Երկրաշարժ Վրաստանում

Երկրաշարժ Վրաստանում

Մայիսի 3-ին Վրաստանի տարածքում  4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Առաջին երկրաշարժը գրանցվել է Դաղստանի հետ սահմանին, իսկ երկրորդը Լագոդեխի քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք: Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տեղեկատվությամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Թբիլիսի քաղաքում:

Read More
Վրաստանի խորհրդարանի խոսնակը և նախագահի աշխատակազմը կրկին վիճել են Սահմանադրության պատճառով

Վրաստանի խորհրդարանի խոսնակը և նախագահի աշխատակազմը կրկին վիճել են Սահմանադրության պատճառով

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, որը ներկայացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հերթական անգամ մեղադրել է նախագահին, ընդդիմադիր կուսակցություններին և ՀԿ-ների ներկայացուցիչներին իր կողմից ղեկավարած սահմանադրական հանձնաժողովի դեմ «նպատակային արշավ» տանելու համար, գրում է newsgeorgia.ru կայքը: Երկրի նախագահի համընդհանուր ընտրությունները չեղարկելու վերաբերյալ իշխող կուսակցության նախաձեռնության դեմ հանդես եկող նախագահն իրականացնում է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման…

Read More
Գալիք նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան ուղիղ կերպով

Գալիք նախագահական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան ուղիղ կերպով

Վրաստանի խորհրդարանի նախագահի խոսքերով, սահմանադրության նոր տեսքը  այս տարվա հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին կլինի ընդունված: Կոբախիձեյի խոսքերով Վրաստանի խորհրդարանում քննարկվելու է ինչպես հիմնական օրենքի նախագիծը, այնպես  էլ Աջարիայի սահմանադրության հարցը: «Հունիս ամսին  խոհրդարանում կանցկացվեն 2 լսումներ, որոնց շուրջ պատգամավորները կանցկացնեն քննարկումներ: Հավանաբար  հոկտեմբերին կամ նոյեմբերին, պետք է վերանայեն սահմանադրությունը: Ի վերջո, այդ փոփոխություններն ուժի մեջ…

Read More
ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից կարևոր քայլեր են արվել. Չուգոշվիլի

ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից կարևոր քայլեր են արվել. Չուգոշվիլի

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ-ի փորձագետները հանդիպել են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ խոսվել է ԶԼՄ-ների վիճակի և մեդիաօմբուդսմենի ինստիտուտի վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին հայտարարել է, որ ԵԱՀԿ փորձագետների կարծիքով Վրաստանում վերջին տարիներին ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից կարևոր քայլեր են արվել: «Նրանք կարծում են, որ Վրաստանում վերջին տարիներին կարևոր քայլեր են արվել ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից և…

Read More
Ի՞նչ է ենթադրում համընդհանուր առողջապահական ծրագիրը, ո՞ւմ համար է նախատեսված

Ի՞նչ է ենթադրում համընդհանուր առողջապահական ծրագիրը, ո՞ւմ համար է նախատեսված

Այսօրվանից համընդհանուր առողջապահական ծրագրի փաթեթներն ուժի մեջ կմտնեն: Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն մամլո ասուլիս է անցկացրել, որի ընթացքում խոսել է իրականացված փոփոխությունների մասին, հաղորդում է aliq.ge կայքը: Համընդհանուր ծրագրում ընդգրկված խմբերը եւ ֆինանսավորման պայմանները հետեւյալն են. Միջին եկամուտ ունեցող քաղաքացիները, որոնց ամսական վաստակը բարձր է 1000 լարիից, սակայն տարեկան եկամուտը չի գերազանցում…

Read More
Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

Ապրիլի 24-26-ը Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի Քարտուղարի հրավերով պաշտոնական այցելությամբ Թբիլիսի է ժամանել Թուրքիայի Ազգային Անվտանգության Խորհրդի Գլխավոր Քարտուղարը։ Եռօրյա այցելության շրջանակներում Թուրքիայի Ազգային Անվտանգության Խորհրդի Գլխավոր Քարտուղարը հանդիպումներ է անցկացրել Վրաստանի նախագահի, Ազգային Անվտանգության Խորհրդի Քարտուղարի, Արտաքին Գործերի փոխնախարարի, Վրաստանի պաշտպանության նախարարի, Վրաստանի արտաքին հետախուզության ղեկավարի, Վրաստանի պետանվտանգության խորհրդի քարտուղարի, ինչպես նաև Վրաստանում աշխատող…

Read More
Բռնցքամարտի միջազգային մրցաշարը Վրաստանում

Բռնցքամարտի միջազգային մրցաշարը Վրաստանում

25 տարվա ընդմիջումից հետո Վրաստանում կայացավ բռնցքամարտի միջազգային մրցաշար, որը կրում էր ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Դավիթ Կվաճաձեի անունը: Այս մրցաշարը կայացավ ապրիլի 10-ից մինչև ապրիլի 14-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` Ձյուդոյի ակադեմիայում, որին մասնակցում էին բռնցքամարտիկներ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իզրայելից, Ադրբեջանից  և Ռուսաստանից: Վրաստանի թիմում Ախալքալաքից մրցաշարին մասնակցում էին երեք բռնցքամարտիկներ…

Read More
Վրաստանը Հայաստանի միակ քրիստոնյա դաշնակից երկիրն է շրջանում

Վրաստանը Հայաստանի միակ քրիստոնյա դաշնակից երկիրն է շրջանում

Այս փոքրիկ շրջանում Վրաստանը Հայաստանի միակ քրիստոնյա հարեւան երկիրն է, որի հետ հայ ժողովրդին կապում է մեծ պատմական ու մշակութային անցյալ: Դարերով մեր ժողովուրդները կողք-կողքի պայքարել են իրենց գոյության համար եւ միայն  միասնության շնորհիվ կարողացել պահպանել քրիստոնեական հավատքը, որը տվյալ պարագայում զուտ կրոն լինելուց բացի հանդիսացել է նաեւ ինքնության պահպանման  միջոց: Այսօրվա ժամանակակից աշխարհի քաղաքական…

Read More

Վրաստանի ԱԳ նախարարն Հայաստանում է

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Երեւան պաշտոնական այցի շրջանակներում այսօր՝ ապրիլի 11-ին, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեց հուշակոթողի մոտ: Նրան ուղեկցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ծիծեռնակաբերդում նրան դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ուղեկցել անմար կրակի մոտ: Վրացի նախարարը չի մտել թանգարան-ինստիտուտ: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ խնդիրներ չկան, կան…

Read More

Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է

Ջավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է։ Վերջինս փիլիսոփայական կատեգորիա չէ, այլ ենթադրում է կոնկրետ գործողություններ։ Գործոն նշանակում է մի հարթակ, որտեղ խաչվելու են հայկական և վրացական տարբեր նախաձեռնությունները , սկսած բիզնեսից վերջացրած մշակույթով, որը դառնալու է պրոդուկտ և նպաստելու է Ջավախքի տնտեսական զարգացմանը, հայապահպանությանն ու հայ վրացական…

Read More

Պետությունը ոչ վրաց ուսանողների համար առաջարկում է ստաժորական ծրագիր

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարարությունը ոչ վրաց ուսանողների համար առաջարկում է ստաժորական ծրագիր: Նախարարի տեղակալը պիլոտային ծրագրի ներկայացումը անցկացրեց Սամցե-Ջավախքի պետական համալսարանում: Պետրե Կանկավայի տեղեկատվությամբ, պրակտիկան կանցնեն  այն ուսանողները, որոնք անցել են «Վրացական լեզվի ուսուցում, 1 + 4» ծրագիրը: Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն համապատասխան դիմում էլեկտրոնային եղանակով: Դիմորդների փաստաթղթերը ընտրելուց հետո նրանց հետ հարցազրույց…

Read More

Ախալցխայի քաղաքապետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահին

Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն եւ նրա ներկայացուցիչներ՝ Մարինա Մերաբիշվիլին, Լեւան Միքաբերիձեն ու Ուչա Կախնիաշվիլին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ առաջին տիկին Մեհրաբան Ալիեւային: Այդ մասին հաղորդում է Ախալցխայի քաղաքապետարանի պաշտոնական էջը: Հանդիպման առումով մանրամասները չեն ներկայացվում: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1343778552355602&id=694718250594972

Read More

IRI. Ըստ վրացիների 12%-ի, ՀՀ-ն Վրաստանի կարևոր գործընկերն է

Ըստ Վրաստանում անցկացված սոցիոլոգիական հարցման, մասնակիցների 12%-ը կարծում է, որ Հայաստանը երկրի կարևորագույն գործընկերներից մեկն է: Հարցումն անցկացրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ին: Մինչդեռ, ըստ 42%-ը Վրաստանի ամենակարևոր գործընկերը Եվրամիությունն է, 33%-ի՝ ԱՄՆ-ն, 20%-ի՝ Ադրբեջանը, 28% -ի՝ Ուկրաինան, 14% -ի՝ Թուրքիան և 2%-ի՝ Իրանը: Ըստ հարցման մասնակիցների 73%-ի, Վրաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիքը Ռուսաստանն է:…

Read More

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա զեկույցը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ-2017» (Nations in Transit) ամենամյա զեկույցը։  Հետազոտության մեջ ներառված 29 երկրներից 18-ը ժողովրդավարության հարցում նահանջ է գրանցել: Ժողովրդավարության 8 անվանակարգերում երկրները ստանում են մինչև 7 միավոր, որտեղ 1-ը ժողովրդավարության ամենաբարձր մակարդակն է։ Զեկույցում Վրաստանն ունի 4.61 միավոր, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ գրանցած ցուցանիշը չի փոխվել, գրում…

Read More

Վրաստանի քաղաքացիների համար իրականություն դարձավ առանց վիզայի ճանապարհորդելը Եվրոմիության երկրներ

Այսօրվանից Վրաստանի քաղաքացիները Եվրոմիության Շենգենյան երկրները կարող են ճանապարհորդել առանց վիզայի: Կենսաչափական անձնագրեր ունեցող վրաստանի քաղաքացիները, Շենգենյան գոտու երկրներում առանց վիզայի կարող են գտնվել  առավելագույնը 180 օրվա ընթացքում 90 օր: Առանց վիզայի ռեժիմը նշանակում է, որ Վրաստանի քաղաքացիները կարող են հանգիստ տեղաշարժվել Շենգենյան գոտում, որը ներառում է 22 ԵՄ անդամ երկրներ, Եվրոմիության 4 ոչ անդամ…

Read More

Հայկական ներդրումը վրացական լրագրության հիմքում

Ամեն տարի մարտի 21-ին Վրաստանում նշվում է «վրացական լրագրության օրը»։ Այս տարի վրացական լրագրությունը տոնում է իր 198 ամյակը։ Այս օրը կամայականորեն չէ ընտրված որպես վրացական լրագրության օր։ 1819թ․-ի հենց մարտի 21-ին Թբիլիսիում է հիմնադրվել առաջին վրացալեզու թերթը, որը սկզբում ուներ «Վրաստանի թերթ» անվանումը, իսկ հետո վերանվանվեց որպես «վրացական թերթ»։ Այդ կերպ, վրացական լրագրության պատմությունը…

Read More

Բաթումում այս պահին իրավիճակը հանգիստ է ու կայուն

Մարտի 11-ի Բաթումիում տեղի ունեցած դեպքերից հետո, այսօր քաղաքը վերադարձել է իր բնականոն կյանքին: Այս մասին Akhaltskha.Net-ին հայտնեց Աջարիայի Հայ Համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: «Բաթումում իրավիճակը այս պահին հանգիստ է ու կայուն: Քաղաքը ապրում է իր առօրյա կյանքով, տեղի ունեցածը ուղակի խուլիգանություն էր»,- ասում է  Հայ Համայնքի մամլո քարտուղարը: Մեր հարցին, թե արդյոք այս…

Read More

Բաթումիի բախումների արդյունքում 40 ձերբակալված կա

Մարտի 11-ի ուշ երեկոյան, Բաթումիի ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում շուրջ 40 ձերբակալված կա: Այս մասին հայտարարել է` նախորդ գիշեր իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Աջարիայի ինքնավարություն մեկնած Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Նախարարի փոխանցմամբ իրավիճակը վերահսկելի է: Տեղի ունեցածի վերաբերյալ մարտի 12-ի վաղ առավոտյան հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Վրաստանի վարչապետ…

Read More

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

Վրաստանի Էներգետիկայի նախարարի հայտարարության համաձայն՝ «բացառված չէ, որ գազի սակագները կբարձրացվեն»։ «Վրաստանն ամբողջությամբ կախված է հարևան երկրներից բնական գազի ներկրման հարցում։ Մենք մեր հարևաններից գազ ենք գնում դոլարով, բայց վաճառում ենք բնակչությանը ազգային արժույթով՝ լարիով։ Դոլարի կուրսը մեր ազգային արժույթի նկատմամբ ծայրահեղ անկայուն է, և մենք չենք բացառում, որ ստիպված կլինենք վերանայել բնական գազի սակագինը։…

Read More

Ախալցխայում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ քննարկել են շրջանի հայությանը իրավունքների հետ կապված հարցեր

Մարտի 11-ին Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը եւ Վրաստանի ժողովուրդների ժողովրդավարական միության տնօրեն Աշոտ Կավալերյանը հանդիպեցին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի ազգային փոքրամասնությունների հարցերով ներկայացուցիչ Կոբա Չոփլիանիի եւ տվյալ գրասենյակի փորձագետ Իզաբելա Օսիպովայի հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես առանձին ուշադրության արժանացան Վրաստան-Հայաստան սահմանային մաքսատանը առաջացող խնդիրները եւ այդ…

Read More

Հրապարակվել է «Ցիանիդի գործով» ձեռք բերված ապացույցների մի մասը

Վրաստանի գլխավոր դատախազությունը հրապարակում է այսպես կոչված` «Ցիանիդի գործով» հետաքննության ընթացքը և ձեռք բերված ապացույցների մի մասը: Ներկայումս հարցաքննվել է 30 վկա, կատարվել է 90-ից ավելի քննչական գործողություն:  Դատախազությունը ապացուցված է համարում, որ մեղադրյալ Հայր Գիորգի Մամալաձեն ցիանիդը ձեռք է բերել` մարդու դեմ օգտագործելու նպատակով: Հիշեցնենք`«Ցիանիդի գործով» քննությունը սկսվել է փետրվարի 2-ին, քաղաքացի Իրակլի Մամալաձեի դիմումի…

Read More

Վրաստան-Գազպրոմ: Նոր էջ հարաբերությունների պատմության մե՞ջ

2007թ-ից Ադրբեջանը Վրաստանին փաստացի միակ գազ մատակարարողն է: Ռուսական գազը Հայաստան արտահանվող գազի ընդամենը 10% էր կազմում, դա «Գազպրոմի» վճարն էր Վրաստանին տարանցման դիմաց: 2017թ-ից «Գազպրոմի» հետ պայմանագրում ինչ-որ բան փոխվեց: Այսուհետ ռուսական կողմը Վրաստանին տարանցման ծառայությունների համար վճարելու է ոչ թե հումքով, այլ փողով: Դա Ռուսաստանի պայմանն էր: Երկար տարիներ դիմադրելուց հետո Վրաստանը ստիպված…

Read More

Ստրասբուրգի դատարանը կասեցրել է Վրաստանի Գերագույն դատարանի որոշումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսթավի 2-ի գործով Վրաստանի գերագույն դատարանի որոշումը կասեցրել է: Այս մասին գրում է Aliq Media կայքը: Նամակում ասվում է. «2017 թվականի մարտի 3-ին, դատարանը, ելնելով կողմերի շահերից և ընթացակարգերի համապատասխան պաշտպանությունից, 39-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացնում կասեցնել 2017 թվականի մարտի 2-ին Վրաստանի գերագույն դատարանի կողմից ընդունված վճիռը. Վրաստանի իշխանությունները պետք…

Read More

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

Վրաստանում մեկնարկել է քաղաքացիական ինքնաթիռների սարքերի արտադրության գործարանի շինարարությունը։ Գործարանի շինարարությունն իրականացվում է Elbit Cyclone իսրայելական ընկերության աջակցությամբ։ Գործարանի շինարարության ծրագրի համաձայն՝ այն կընթանա երեք փուլով․ մինչ ընթացիկ տարվա ավարտը կկառուցվի գործարանի շենքը և ձեռք կբերվեն անհրաժեշտ տեխնոլոգիաները։ 2018թ․-ի հունիսին կավարտվի գործարանի թղթաբանությունը ըստ Boeing-ի չանափանիշների։ Ըստ տարածված տեղեկության՝ արդեն սկսվել է կադրերի հավաքագրումը, որոնք պետք…

Read More

Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման և երկու պետությւնների ներուժը լիարժեք օգտագործելու մոտիվացիա կարծես թե կա

Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման և երկու պետությւնների ներուժը լիարժեք օգտագործելու մոտիվացիա կարծես թե կա։ Ի՞նչ է պակասում այստեղ։ Պակասում է երկու պետությունների հասարակությունների, հատկապես երիտասարդության շփումը, հաղորդակցումը։ Ադրբեջանա-թուրքական պրոպագանդան վրացական մամուլը հեղեղել է Հայաստանի և հայերի մասին վատ ու կեղծ լուրերով, և սա ազդում է վրացի շարքային քաղաքացիների դիրքորոշումների վրա։ Եթե լինեն շփումներ, փոխադարձ այցելություններ, կոնֆերանսներ,…

Read More

Հարիսայի փառատոն՝ Բուն Բարեկենդանին

2017 թվականի փետրվարի 26-ին, Քրիստոնյա աշխարհը նշեց Բուն Բարեկենդանի տոնը: Մեծ Պահքին նախորդող տոնական օրը Սուրբ Պատարագով և տոնական հանդեսով նշվեց նաև թբիլիսահայ համայնքում: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, օրվան նվիրված Սուրբ և Անմահ Պատարագից հետո հավատացյալները տեղափոխվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն՝ մասնակցելու Բուն Բարեկենդանի տոնին նվիրված «Հարիսա-2017» փառատոնին: Փառատոնը Վիրահայոց թեմի աջակցությամբ կազմակերպել էին Վրաստանի…

Read More

Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով Վիրահայոց թեմի դիմումները և արձագանքները

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության հարցով Վիրահայոց թեմը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, շինարարության մեկնարկի հետևանքով առաջացած վտանգից եկեղեցու փլատակները պահպանելու և վնասազերծելու հարցով նամակներով դիմել էր Թբիլիսիի քաղաքապետարանին և մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը: Նամակները նույն հասցեատերերին և ավելացրած Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությանը հղվեցին նաև հունվար ամսին:…

Read More

Վրաստանը ժխտում է Հայաստանի հետ Աբխազիայի միջոցով երկաթուղու հարցի քննարկումը

«Վրաստանի իշխանությունը, հնարավոր է, ետնաբեմային բանակցություններ է վարում Աբխազիայի միջոցով երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին», -կարծում են Միացյալ Ազգային Շարժում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները։ Ելույթ ունենալով հատուկ մամլո-ասուլիսի ընթացքում կուսակցության ներկայացուցիչ Նիկա Ռուրուան հայտարարել է «հիմնավորված կասկածների» մասին, որ այդ հարցը քննարկվել է Հայաստանի վարչապետի՝ փետրվարի 23-24-ին Վրաստան կատարած այցելության ժամանակ։ Վրացական ընդդիմության համար անհանգստության առիթ է…

Read More

Կալաձե. ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Աբխազական երկաթուղու մասին խոսք չի եղել

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցի ժամանակ պաշտոնյաների հետ հանդիպմանն Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին խոսք չի եղել: Այդպիսի հայտարարություն է արել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն՝ արձագանքելով ընդդիմության մեղադրանքներին: Վրաստանի ըննդիմությունը հայտարարել է, թե ՀՀ վարչապետի այցի ժամանակ շոշափվել է նաև աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը: «Ընդդիմությունը շատ բան է ասում և շատ անգամ…

Read More

Քաղաքացիները կոչ են արել երկրի իշխանությանը պաշտպանել իր իսկ պետության շահերը

Փետրվարի 27-ին Թբիլիսիում Վրաստանի Արտաքին Գորղերով նախարարության շենքի առջև տեղի է ունեցել բողոքի ցույց՝ կազմակերպված Վրաստանի Հայ Համայնքի կողից։ Ցույցի մասնակիցները իրենց բողոքն են հայտնել այն կապակցությամբ, որ Վրաստանի իշխանությունը օրինական քայլեր չի ձեռնարկում և թույլ է տալիս արտասահմանյան պետության (Ադրբեջանի) դեսպանատանը բացեիբաց կերպով երկրի տարածքում բախում հրահրել և հայատյացություն տարածել։ Ցույցի մասնակիցները կազմակերպել էին…

Read More