Համայնքային ժողով Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում

Համայնքային ժողով Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում

2019 թվականի ապրիլի 17-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների ժողովը: Ժողովն իր ներկայությամբ պատվել էր  Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Ռուբեն Սադոյանը: Հավաքը բացեց Վիրահայոց թեմի  առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը ներկայացրեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի  տարածաշրջանում ծառայության նշանակված հոգեշնորհ Զավեն վարդապետ Յազիչյանին: Այնուհետև առաջնորդի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը հանդիպեց Օզուրգեթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Սադոյանը հանդիպեց Օզուրգեթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մարտի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Գուրիայի տարածաշրջանի վարչական կենտրոն Օզուրգեթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Դեսպանը նախ հետաքրքրվել է հայ համայնքին հուզող խնդիրներով և խոստացել հնարավորության ողջ սահմաններում լուծում տալ դրանց։ Դեսպան Սադոյանը ծանոթացել է Օզուրգեթիի Սբ. Սահակ Պարթև կիրակնօրյա դպրոցի վերանրոգման աշխատանքներին և իր խոսքում առանձնակի կարևորությամբ շեշտել վերջինիս նշանակությունը համայնքի…

Read More
Վրաստանի նախագահն առաջարկել է պարզեցնել երկքաղաքացիության ստանալու օրենսդրությունը

Վրաստանի նախագահն առաջարկել է պարզեցնել երկքաղաքացիության ստանալու օրենսդրությունը

Արտերկրում բնակվող վրացիների համար դժվար է քաղաքացիության ձեռքբերումը, եւ դա պետք է ուղղվի», – Վրաստանի խորհրդարանում հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի խորհրդարանը 2017 թ. սեպտեմբերին ընդունեց սահմանադրական փոփոխություններ արգելում են այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիությունից զրկելը եթե անձը նախքան այլ երկիր քաղաքացիություն ստանալը տեղեկացրել է Վրաստանի իշխանություններին այդ մասին: Փոփոխությունները ուժի մեջ…

Read More
Գիշերը 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի պատմաբան ու հնագետ Հայկ Պիոնի Հակոբյանը

Գիշերը 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի պատմաբան ու հնագետ Հայկ Պիոնի Հակոբյանը

Այսօր, գիշերը 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայկ Պիոնի Հակոբյանը, ով արմատներով Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղից էր: Հայկ Հակոբյանը հրաշալի պատմաբան էր ու հնագետ: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է: Պատմական գիտությունների թեկնածու: ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ: Բավականին վերջերս ավարտին հասցրեց իր հոր Պիոն Հակոբյանի «Ախալցխան XII-XIX դարերում» գիրքը: Հոգեհանգստի արարողությունը…

Read More
Ախալցխայի Ժողովրդավարության ներգրավման կենտրոնում անցկացվեց ֆոկուս խմբերի հետազոտության արդյունքների ներկայացում

Ախալցխայի Ժողովրդավարության ներգրավման կենտրոնում անցկացվեց ֆոկուս խմբերի հետազոտության արդյունքների ներկայացում

Դեկտեմբերի 12-ին Ախալցխայի Ժողովրդավարության ներգրավման կենտրոնում  Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնը հասարակությանը ներկայացրեց տեղական գործընթացներում  քաղաքացիների ներգրավվածության եւ տեղեկացված լինելու հետազոտության արդյունքը: 2018 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ կազմվեցին ֆոկուս խմբեր Ախալցխայի շրջանում: Հետազոտության նպատակն էր տեղական կարիքների հետազոտումը, տեղական գործընթացներում  քաղաքացիների տեղեկացված լինելու եւ ներգրավվածության մեխանիզմի ուսումնասիրումը: Ինչպես նշում է Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի տնօրեն…

Read More
Համշէնի հայերէնը «UNESCO»-ի «վտանգուած  լեզուներու» ցուցակին վրայ

Համշէնի հայերէնը «UNESCO»-ի «վտանգուած լեզուներու» ցուցակին վրայ

«UNESCO»-ն Թուրքիոյ մէջ վտանգուած լեզուներու ցուցակ հրապարակած է, որուն համաձայն՝ 11 լեզուներ անհետացման եզրին են։ Ցուցակին մաս կը կազմեն Տրապիզոնի խօսուող պոնտոսեան յունարէնը, Արթուինի Հոփա շրջանին մէջ խօսուող հայերէնի իւրայատուկ բարբառներէն մէկը՝ համշէնահայերէնը, Չամլըհեմշինի մէջ առաւելապէս տարեցներու կողմէ օգտագործուող լազերէնը, Էտիրնէի տարածաշրջանին մէջ տարեցներու մէջ խօսուող գնչուական լեզուն, դարձեալ Էտիրնէի մէջ խօսուող կակաուզերէնը եւ Թուրքիոյ…

Read More
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է համայն հայությանը Հայոց բանակի 26 ամյակի կապակցությամբ: 26 տարի առաջ, երբ պատերազմական գործողությունները Արցախում դեռ հեռու էին ավարտից եւ հայ ժողովուրդը կենաց մահու կռվի էր մղում հանուն հայրենի հողի, պաշտոնապես ծնունդ առավ հայ ժողովրդի դարերի երազանք հանդիսացող Հայոց բանակը: Հայոց բանակի ձեւավորումով աշխարհի յուրաքանչյուր հայ, անկախ նրա քաղաքական հայացքներից,…

Read More
Թբիլիսիում շարունակվում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումները

Թբիլիսիում շարունակվում են ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառումները

Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, տեղի ունեցավ զինվորական պատիվներով ծաղկեպսակի զետեղման արարողություն, կատարվեց…

Read More
Մեր երկրում ամենահայրենասերները հավաքարարներն են

Մեր երկրում ամենահայրենասերները հավաքարարներն են

Չգիտես ինչու` միշտ մտածել եմ, որ մեր շրջապատի ամենահայրենասեր մարդիկ մեր շենքերի մուտքերը, բակերն ու փողոցներն ավլող մարդիկ են: Ուշ գիշերները կամ վաղ առավոտյան, երբ բոլորը դեռ քնած են, դուրս են գալիս այս մարդիկ և սկսում իրենց գործը: Լուռ են նրանք, շրջապատի նկատմամբ` գրեթե անտարբեր: Լինելով մեզանից մեկը, միաժամանակ ուրույն են իրենց ներաշխարհով, իրենց աշխարհով ու փիլիսոփայությամբ: Մեր և իրենց միջև…

Read More
Այսուհետ Ջավախքի տեղեկատվական կայքերը հասանելի են նաեւ Android ծրագրի տեսքով

Այսուհետ Ջավախքի տեղեկատվական կայքերը հասանելի են նաեւ Android ծրագրի տեսքով

Այսօրվանից  Ջավախքի տեղեկատվական կայքերը հասանելի են նաեւ Android ծրագրի տեսքով։ Ծրագրի միջոցով դուք արագ կարող եք տեղեկանալ Akhaltskha.net, Javakhkmedia.com  եւ Mediaanalytic.org կայքերի լրատվությանը մեկ համակարգում։ Կայքերը ծրագրում հասանելի են նաեւ իրենց լեզուներով։ Տվյալ ծրագրում, բացի կայքերի լրատվությունից ,ընթերցողները կարող են ծանոթաանալ նաեւ եղանակի տեսությանը եւ google maps-ի ջավախքյան քարտեզին։ Ծրագրում կան նաեւ բազմաթիվ տեսահոլովակներ youtube կայքից։ Ծրագիրը…

Read More
Մենք միակողմանի ենք կյանքի կոչում այդ պայմանավորվածությունները. Շիրակ Թորոսյան

Մենք միակողմանի ենք կյանքի կոչում այդ պայմանավորվածությունները. Շիրակ Թորոսյան

Հայկական կողմը ցանկացած պահի պատրաստ է հակահարված տալ Ադրբեջանին, ինչպիսի ոտնձգության էլ նա դիմի: Այս մասին, այսօր՝մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով, մայիսին հայկական կողմը երկու լուրջ ձեռքբերում է ունեցել. մեկը 1992 թվականի Շուշիի ազատագրումն է, երկրորդը՝ 1994 թվականի զինադադարի պայմանագիրը, որն արձանագրեց հայկական կողմի…

Read More
ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից կարևոր քայլեր են արվել. Չուգոշվիլի

ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից կարևոր քայլեր են արվել. Չուգոշվիլի

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ-ի փորձագետները հանդիպել են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ խոսվել է ԶԼՄ-ների վիճակի և մեդիաօմբուդսմենի ինստիտուտի վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին հայտարարել է, որ ԵԱՀԿ փորձագետների կարծիքով Վրաստանում վերջին տարիներին ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից կարևոր քայլեր են արվել: «Նրանք կարծում են, որ Վրաստանում վերջին տարիներին կարևոր քայլեր են արվել ԶԼՄ-ների ազատության տեսանկյունից և…

Read More
Ի՞նչ է ենթադրում համընդհանուր առողջապահական ծրագիրը, ո՞ւմ համար է նախատեսված

Ի՞նչ է ենթադրում համընդհանուր առողջապահական ծրագիրը, ո՞ւմ համար է նախատեսված

Այսօրվանից համընդհանուր առողջապահական ծրագրի փաթեթներն ուժի մեջ կմտնեն: Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն մամլո ասուլիս է անցկացրել, որի ընթացքում խոսել է իրականացված փոփոխությունների մասին, հաղորդում է aliq.ge կայքը: Համընդհանուր ծրագրում ընդգրկված խմբերը եւ ֆինանսավորման պայմանները հետեւյալն են. Միջին եկամուտ ունեցող քաղաքացիները, որոնց ամսական վաստակը բարձր է 1000 լարիից, սակայն տարեկան եկամուտը չի գերազանցում…

Read More

Ախալցխայում քննարկեցին քաղաքների ինքնակառավարման համակարգի չեղարկման հնարավորությունը

Ինքնակառավարման հարցերով փորձագետները, ոչ կառավարական կազմակերպությունների և  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները Ախալցխայում խոսեցին քաղաքապետարանների չեղարկման հնարավորության հարցը: Հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 13-ին Ախալցխայի Ժողովրդավարական Ներգրավվածության կենտրոնում: Հանդիպման ընթացքում հավաքված փորձագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ տեղական իշխանության ներկայացուցիչները արտահայտվեցին քաղաքապետարանների պահպանման օգտին: Այս առումով բավական լավ փաստարկներ էին ներկայացնում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք հիմնավոր խոսում էին…

Read More

Քաղաքացի լինելու գիտակցումը

Յուրաքանչյուր զարգացող երկրում անսահման կարեւոր է քաղաքացու ներդրումը տվյալ երկրի ժողովրդավարական զարգացման համար: Մեր երկիրը եւս բացառություն չէ եւ այստեղ անսահման կարեւոր է, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի անկախ իր ազգային պատկանելությունից իր ներդրումն ունենա երկրի զարգացման, կայացման ու ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Սամցխե-Ջավախքում բնակվող յուրաքանչյուր հայ քաղաքացի պետք է գիտակցի իր քաղաքացի լինելու իրավունքների եւ…

Read More

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ

Սիրելի կանայք եւ աղջիկներ, թող այս գեղեցիկ օրը ուրախություն, սեր, ջերմություն եւ երջանկություն պարգեւի  Ձեզ եւ ձեր ընտանիքներին: Թող ձեր շուրջ մշտապես ավելանա ուշադրությունը ու հոգատարությունը: Ցանկանում ենք, որ Ձեր ընտանիքներում մշտապես տիրի խաղաղությունը, երջանկությունն ու բարեկեցությունը:

Read More

Շողան մամը

Չնայած այն հանգամանքին, որ Ջավախքի Ղադո գյուղի գերեզմանոցում նրա հիշատակը հավերժացնող տապանաքար կամ որևէ այլ հուշաքար չկա, այդուհանդերձ, տարեց և միջին սերնդից դժվար է գտնել մեկին, ով չի հիշում Շողան մամին ու նրա հետ կատարվածը: Շողան մամը տարբերվել է գյուղի մյուս կանանցից թե՛ իր նիստ ու կացով, թե՛ իր ծեսերով ու սովորույթներով, թե՛ իր ունեցած…

Read More

Բողոքի հաւաք Ախալքալաքի մէջ

Այսօր Ախալքալաքի կեդրոնական հրապարակին վրայ տեղի ունեցած է բողոքի հաւաք: Այս մասին «Հայ Ձայն» տեղեկութիւն ստացաւ Ախալքալաքի իր աղբիւրէն: Մեր աղբիւրը նաեւ փոխանցեց, որ խումբ մը հայ երիտասարդներ բողոքելով հայկական խաչի մոթիվներ կրող կօշիկներու Վրաստան ներմուծման դէմ բողոքի ցոյց կատարած են: Երիտասարդները բարձրացուցած են «Ո՛չ սրբապղծութեան»ը խորագիր կրող ՝ հայերէնով, վրացերէնով եւ ռուսերէնով գրուած պաստառներ:…

Read More

200 ջավախքցի ուսանողների եռօրյա հանգիստը Ծաղկաձորում

Փետրվարի 24-ից 26-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ուսանողական ակտիվ հանգիստ։ Ծաղկաձոր մեկնեցին 200 ջավախաքցի ուսանողներ՝ հանգստանալու և մասնակցելու բազմաթիվ մրցույթների։ Այս հանգիստը շատ լայն հնարավորություն էր Ջավախքցի ուսանողների համար ևս մեկ անգամ հավաքվելու նույն հարկի տակ, առավել սերտ շփվելու և իրար հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելու։ Առաջին օրը հյուրանոցում տեղավորվելուց հետո մասնակիցները մասնակցեցին «Մայրաքաղաք» մրցույթային խաղին` ցուցաբերելով…

Read More

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց ջավախքահայերի հարցերին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին Հայարտուն կենտրոնում պատասխանեց նաեւ Սամցխե-Ջավախքի հասարակական  գործիչների եւ իշխանության ներկայացուցիչների հարցերին: Հանդիպման սկզբում վարչապետը այլ հարցերի շարքում նշեց, որ իր հանդիպումների ընթացքում անդրադարձել է նաեւ ջավախքահայության խնդիրներին առանց մանրամասնելու դրանց բովանդակությունը: Հետագայում վարչապետից հետաքրքրվեցին թե որ հարցերն են քննարկվել ջավախքահայությանը հուզող խնդիրներից, որին նա պատասխանեց, որ հիմնականում քննարկվել են…

Read More

Թուրքական սրճարաններն ու ռեստորաններն Ախալցխայում աճում են սնկի պես

Ընդամենը մեկ տարվա մեջ երբեմն հայերով մեծամասնություն կազմող Ախալցխա քաղաքում սնկի պես աճել են թուրքական սրճարանները եւ ռեստորանները: Նման ռեստորաններից ու սրճարաններից շատերում հայերի եւ վրացիների համար մուտքը արգելված է: Քաղաքում վաղուց ինչ գործում են բազմաթիվ հասարակաց տներ, որոնք սպասարկում են թուրքերին: Քաղաքի միայն Ռուսթավելու փողոցի վրա ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ կարելի է տեսնել…

Read More

Վերսկսվել են Ախալքալաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցի շինարարական աշխատանքները

Ախալքալաքի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցում ընթացող շինարարական աշխատանքներն արդեն վերսկսվել են: Շինարարական աշխատանքները ընթանում են «Ջորջիան ինջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ կազմակերպության կողմից , ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի, Վրաստանի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի և Վրաստանի կրթության ու գիտության նախարարության համատեղ ծրագրերով: Ըստ նախատեսված ծրագրի՝ դպրոցի շինարարական աշխատանքները պետք է ավարտին հասցվեին մինչև 2017 թվականի փետրվարի…

Read More

ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի մասնակցությունը՝ 77.25%

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին անցկացված Սահմանադրական հանրաքվեին, ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի ամփոփ տվյալներով, մասնակցել է 79.380 մարդ կամ քվեարկության իրավունք ունեցողների 75.91%-ը: Նախապես հայտարարվել է, որ սահմանադրական հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ 102.757 քաղաքացի: Փետրվարի 20-ի առավոտյան 8.00-ից ԼՂՀ տարածքում և Երևանի ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում բացվել էին Արցախի Սահմանադրական հանրաքվեի 280 ընտրական տեղամասերը: Ընտրական գործընթացը…

Read More

Ապրիլին Վրաստանը կունենա նոր Սահմանադրություն․Արդյո՞ք հին սխալներով

Անցյալ տարվա ավարտին՝ դեկտեմբերի 15-ին երկրի կառավարության որոշման համաձայն՝ Վրաստանի Խորհրդարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի գլխավոր նպատակն է երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության փոփոխությունը: Ինչպես հայտնի է, ցանկացած երկրի Սահմանադրության տեքստը տվյալ երկրի ներքին կայունության ինքնատիպ երաշխիքն է։ Մինչդեռ Վրաստանի անկախության վերականգնման պահից ի վեր մեր երկրի իշխանությունը հիմնական օրենքին վերաբերվել են, մեղմ ասած, անզգուշորեն։…

Read More

Ի՞նչ է ուրախությունը Հայոց մեջ և ե՞րբ իրավունք ունի ուրախանալու հայը

Մի դեպք ստիպեց ինձ, որ մտորեմ հայկական միջավայրում «ուրախություն» և «ուրախանալ» հասկացողությունների մասին և թղթին հանձնեմ իմ խոհերը: Անցյալ տարվա աշնանը ընկերոջս հետ գործի բերմամբ ՌԴ Սոչի քաղաքում էինք: Ցերեկը գործնական հանդիպումներ, զրույցներ, այց Սոչիի մարզի տեսարժան վայրեր և այլն, իսկ երեկոյան զբոսանք քաղաքում: Եվ ահա հերթական մի երեկո Սոչիի հանրահայտ «Ривьера» զբոսայգում քայլելուց հետո…

Read More

Վրաստանում չեղարկվել է մի քանի ամիս առաջ մտցված օրենքը աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ

Փետրվարի 17-ից Վրաստանում չեղարկվել է մի քանի ամիս առաջ մտցված օրենքը աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ, այս մասին գրում է Վրաստանի Հայ Համայնքի կայք-էջը ։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա ավարտին մտցված աջղեկանի մեքենաների ներմուծման արգելքը լուրջ բողոք է առաջացրել երկրի բնակչության մեջ, որի մեծ մասը ծանր սոցիալական պայմանների պատճառով նախընտրում է ձեռք բերել արժողությամբ ավելի էժան

Read More

Թբիլիսիի երբեմնի ամենամեծ՝ հայկական եկեղեցու կանգուն հատվածը վտանգի տակ է. Վրաստանի պատկան մարմինները չեն պատասխանել Վիրահայոց թեմի նամակներին

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու հարակից տարածքում կառուցվում է բնակելի երկաթբետոնե շենք: Հողակտորը 560 քմ է, իսկ կառուցվող շինության մակերեսը` 287.7 քմ: Վրացական մամուլն ու հասարակական կազմակերպություններն ահազանգում են, որ բնակելի շենքի շինարարությունը վտանգում է եկեղեցու կանգուն մնացած հատվածը: Ընթացող շինարարության, Վիրահայոց թեմի միջամտության և Վրաստանի իշխանությունների քայլերի շուրջ Tert.am-ը զրուցեց…

Read More

Արտյուշ Գրիգորյան. Ախալքալակի տոնավաճառում վաճառվում է կոշիկ՝ ներբանի տակ տիպիկ հայկական խաչի պատկերով

Ախալքալակի տոնավաճառում վաճառվում է կոշիկ՝ ներբանի տակ տիպիկ հայկական խաչի պատկերով։ Ներմուծել են Վրաստան թուրք առևտրականները Թուրքիայից։ Բացարձակ անարգանք է քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Մտահոգիչ է այն, որ հայատառ գրականությունը Վրաստան տեղափոխելիս վրացական մաքսատանը հանդիպում է բազմաթիվ արգելքների, բայց քրիստոնեական երկիր Վրաստանը աչք է փակում այն հանգամանքի վրա, որ երկիր ներմուծվում է ապրանք, որի միջոցով անարգված…

Read More

Ախալցխայի հայերը աջակցում են Զարեհ Սինանյանին Գլենդելի քաղաքապետի պաշտոնին

Ախալցխայի հայերը աջակցում են Զարեհ Սինանյանին ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետի պաշտոնին: Գլենդել քաղաքի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու 2017թ. ապրիլի 4-ին: Զարեհ Սինանյանը եղել է ինչպես Գլենդելի քաղաքապետ, այնպես էլ  քաղաքային խորհրդի անդամ: Նա տարբեր անգամներ այցելել է Արցախ եւ Հայաստան ու մշտապես եղել է իր ժողովրդի կողքին: Ախալցխայի մի շարք հայկական կազմակերպություններ, ինչպես նաեւ…

Read More