ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային՝ հիմք ընդունելով սեփական անվտանգային շահերը․ Ստոլտենբերգ
		18.06.2024 . Միջազգային

ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային՝ հիմք ընդունելով սեփական անվտանգային շահերը․ Ստոլտենբերգ 18.06.2024 . Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է Ուկրաինային՝ հիմք ընդունելով սեփական անվտանգային շահերը:   «Մենք պետք է հասկանանք, որ Ուկրաինային օգնությունը բարեգործություն չէ։ Մենք օգնում ենք Ուկրաինային, քանի որ դա առաջին հերթին համապատասխանում է մեր անվտանգության շահերին»,- նշել է Ստոլտենբերգը։    Նա նաև անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հյուսիսային…

Read More
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4-ի․ Mehr
		18.06.2024 . Տարածաշրջան

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4-ի․ Mehr 18.06.2024 . Տարածաշրջան

Իրանի Քաշմեր քաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4-ի, 120 մարդ վնասվածքներ է ստացել՝ հայտնում է Mehr գործակալությունը։ Նշվում է, որ 35 մարդ հոսպիտալացվել է։ Երկրաշարժի հետևանքով վնասվել են միայն հին շինությունները։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Պուտինը կարգադրել է ստորագրել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը
		18.06.2024 . Միջազգային

Պուտինը կարգադրել է ստորագրել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը 18.06.2024 . Միջազգային

Վլադիմիր Պուտինը կարգադրել է ստորագրել Ռուսաստանի Դաշնության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: Կարգադրության համաձայն՝ Ռուսաստանի ԱԳՆ-ին թույլատրվում է պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների ընթացքում դրա նախագծում մտցնել փոփոխություններ, որոնք սկզբունքային բնույթ չեն կրում: Նշվում է, որ պայմանագիրը կստորագրվի բարձր մակարդակով։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ Եվրոպան բախվում է շատ լուրջ զարգացումների․ Բայդեն
		18.06.2024 . Միջազգային

Երկրորդ աշխարհամարտից ի վեր առաջին անգամ Եվրոպան բախվում է շատ լուրջ զարգացումների․ Բայդեն 18.06.2024 . Միջազգային

ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Ենս Ստոլտենբերգը Ջո Բայդենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2024 թվականին Դաշինքի եվրոպական անդամների և Կանադայի պաշտպանական ծախսերն ավելանում են 18 %-ով, իսկ դաշինքի 23 անդամ պաշտպանական ոլորտի համար կծախսի ՀՆԱ-ի 2 %-ը կամ դրանից ավելին։ «Սա վերջին տասնամյակների ամենամեծ աճն է»,- նշել է Ստոլտենբերգը։  …

Read More
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլի քարոզարշավը
		17.06.2024 . Միջազգային

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլի քարոզարշավը 17.06.2024 . Միջազգային

Երկուշաբթի Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլի նախընտրական քարոզարշավը, որը դիտորդներն անվանում են «կայծակնային արագ»: Այն կտևի ընդամենը 12 օր, թեկնածուներ են գրանցվել երկրի բոլոր 577 ընտրատարածքներում։ Եկել է ընտրողների հետ հանդիպումների, նախընտրական քարոզչություն տարածելու և հեռուստատեսային գովազդի ժամանակը, հայտնում է Euronews-ը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 9-ին ցրել էր խորհրդարանի ստորին…

Read More
Հունիսի 18-19-ը Պուտինը կայցելի ԿԺԴՀ
		17.06.2024 . Միջազգային

Հունիսի 18-19-ը Պուտինը կայցելի ԿԺԴՀ 17.06.2024 . Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը կայցելի Հյուսիսային Կորեա՝ Կիմ Չեն Ընի հրավերով։ Վերջին անգամ Պուտինը Հյուսիսային Կորեա էր այցելել 2000 թվականին։ Փհենյանում նա հանդիպել էր ԿԺԴՀ-ի այն ժամանակվա ղեկավար Կիմ Չեն Իրի հետ։ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընը 2023 թ. սեպտեմբերի 12-17-ը այցելել է Ռուսաստան։ Այդ օրերի ընթացքում նա եղել է Վոստոչնի…

Read More
Ղրիմի կամուրջն այլևս ռազմական նշանակություն չունի. Ուկրաինական նավատորմի խոսնակ
		17.06.2024 . Միջազգային

Ղրիմի կամուրջն այլևս ռազմական նշանակություն չունի. Ուկրաինական նավատորմի խոսնակ 17.06.2024 . Միջազգային

Ուկրաինայի ռազմածովային ուժերի (նավատորմի) խոսնակ Դմիտրի Պլետենչուկն ասել է, որ Ղրիմի կամուրջը ռազմական տեսանկյունից այլևս նշանակություն չունի, և դրա ոչնչացումն անիմաստ է: «Այն գրեթե չի օգտագործվում ռազմական լոգիստիկայի համար, քանի որ կամրջով անցնում է ընդհանուր բեռի մեկ քառորդից պակասը»,- ասել է խոսնակը: Պլետենչուկը կարծում է, որ կամուրջն այլևս մարտավարական-ռազմավարական նշանակություն չունի այն վնասներից հետո, որոնք…

Read More
ՑԱՀԱԼ-ը հայտարարել է «մարտավարական դադարների» մասին՝ Գազայի հատվածում մարդասիրական օգնությանն աջակցելու համար
		17.06.2024 . Միջազգային

ՑԱՀԱԼ-ը հայտարարել է «մարտավարական դադարների» մասին՝ Գազայի հատվածում մարդասիրական օգնությանն աջակցելու համար 17.06.2024 . Միջազգային

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ամեն օր՝ առավոտյան 8:00-ից մինչև երեկոյան ժամը 19:00-ը, կդադարեցնի մարտական ​​գործողությունները Գազայի հիմնական ճանապարհներից մեկի երկայնքով՝ մարդասիրական օգնության առաքումները հեշտացնելու համար: Այսպես կոչված «մարտավարական դադարը» կսկսվի Ռաֆահի շրջանում: Ըստ զինվորականների՝ դադարը համակարգվում է ՄԱԿ-ի և միջազգային աջակցության գործակալությունների հետ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է զինվորականների այդ որոշումը՝ այն…

Read More
Արևմուտքի արձագանքը Պուտինի առաջարկներին կառուցողական չէ․ Պեսկով
		15.06.2024 . Միջազգային

Արևմուտքի արձագանքը Պուտինի առաջարկներին կառուցողական չէ․ Պեսկով 15.06.2024 . Միջազգային

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և բանակցություններ սկսելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի առաջարկին Շվեյցարիայի գագաթնաժողովի մասնակիցների արձագանքը կառուցողական բնույթ չունի: «Շատ են պաշտոնական արձագանքները, ոչ կառուցողական բնույթի պաշտոնական հայտարարությունները»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Շվեյցարիայի գագաթնաժողովում չի քննարկվում Ուկրաինայում խաղաղության հարցը, փոխարենը քննարկվում են հումանիտար հարցեր: Բաժանորդագրվեք…

Read More
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
		15.06.2024 . Միջազգային

Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ 15.06.2024 . Միջազգային

Հունիսի 10-ին Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Մոնպելիե քաղաքից ժամանած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի։ Այդ մասին տեղեկացնում է Հրազդանի համայնքապետարանը:   Պատվիրակության կազմում էին Մոնպելիեի փոխքաղաքապետ և Մոնպելիեի միջերկրական մետրոպոլիայի փոխնախագահ Քլեր Հարթը, քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, Մոնպելիեի փաստաբանական պալատի անդամներ, որոնց թվում էր Մոնպելիեում…

Read More
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
		15.06.2024 . Միջազգային

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը 15.06.2024 . Միջազգային

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀԲ և ԵՄ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այցի նպատակն էր նախարարին ներկայացնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական բազայի և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման տեխնիկական աջակցությունը և «Նոր բիզնես…

Read More
Կիևը Մոսկվայի խաղաղության նոր առաջարկը դիտարկում է որպես վերջնագիր․ Զելենսկի
		14.06.2024 . Միջազգային

Կիևը Մոսկվայի խաղաղության նոր առաջարկը դիտարկում է որպես վերջնագիր․ Զելենսկի 14.06.2024 . Միջազգային

Կիևը Մոսկվայի խաղաղության նոր առաջարկը դիտարկում է որպես վերջնագիր՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իտալական Sky TG24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Դրանց մեջ այլ բան չկա, քան վերջնագրերը, որոնք եղել են նաև նախկինում»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Մոսկվայի առաջարկի ընդունումը կնշանակի տարածքային զիջումներ։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ նախաձեռնությունը հավասար է հակամարտության սառեցմանը, սակայն…

Read More
Փալոնը ողջունել է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված զարգացումները
		14.06.2024 . Միջազգային

Փալոնը ողջունել է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված զարգացումները 14.06.2024 . Միջազգային

Ես ողջունում եմ այս նոր զարգացումները՝ ուղղված ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ «Ես ակնկալում եմ այդ համաձայնագրի վերջնական ձևակերպումը, որը կխորացնի մեր համագործակցությունը, և է՛լ ավելի կամրապնդի ամերիկյան աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Փալոնը։ I welcome these new developments to strengthen the US-Armenia relationship. I look…

Read More
Ադրբեջանում հրապարակվել է քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ընդգրկված է 303 մարդ
		14.06.2024 . Տարածաշրջան

Ադրբեջանում հրապարակվել է քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ընդգրկված է 303 մարդ 14.06.2024 . Տարածաշրջան

«Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» միությունը հունիսի 14-ին հրապարակել է այդ երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակ, որում ընդգրկված է 303 մարդ: Մարտի 18-ի ցուցակի համեմատ՝ քաղբանտարկյալների թիվն ավելացել է 16-ով։ Անցած երեք ամվա ընթացքում ցուցակից դուրս է մնացել միայն ընդդիմադիր գործիչ և գիտնական Գուբադ Իբադօղլուն, որի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով: Ցուցակում ընդգրկված են նաև հավատացյալներ։…

Read More
ՆԱՏՕ-Ադրբեջան հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
		14.06.2024 . Տարածաշրջան

ՆԱՏՕ-Ադրբեջան հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին առնչվող հարցեր 14.06.2024 . Տարածաշրջան

Բելգիա պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մասնակցել է ՆԱՏՕ + Ադրբեջան ձևաչափով քաղաքական երկխոսությանը: Ադրբեջանական կողմի տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են Բաքվի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության վիճակը և հեռանկարը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովի նախապատրաստական աշխատանքը: Օրակարգում է եղել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման և խաղաղության գործընթացի առաջմղման հարցը: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝…

Read More
2026 թվականի սեպտեմբերի ուսումնական տարում բոլոր առարկաների և դասարանների դասագրքերը կլինեն նոր գրասեղանների վրա-Կրթության նախարար

2026 թվականի սեպտեմբերի ուսումնական տարում բոլոր առարկաների և դասարանների դասագրքերը կլինեն նոր գրասեղանների վրա-Կրթության նախարար

Կրթության նախարար Գիորգի Ամիլախվարիի խոսքով՝ 2026 թվականի սեպտեմբերին բոլոր դասարանների աշակերտները կունենան նոր դասագրքեր։ Այս մասին խորհրդարանի լիագումար նիստում «Նախարարի ժամ»-ի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց կրթության նախարար Գիորգի Ամիլախվարը։ Բացի այդ, ըստ նախարարի, մինչև 2026 թվականի սեպտեմբեր դպրոցների բոլոր չափորոշիչները կթարմացվեն։ «Դպրոցական չափորոշիչների վերանայումն արդեն մոտենում է ավարտին, մինչեւ…

Read More
Շալվա Պապուաշվիլին նամակ է գրում ԵԱՀԿ ներկայացուցչին ԶԼՄ-ների ազատության հարցերով

Շալվա Պապուաշվիլին նամակ է գրում ԵԱՀԿ ներկայացուցչին ԶԼՄ-ների ազատության հարցերով

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նամակով դիմում է ԵԱՀԿ ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյին ԶԼՄ-ների ազատության հարցերով։ Լրատվամիջոցների հավատարմագրման համակարգի վերաբերյալ խորհրդարանի նախագահն արձագանքում է Թերեզա Ռիբեյրոյի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությանը: Ինչպես գրում է Պապուաշվիլին իր նամակում, Վրաստանի խորհրդարանում ԶԼՄ-ների հավատարմագրման կանոնը գործում է 2023 թվականի մարտից, և այն հիմնված է ԵՄ անդամ երկրների և Եվրախորհրդարանի լավագույն…

Read More
Իտալիայում մեկնարկել է Մեծ յոթնյակի հանդիպումը
		13.06.2024 . Միջազգային

Իտալիայում մեկնարկել է Մեծ յոթնյակի հանդիպումը 13.06.2024 . Միջազգային

Իտալիայի նախագահությամբ այդ երկրում մեկնարկել է Մեծ յոթնյակի հանդիպումը: Վարչապետ Ջորջիա Մելոնին տեղեկացրել է, որ G7-ի օրակարգում են հատկապես Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում զարգացումները: Նրանց է միացել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնել էր, որ Յոթի խմբի երկրների ղեկավարները որոշել են մինչև 2024 թվականի վերջը 50 միլիարդ դոլար հատկացնել…

Read More
ԵՄ դատարանը տուգանել է Հունգարիային
		13.06.2024 . Միջազգային

ԵՄ դատարանը տուգանել է Հունգարիային 13.06.2024 . Միջազգային

Լյուքսեմբուրգում ԵՄ դատարանը Հունգարիային դատապարտել է 200 միլիոն եվրո տուգանքի, ինչպես նաև օրական մեկ միլիոն եվրո վճարման՝ միգրանտների ընդունման համաեվրոպական կանոնների խախտումների վերաբերյալ դատարանի նախկին որոշումները մերժելու պատճառով՝ ասված է կառույցի մամուլի հաղորդագրության մեջ։ 2020 և 2021 թվականների նոյեմբերին ԵՄ դատարանն իր որոշումներում նշել է, որ միգրանտներին ընդունելու վերաբերյալ Հունգարիայի որոշ օրենքների դրույթները հակասում են…

Read More
G7-ի երկրները Կիևին 50 մլրդ դոլար կհատկացնեն ռուսական ակտիվների հաշվին
		13.06.2024 . Միջազգային

G7-ի երկրները Կիևին 50 մլրդ դոլար կհատկացնեն ռուսական ակտիվների հաշվին 13.06.2024 . Միջազգային

G7-ի 50-րդ գագաթնաժողովը կբացվի հունիսի 13-ին՝ Իտալիայի Ապուլիա քաղաքում։ Հանդիպման ընթացքում G7-ի երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Ուկրաինայի աջակցությունը Ռուսաստանի դեմ պատերազմում, էներգետիկ և տնտեսական անվտանգությունը, միգրացիոն խնդիրները, Չինաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։ Ֆրանսիական Le Monde թերթը, վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի ներկայացուցչին, հայտնում է, որ մինչև հանդիպումը Յոթնյակի (G7) երկրները…

Read More
ԵՄ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում չինական էլեկտրական մեքենաների համար
		12.06.2024 . Միջազգային

ԵՄ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում չինական էլեկտրական մեքենաների համար 12.06.2024 . Միջազգային

Բրյուսելը հայտարարել է չինական արտադրության էլեկտրական մեքենաների ներկրման նոր մաքսատուրքերի մասին, որոնց գները, ըստ ԵՄ-ի, արհեստականորեն ցածր են՝ Պեկինի պետական ​​սուբսիդիաների շնորհիվ։ Չինական արտադրության մարտկոցներով էլեկտրական մեքենաները (BEV) շուտով կենթարկվեն ներմուծման մաքսատուրքերի, երբ դրանք մտնեն Եվրամիության միասնական շուկա: Կանաչ տեխնոլոգիաներով արտադրված նման էկոլոգիապես մաքուր ապրանքների պահանջարկը վերջին տարիներին կտրուկ աճել է: «Միջոցները կկիրառվեն հուլիսի սկզբին,…

Read More
ՌԴ խաղաղապահներն ամբողջությամբ դուրս են եկել ԼՂ-ից
		12.06.2024 . Տարածաշրջան

ՌԴ խաղաղապահներն ամբողջությամբ դուրս են եկել ԼՂ-ից 12.06.2024 . Տարածաշրջան

ԼՂ խաղաղապահ զորակազմն ամբողջությամբ դուրս է եկել ԼՂ տարածքից: Գործընթացն ավարտվել է հունիսի 12-ին, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը հայտարարել է, որ ամբողջովին դուրս են բերվել  խաղաղապահների անձնակազմը, սպառազինությունը ու տեխնիկան: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Եղանակային անոմալիաներ Եվրոպայում և Թուրքիայում
		12.06.2024 . Միջազգային

Եղանակային անոմալիաներ Եվրոպայում և Թուրքիայում 12.06.2024 . Միջազգային

Թուրքիայում սաստիկ շոգ է, ջերմաստիճանը 8-12 աստիճանով գերազանցում է սեզոնի միջին ցուցանիշը։ Երկրի արևմտյան և հարավային ափերն արդեն մեկ շաբաթ է՝ գտնվում են ծայրահեղ ջերմաստիճանի ազդեցության տակ: Կանխատեսվում է, որ շոգն ամենաշատը հարվածելու է Էգեյան և Միջերկրական ծովերի շրջաններին։ Փորձագետները վախենում են անտառային հրդեհներից: Անթալիայի Օլիմպոս առողջարանային գյուղում հրդեհ է բռնկվել, փայտե տների մեծ մասն…

Read More
Կիևի իշխանությունները հաղորդել են քաղաքին հասցված համակցված ավիահարվածի մասին
		12.06.2024 . Միջազգային

Կիևի իշխանությունները հաղորդել են քաղաքին հասցված համակցված ավիահարվածի մասին 12.06.2024 . Միջազգային

Հունիսի 12-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային ավիահարված են հասցրել Կիևին՝ օգտագործելով տարբեր տեսակի զինատեսակներ՝ թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր: Ըստ նախնական տվյալների՝ կիրառվել են նաև բալիստիկ հրթիռներ։ Այդ մասին հայտնել է DW-ն՝ հղում անելով Կիևի քաղաքային ռազմական վարչության հաղորդագրությանը։ Վարչության ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ Կիևում օդային տագնապը տևել է մոտ երկու ժամ։ Նա պարզաբանել է,…

Read More
Վրաստանի ղեկավարության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են․ Կոբախիձե
		11.06.2024 . Միջազգային

Վրաստանի ղեկավարության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են․ Կոբախիձե 11.06.2024 . Միջազգային

Վրաստանի ղեկավարության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են և չեն համապատասխանում երկու երկրների միջև գործընկերության ոգուն՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը կվերանայի իր քաղաքականությունը։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի շահերից է բխում, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերություններն առավելագույնս խորանան: Նա նշել է, որ փոխադարձ քայլեր է ակնկալում ինչպես ամերիկյան,…

Read More
Մալավիի նախագահը հաստատել է փոխնախագահ Չիլիմայի՝ ավիավթարի հետևանքով զոհվելու հանգամանքը
		11.06.2024 . Միջազգային

Մալավիի նախագահը հաստատել է փոխնախագահ Չիլիմայի՝ ավիավթարի հետևանքով զոհվելու հանգամանքը 11.06.2024 . Միջազգային

Մալավիի նախագահ Լազարուս Չակվերան երկրի բնակչությանն ուղղված ուղերձում հաստատել է, որ փոխնախագահ Սաուլոս Չիլիման զոհվել է ավիավթարի հետևանքով։ «Փրկարարներ հայտնաբերել են ինքնաթիռը, որն ամբողջությամբ ավերված է եղել վթարի հետևանքով։ Փոխնախագահն ու ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ զոհվել են»,- տեղեկացրել է Չակվերան։ Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ փոխնախագահի ինքնաթիռը Մալավիի մայրաքաղաք Լիլոնգվեից մեկնել է տեղական ժամանակով առավոտյան ժամը…

Read More
ՀԱՄԱՍ-ը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն աջակցում է Գազայում հրադադարի մասին առաջարկին
		11.06.2024 . Միջազգային

ՀԱՄԱՍ-ը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն աջակցում է Գազայում հրադադարի մասին առաջարկին 11.06.2024 . Միջազգային

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն աջակցում է Գազայում հրադադարի մասին առաջարկին: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել միջնորդների հետ և անուղղակի բանակցություններ սկսել ծրագրի սկզբունքների իրականացման շուրջ: «ՀԱՄԱՍ շարժումը ողջունում է Անվտանգության խորհրդի բանաձևում ներառված դրույթները, մասնավորապես՝ Գազայում տևական հրադադարի հաստատումը, զորքերի լիակատար դուրսբերումը, գերիների փոխանակումը, Գազայի վերականգնումը, տեղահանված…

Read More
Բեսիկ Ամիրանաշվիլին ստուգել է Ախալքալաքում ընթացող ենթակառուցվածքային աշխատանքները
		10.06.2024 news Ախալքալաք, Վրաստան

Բեսիկ Ամիրանաշվիլին ստուգել է Ախալքալաքում ընթացող ենթակառուցվածքային աշխատանքները 10.06.2024 news Ախալքալաք, Վրաստան

Ախալքալաքի մունիցիպալիտետում ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը շարունակվում է։ Տեղեկությունը տարածում է Սամցխե-Ջավախքի պետական ​​հոգաբարձուի վարչակազմը։ Ըստ նույն հաշվետվության՝ ճանապարհային ենթակառուցվածքներ, մանկապարտեզների և դպրոցների կառուցում-վերականգնում, ջրամատակարարման համակարգերի վերականգնում. սա այն ենթակառուցվածքային ծրագրերի փոքր ցանկն է, որոնք ներկայումս իրականացվում են քաղաքապետարանում։ Ընթացիկ աշխատանքները ստուգել են Սամցխե-Ջավախքի պետական ​​հոգաբարձու Բեսիկ Ամիրանաշվիլին, պատգամավոր Դավիթ Վարդիաշվիլին, Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Սամվել…

Read More
Ալիևն ու Էրդողանը մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ
		10.06.2024 . Տարածաշրջան

Ալիևն ու Էրդողանը մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ 10.06.2024 . Տարածաշրջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 10-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա, հայտնում է թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ այցը տեղի կունենա նախագահ Էրդողանի հրավերով։ Անկարայում կայանալիք բանակցությունների ընթացքում Ալիևն ու Էրդողանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը և «կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ»։ Նախորդ անգամ Իլհամ Ալիևն Անկարա էր այցելել 2024 թվականի փետրվարի 19-ին՝ Ադրբեջանի…

Read More
«Երգ և պոեզիա՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագիրը կրող գիտաժողով՝ Սորբոնի համալսարանում
		09.06.2024 . Միջազգային

«Երգ և պոեզիա՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագիրը կրող գիտաժողով՝ Սորբոնի համալսարանում 09.06.2024 . Միջազգային

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հունիսի 7-ին և 8-ին Սորբոնի համալսարանում անցկացվել է «Երգ և պոեզիա՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագիրը կրող գիտաժողով։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:   Գիտաժողովը կազմակերպվել է Սորբոնի համալսարանի դասախոս, ֆրանսիական և համեմատական ​​գրականության պրոֆեսոր, Համեմատական գրականության ֆրանսիական կենտրոնի գիտաշխատող, Բեռնար Ֆրանկոյի, «Ազնավուր» հիմնադրամի և «Ֆրանսիական գրականության…

Read More