկերոջ մի քանի անգամ դանակահարել է»,-ասում է դատախազը: Մեղադրող կողմը Արմեն Մարգարյանի և Արշալույս Սանոսյանի վեճի և հետագայում նրանցից մեկի սպանության մանրամասները նկարագրեց դատարանին: Այս դեպքը տեղի է ունեցել 2016 թվի հուլիսի 6-ին: Արմեն Մարգարյանը Արշալույս Սանոսյանին և խաղատան աշխատակցին նստեցրել…

Read More

Վերացնե՛լ ՀՀ քաղաքացիների Վրաստան մուտքի արգելքը Հայտարարություն

Վրաստանի համար ՀՀ քաղաքացի անցանկալի անձանց անուններն ավելանում են շատ արագ տեմպերով: Այսօր արդեն մեր տեղեկություններով Վրաստանի տարածք չեն կարող մուտք գործել մեկ տասնյակից ավելի մտավորականներ, լրագրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Առավել ցավալի է այն փաստը, որ անցանկալի անձ ճանաչվածների մի պատկառելի մասը ծնունդով կամ արմատներով Սամցխե-Ջավախք տարածաշրջանից են: Նրանց շարքերում չկա ոչ մի հանցագործ…

Read More

Ծնունդով Ջավախքից երկու պատգամավորները ՀՀԿ-ի համամասնական ցուցակում են

Ջավախքցի պատգամավորներ Տաճատ Վարդապետյանն ու Շիրակ Թորոսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում են: Իրենց՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և ՀՀԿ-ի համամասնական ցուցակում լինելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին պատգամավորները: «Ես ՀՀԿ-ի համամասնական ցուցակում եմ, հորիզոնականի, այլ մանրամասների, այդ թվում նաև՝ առաջիկա անելիքների մասին կխոսեմ փետրվարի 16-ից հետո»,-ասաց Տաճատ Վարդապետյանը: Շիրակ Թորոսյանը ևս խոստացավ անելիքներից խոսել…

Read More

Այսուհետ բնակչությանը չի հատկացվելու գյուղատնտեսական նշանակության վաուչերներ

Վրաստանում 2013 թվականին մշակված վաուչերային օգնության ծրագիրը գործեց չորս տարի: Պարարտանյութեր և հողամշակման համար այլ պարագաներ ձեռք բերելու համար գյուղացիներին անընդմեջ հատկացվող գումարը վաուչերների տեսքով այս տարվանից այլևս չի լինելու: Բնակիչներն այսուհետ չեն ստանալու գյուղատնտեսական նշանակության վաուչերներ, քանի որ այդ ծրագիրը մշակված էր չորս տարվա համար և այն շարունակություն չունեցավ պետության բյուջեի նվազման պատճառով: Վերջին…

Read More

Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է

Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է: Այդ առիթով մի քանի միջոցառումներ տեղի ունեցան Նինոծմինդայի շրջանում: Առավոտյան շրջանի մտավորականները, գրողները, լրագրողներն ու պոեզիայի երկրպագուները այցելեցին քաղաքում տեղադրված պոետի կիսանդրուն: Այնուհետև ծավալուն գեղարվեստական-գրական ցերեկույթ տեղի ունեցավ Գանձայի Վահան Տերյանի տուն-թանգարանում, տեղեկացնում է «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի մամլո ծառայությունը: Տեղի դպրոցների աշակերտները հանդես եկան արտասանությամբ, պոետի մասին ասույթներով,…

Read More

Ներքին գործերի նախարարությունը Նինոծմինդայում գողության մեղադանքով ձերբակալել է 1 անձի

Ներքին գործերի նախարարությունը, Ախալքալաք-Մարաբդա-Կարս երկաթգծի մոտից ՍՊԸ «Ատեֆ Ջորջիա»-ին պատկանող 86 կգ մալուխային պղնձե գողության մեղադրանքով, ձերբակալել է մի հոգու: 2 հոգին էլ նույն գործով մեղադրվում են և քրեական պատասխանատվության են ենթարկել: Ներքին գործերի նախարարության տվյալներով, Սամցխե-Ջավախքի ոստիկանության Նինոծմինդայի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են 1995 թ. ծննդի Ի.Պ-ին, ով մեղադրվում է գողության մեջ, իսկ 1961…

Read More

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին Եվրոմիության կողմից վիզային ռեժիմի չեղարկման կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին փետրվարի 2-ին Բրյուսելում Եվրոմիության կողմից ընդունված որոշման կապակցությամբ: Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչությունը շնորհակալ է Եվրոմիությանը վիզայի չեղարկման հարցում Վրաստանին աջակցելու համար: Այս պատմական օրվան Վրաստանում սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց երկրի ապագան տեսնում են ժողովրդավարական ամուր արժեքների վրա կառուցված Եվրոմիության հետ: Վիզաների չեղարկումը Եվրոմիության կողմից, դա ոչ…

Read More

Ախալքալաքից օրենսդրական փոփոխություններ են առաջարկվում

Ախալքալաքում հասարակական կազմակերպությունները քննարկում են «Տեղական ինքնակառավարման մասին օրենսգրքում» անհրաժեշտ փոփոխություններ մտցնելու թեման, որպեսզի Շրջանային ժողովի մեծամասնական պատգամավորներին ընտրեն հավասարաչափ ընտրողներ: 2017 թ.-ի աշնանը Վրաստանում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդիպում անցկացրեց, որի նպատակն էր քննարկել «Տեղական ինքնակառավարման մասին օրենսգիրքը»: Հանդիպմանը ներկա էին 17 մասնակից, և չնայած,…

Read More

Ջավախքում ճանապարհների վրա իրավիճակը կրկին բարդ է

Ջավախքում ճանապարհների վար իրավիճակը կրկին բարդ է: Առատ ձյան եւ քամու պատճառով մշտապես փակվում են նոր մաքրված ճանապարհները: Քամու պատճառով որոշակի կետերի վրա ձյան բարձրությունը կարող է հասնել 2-3 մետրի:  Ներկա դրությամբ դեպի Կարծախի եւ Նինոծմինդայի անցակետ տանող ճանապարհը  բաց է, սակայն այնտեղ կան մեքենաների խցանումներ: Արդեն երրորդ օրն է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետի Խորենիա գյուղի…

Read More

Ախալքալաքի եւ Նինոծմինդայի բազմաթիվ գյուղերի ճանապարհներ փակվել են առատ ձյան եւ բուքի պատճառով

Ախալքալաքից եւ Նինոծմինդայից դեպի գյուղեր տանող ճանապարհները փակվել են բուքի եւ առատ ձյան պատճառով: Ձնաբուքը խնդիրներ է առաջացել 8 գյուղերի համար: Շրջանի ճանապարհները ձյունից մաքրելու հարցում պատասխանատու «Վեմիա» ընկերության հանձնաժողովի ներկայացուցիչները ասում են, որ 10 օրվա ընթացքում ճանապարհները պարբերաբար մաքրվում էին, սակայն առատ ձյան եւ քամու պատճառով միևնույն է խոչընդոտեր կան ճանապարհների վրա: Ներկա դրությամբ…

Read More

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու աշխարհասփյուռ հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ: 25 տարի առաջ, երբ պատերազմական գործողությունները Արցախում դեռ հեռու էին ավարտից եւ հայ ժողովուրդը կենաց մահու կռվի էր ելել հանուն հայրենի հողի, պաշտոնապես ծնունդ առավ հայության համար անկախության հիմնասյուն հանդիսացող Հայոց բանակը: Հայոց բանակի ծնունդը բոլորի համար…

Read More

Նոր լրատվական-վերլուծական կայք Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հայության համար

Սիրելի ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում մեր նոր կայք-էջը www.mediaAnalytic.org, որը լրացնելու է www.Akhaltskha.Net-ի եւ www.Javakhkmedia.com-ի աշխատանքները: Կայքը ստեղծվել է «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպության հիմքի վրա եւ ի տարբերություն www.Akhaltskha.Net-ի եւ www.Javakhkmedia.com-ի, նոր կայքը անդրադառնալու է նաեւ Հայաստանի ու հայությանը հուզող բոլոր կարեւոր խնդիրներին: Սկզբնական շրջանում կայքը գործելու է միայն հայերեն լեզվով, իսկ ապագայում…

Read More

Նինոծմինդայի գամգեոբան հայտարարել է մրցույթ երկու թափուր աշխատատեղերի համար

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբան հայտարարում է մրցույթ երկու թափուր աշխատատեղերի համար: Մեկը վերաբերվում է Հեշտիա գյուղի գամգեբելու ներկայացուցչի, իսկ հաջորդը պետական գնումների գլխավոր մասնագետի պաշտոնին: Դիմորդները պետք է ներկայացնեն դիմում էլեկտրոնային տեսակով, հանրային ծառայության բյուրոի կայքի միջոցով՝ E-mail (www.hr.gov.ge): Մրցույթը անցկացնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մրցութային ատեստավորման հանձնաժողովը, որը վերջում կընտրի կվալիֆիկացված անձերին: Մրցույթն անցկացվելու է երկու…

Read More

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը կավարտվի 2 ամսից

Թուրքիան նախատեսում է 2 ամսից ավարտել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեթ Արսլանը: «Մոտավորապես 2 ամսվա աշխատաք է մնացել: Այժմ բավականին ծանրաբեռնված աշխատում ենք: Հաշվի առնելով եղանակային պայմաններից առաջացած դժվարությունները` նախատեսում ենք աշխատանքներն ավարտել մարտ, ապրիլ ամիսներին»: Խոսելով երկաթգծի կարևորության մասին՝ նախարար Արսլանը…

Read More

Սահմանի բացումը զարգացման չբերեց

Ախալքալաք շրջանի Կարծախ գյուղի բնակիչներն ասում են, որ չեն զգում իրենց գյուղի առանձնահատուկ զարգացում Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո, նրանք պարզապես գիշերները սկսել են կողպել դռները: «Կարծախի» անցակետը բացվել է 2015 թ.-ի հոկտեմբերին: Դրանից հետո, որոշակի վախի հետ միասին, մարդիկ սկսեցին հուսալ, որ սահմանի բացման հետ միասին կլինեն ավելի մեծ հնարավորություններ իրացնելու իրենց գյուղմթերքն ու…

Read More
«ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

«ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Դեռ դպրոցական դասագրքերից հայ ժողովուրդը լսել է «Մեծ Թուրան» ծրագրի մասին, որի պատճառով այդքան տուժել է հայ ժողովուրդը: Բոլորս էլ գիտենք թե իրականում ինչ նպատակով իրականացվեց Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից: Հիմնական նպատակը կայանում էր նրանում, որ իրենք կարողանան միավորվել մնացած թուրքալեզու ժողովուրդների հետ, ինչի հիմնական խոչընդոտը հանդիսանում էր հայ ժողովուրդը: Նպատակը չէր փոխվել նաեւ…

Read More