Ախալցխայի շրջանի դատարանում նիստ անցկացվեց Նինոծմինդայում անցյալ տարի տեղի ունեցած սպանության գործով: «Մարգարյանն իր ընկերոջ մի քանի անգամ դանակահարել է»,-ասում է դատախազը: Մեղադրող կողմը Արմեն Մարգարյանի և Արշալույս Սանոսյանի վեճի և հետագայում նրանցից մեկի սպանության մանրամասները նկարագրեց դատարանին:
Այս դեպքը տեղի է ունեցել 2016 թվի հուլիսի 6-ին: Արմեն Մարգարյանը Արշալույս Սանոսյանին և խաղատան աշխատակցին նստեցրել է իր մեքենան: Դատախազի խոսքերով, Մարգարյանը Արշալույսի հետ զրուցել է արհամարհանքով, որը հաստատում է վկաներից մեկը՝ Սոֆյա Մանուկյանը: Մանուկյանին տուն տանելուց հետո, նրանք անմիջապես գնում են վեճը վերլուծելու:
Հովսեփյանի անվան փողոցի վրա , Արշալույս Սանոսյանը կանգնեցնում է մեքենան և խնդրում, որ Արմեն Մարգարյանն դուրս ելնի մեքենայից: Դատախազի ասածով, Սանոսյանը խփել է և Մարգարյանը ընկել է գետնին: Բարձրանալիս նա Սանոսյանի ձեռքին տեսել է դանակ, որով նա ցանկացել է խփել, բայց մեղադրյալը ոտքի կանգնելուց հետո կարողացել է դանակը վերցնել Սանոսյանի մոտից:
Դատախազի պնդմամբ, թեև այլևս Արշալույս Սանոսյանը իրենից սպառնալիք չէր ներկայացնում, Արմեն Մարգարյանը վրեժ հանելու նպատակով ընկերոջը մի քանի անգամ դանակահարել է:
Մամուկա Քոմոշվիլին, մեղադրյալին մեղավոր հայտարարեց և պահանջեց դատարանից նրան կանխամտածված սպանության հոդվածով ազատազրկել:
Դատարանը պաշտպանի խոսքը լսելու է մարտի 7-ին, որից հետո դատավոր Գոչա Ջեյրանաշվիլին կհայտարարի Արմեն Մարգարյանի դատավճիռը: