Եվրախորհրդարանի պատգամավորները Բրյուսելում անցկացվող լիագումար նիստում քվեարկություն են անցկացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցով: Այս մասին գրում է news.am հղում անելով «Նովոստի Գրուզիան»-ին:
Նիստին ներկա 647 պատգամավորներից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկմանը կողմ է քվեարկել 553 խորհրդարանական:
Ավելի վաղ քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովը հավանության էր արժանացրել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին համաձայնագիրը:
2016 թվականի դեկտեմբերին ԵԽ-ի եւ ԵՄ-ի Խորհրդի ներկայացուցիչները նախնական համաձայնություն էին ձեռք բերել, որ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար վիզային սահմանափակումը չեղարկելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու նոր մեխանիզմի ներդրմանը զուգահեռ, որը ԵՄ-ին թույլ կտա խախտումների դեպքում դադարեցնել առանց վիզայի ռեժիմի գործողությունը: