«Արևիկ» մանկական հիմնադրամի 15-ամյակը «Հայարտուն» կենտրոնում
2017 թվականի դեկտեմբերի 2-ին, հիրավի մանկական շունչ էր ստացել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը: Գեղեցիկ ժապավեններով և գույնզգույն փուչիկներով զարդարված Գալուստ Գյուլբենկյան սրահը պատրաստվել էր Վրաստանի «Արևիկ» մանկական հիմնադրամի 15-ամյակի տոնակատարությանը: Դահլիճի առաջին շարքում տեղեր էին զբաղեցրել թբիլիսահայ համայնքի պատվավոր անձինք, ներկա էին հոգևոր դասը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի…