Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է

Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է: Այդ առիթով մի քանի միջոցառումներ տեղի ունեցան Նինոծմինդայի շրջանում: Առավոտյան շրջանի մտավորականները, գրողները, լրագրողներն ու պոեզիայի երկրպագուները այցելեցին քաղաքում տեղադրված պոետի կիսանդրուն: Այնուհետև ծավալուն գեղարվեստական-գրական ցերեկույթ տեղի ունեցավ Գանձայի Վահան Տերյանի տուն-թանգարանում, տեղեկացնում է «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի մամլո ծառայությունը: Տեղի դպրոցների աշակերտները հանդես եկան արտասանությամբ, պոետի մասին ասույթներով,…

Read More

2017 թվականի հունվարից երրորդ երեխայի համար ընտանիքները կստանան նյութական աջակցություն

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում դեմոգրաֆիկ իրավիճակը բարելավելու նպատակով մեկնարկել է պետական ծրագիր: Քաղաքապետարանները երրորդ և բոլոր հաջորդ ծնված երեխաների ընտանիքներին երկու տարիների ընթացքում ամսական ֆինանսական օգնություն կհատկացնեն: Այն ընտանիքները, որոնք բնակվում են քաղաքում կստանան 150 լարի, իսկ լեռնային կարգավիճակ ստացած վայրերում բնակվողները՝ 200 լարի: Գյուղերում բնակվող ընտանիքները, առանց հաշվի առնելու լեռնային է գյուղը, թե ոչ նմանապես կստանան…

Read More

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին Եվրոմիության կողմից վիզային ռեժիմի չեղարկման կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին փետրվարի 2-ին Բրյուսելում Եվրոմիության կողմից ընդունված որոշման կապակցությամբ: Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչությունը շնորհակալ է Եվրոմիությանը վիզայի չեղարկման հարցում Վրաստանին աջակցելու համար: Այս պատմական օրվան Վրաստանում սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց երկրի ապագան տեսնում են ժողովրդավարական ամուր արժեքների վրա կառուցված Եվրոմիության հետ: Վիզաների չեղարկումը Եվրոմիության կողմից, դա ոչ…

Read More

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկմանը

Եվրախորհրդարանի պատգամավորները Բրյուսելում անցկացվող լիագումար նիստում քվեարկություն են անցկացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցով: Այս մասին գրում է news.am հղում անելով «Նովոստի Գրուզիան»-ին: Նիստին ներկա 647 պատգամավորներից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկմանը կողմ է քվեարկել 553 խորհրդարանական: Ավելի վաղ քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը հավանության էր արժանացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի…

Read More

Ախալքալաքից օրենսդրական փոփոխություններ են առաջարկվում

Ախալքալաքում հասարակական կազմակերպությունները քննարկում են «Տեղական ինքնակառավարման մասին օրենսգրքում» անհրաժեշտ փոփոխություններ մտցնելու թեման, որպեսզի Շրջանային ժողովի մեծամասնական պատգամավորներին ընտրեն հավասարաչափ ընտրողներ: 2017 թ.-ի աշնանը Վրաստանում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդիպում անցկացրեց, որի նպատակն էր քննարկել «Տեղական ինքնակառավարման մասին օրենսգիրքը»: Հանդիպմանը ներկա էին 17 մասնակից, և չնայած,…

Read More

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շնորհավորում է հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը շնորհավորում է Հայաստանի, Արցախի, Ջավախքի ու աշխարհասփյուռ հայ ժողովրդին Հայոց բանակի 25 ամյակի կապակցությամբ: 25 տարի առաջ, երբ պատերազմական գործողությունները Արցախում դեռ հեռու էին ավարտից եւ հայ ժողովուրդը կենաց մահու կռվի էր ելել հանուն հայրենի հողի, պաշտոնապես ծնունդ առավ հայության համար անկախության հիմնասյուն հանդիսացող Հայոց բանակը: Հայոց բանակի ծնունդը բոլորի համար…

Read More

Ախալցխայում նախատեսում են փոխել ճանապարհային երթևեկության նշանները

Ախալցխայում անվտանգ երթեւեկության նկատառումներից ելնելով նախատեսում են փոխել ճանապարհային երթևեկության նշանների գերակշիռ մասը: Ճանապարհային երթևեկության նշանների մեծ մասը սխալ տեղադրված լինելու պատճառով անհարմարություն է առաջացնում վարորդների համար: Այս մասին հունվարի 17-ին հայտարարեց Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն: Նրա խոսքերով արդեն իսկ ստեղծվել է մասնագետներից բաղկացած մի հանձնաժողով, որը իր առաջարկությունները կներկայացնի ճանապարհային երթևեկության նշանների ճշգրիտ վայրերում տեղադրման վերաբերյալ: Քաղաքապետարանին…

Read More

Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Կատալոնիա ռեգիոնի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Սաբադելի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարաթյուն, համաձայն որի տեղի ունեցածը բնորոշվում է որպես ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք պետք է դատապարտվի, որպեսզի նման բաներ չկրկնվեն աշխարհի…

Read More

Նոր լրատվական-վերլուծական կայք Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հայության համար

Սիրելի ընթերցողներ, ձեզ ենք ներկայացնում մեր նոր կայք-էջը www.mediaAnalytic.org, որը լրացնելու է www.Akhaltskha.Net-ի եւ www.Javakhkmedia.com-ի աշխատանքները: Կայքը ստեղծվել է «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» հասարակական կազմակերպության հիմքի վրա եւ ի տարբերություն www.Akhaltskha.Net-ի եւ www.Javakhkmedia.com-ի, նոր կայքը անդրադառնալու է նաեւ Հայաստանի ու հայությանը հուզող բոլոր կարեւոր խնդիրներին: Սկզբնական շրջանում կայքը գործելու է միայն հայերեն լեզվով, իսկ ապագայում…

Read More

Լիբանանահայ հյուրերը Ջիվանու տուն-թանգարանում

Չնայած ցրտաշունչ ձմռանը՝ Ջիվանու տուն-թանգարանը շարունակում է այցելուներ ընդունել և աշուղի գրչին հատուկ ջերմություն փոխանցել իր հյուրերին: Այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ Ջիվանու տուն-թանգարանի այցելուների աշխարհագրությունը բավականին ընդարձակ է: Վերջերս Կարծախը իրենց զբոսաշրջային երթուղում էին ընդգրկել Լիբանանի մեր հայրենակիցները: Ինչպես իրենք նշեցին, «Շատ տպավորիչ էր Կազախի մեջ տեսնել նման կոկիկ, հտաքրքրական և բծախնդիր կերպով…

Read More

Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում

2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում նենգաբար սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մեծ հայրենասերի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, Հայաստանում և Հայկական Սփյուռքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Անմասն չմնաց թբիլիսահայ համայնքը՝ Վիրահայոց թեմի գլխավորությամբ: 2017 թվականի հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց…

Read More