«Արևիկ» մանկական հիմնադրամի 15-ամյակը «Հայարտուն» կենտրոնում

«Արևիկ» մանկական հիմնադրամի 15-ամյակը «Հայարտուն» կենտրոնում

2017 թվականի դեկտեմբերի 2-ին, հիրավի մանկական շունչ էր ստացել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը: Գեղեցիկ ժապավեններով և գույնզգույն փուչիկներով զարդարված Գալուստ Գյուլբենկյան սրահը պատրաստվել էր Վրաստանի «Արևիկ» մանկական հիմնադրամի 15-ամյակի տոնակատարությանը: Դահլիճի առաջին շարքում տեղեր էին զբաղեցրել թբիլիսահայ համայնքի պատվավոր անձինք, ներկա էին հոգևոր դասը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի…

Read More
Հանրագիտակ մարդ, կենդանի քայլող հանրագիտարան. Կայացավ Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառումը. Լուսանկարներ

Հանրագիտակ մարդ, կենդանի քայլող հանրագիտարան. Կայացավ Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառումը. Լուսանկարներ

ՀՀ գիտությունների ազգային ակադեﬕայում տեղի ունեցավ գրող, հրատարակիչ, հասարակական գործիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի ոսկե մեդալակիր, ՀՀ ԳԱԱ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսությունը: ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ընթերցեց ՀՀ ԳԱԱ ուղերձը, որում մասնավորապես նշված էր. «Այսօր արդեն իրականություն են համապարփակ և բազմաթիվ թեմատիկ…

Read More
ՋԱՀ-ի աշխատանքային այցը գ. Կարծախ Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացմանն ընդառաջ

ՋԱՀ-ի աշխատանքային այցը գ. Կարծախ Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացմանն ընդառաջ

Օրերս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչությունն աշխատանքային այցով մեկնել էր Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղ, որտեղ ինտենսիվորեն ընթանում են աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի շինարարական աշխատանքները: ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի ուղեկցությամբ աշուղի տուն-թանգարանի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Կարծախ էին մեկնել նաև Հիմնադրամի համակիր, Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի բարերար, ծնունդով Ախալքալաքի Զակ գյուղից Մնացական Գասպարյանը, ՋԱՀ-ի Հոգաբարձուների խորհրդի…

Read More
Թումանյանի տունը վերստին բացեց իր դռները

Թումանյանի տունը վերստին բացեց իր դռները

2017 թվականի օգոստոսի 5-ին, Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում, Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը կայացավ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը՝ նոր էջ դառնալով հայ-վրացական մշակութային կապերի տարեգրությունում: Հիրավի պատմական այս իրադարձության հենքը 100 –ամյա վաղեմության Մեծն Թումանյանի տան թբիլիսահայ համայնքին վերադարձն էր, որտեղ ժամանակին սիրով հյուրընկալվել են Աղայանն ու Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը,…

Read More
Գրիգորի Եսայանի համերգը Ռաբաթի բերդի տարածքում

Գրիգորի Եսայանի համերգը Ռաբաթի բերդի տարածքում

Օգոստոսի 2-ին Ախալցխայի Ռաբաթ բերդային համալիրի տարածքում տեղի ունեցավ Գրիգորի Եսայանի համերգային ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում երգիչը ախալցխացիներին ներկայացրեց իր նոր «Ջավախեթցի» երգը, որը նրա խոսքերով՝ առաջին անգամ է ներկայացվում հանրությանը։ Գրիգորի Եսայանը իր մի քանի հայտնի երգերի կատարումից հետո անակնկալ կերպով Ախալցխայի հանդիսատեսին ներկայացրեց իր հետ Ռաբաթ համերգին մասնակցելու եկած տարբեր երգիչների ու երաժիշտների։ Համերգի…

Read More
«Հայ մշակույթը բազմամշակույթ Վրաստանոմ»  խորագիրը կրող ազգային համերգ Նինոծմինդայում

«Հայ մշակույթը բազմամշակույթ Վրաստանոմ» խորագիրը կրող ազգային համերգ Նինոծմինդայում

«Վիրահայերի Միության» նախաձեռնությամբ Սամցխե-Ջավախքի Նինոծմինդայի մունիցիպալիտետում հուլիսի 30-ին տեղի ունացավ «Հայ մշակույթը բազմամշակույթ Վրաստանոմ»  խորագիրը կրող ազգային համերգ։  Յամերգային ծրագիրը ներկայացրեցին Վրաստանում գործող համույթներն ու անհատ կատարողները։ Միջոցառումը անցավ մեծ շուգով եւ հանդիսատեսի բուռն ծափահարությամբ։ Համերգին ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ՝ Խորեն Մղդեսյանը, Գամգեոբայի մշակույթի բաժնի վարիչ՝ Ժորա Սնխչյանը, քաղաքային ընտրանիի մշակույթի հանձնաժողովի նախագահ՝ Անի…

Read More
ՋԱՀ-ը՝  ընթերցման օլիմպիադայի աջակից

ՋԱՀ-ը՝ ընթերցման օլիմպիադայի աջակից

Հայաստանի ազգային գրադարանում «Անտարես» մեդիա հոլդինգի նախաձեռնությամբ հերթական անգամ տեղի ունեցավ «Ընթերցման օլիմպիադա», որին արդեն 3 տարի շարունակ աջակցում և խրախուսական նվերներ է տալիս «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը: Այս տարի ժյուրիի անդամների կազմում էր նաև ՋԱՀ-ի գործադիր տնօրենի տեղակալ Սամվել Մկոյանը, ով իր շնորհավորական խոսքում կարևորեց նմանատիպ մրցույթների պարբերաբար կազմակերպումը և, հանձնելով խրախուսական նվերներ, նշեց, որ…

Read More
Ավանդական «Վարդատնոը» Թբիլիսիում

Ավանդական «Վարդատնոը» Թբիլիսիում

Թբիլիսիում ազգերի բարեկամության խորհրդանիշ համարվող Մեյդան թաղամասում  նշվեց Կովկասի երեք ժողովուրդների լեզուներով  (հայերեն, վրացերեն և թուրքերեն) ստեղծագործած Սայաթ Նովային նվիրված Վարդատոնը։  Ավանդույթի համաձայն՝ այս տարի մայիսի վերջին կիրակի օրը ևս մարդաշատ էր հրապարակը, որտեղ հայ եւ վրաց ժողովրդի ներկայացուցիչներին միավորել էր Թիֆլիսում  ավելի քան 300 տարի առաջ բարեկամություն, մարդասիրություն ու բարություն սերմանող աշուղը:   Սայաթնովյան «Վարդատոն…

Read More

Սարյանական հիմքով, Սուրենյանցի հետքերով. բացվել է Վիկտոր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը

Նկարիչ դառնալու մասին երբեք էլ չի երազել, բայց այսօր արդեն նրա 3-րդ անհատական ցուցահանդեսն է բացվում նկարիչների միությունում: Բնանկար, դիմանկար, գրաֆիկա, կոլաժ ու գրքի նկարազարդում. Վիկտոր Հովհաննիսյանի ձեռագիրն անհնար է չտարբերել:

Read More
Հավլաբար թաղամասում գտնվող Շամքորեցոց Սբ. Աստվածածին եկեղեցին չունի պատմական հուշարձանի կարգավիճակ

Հավլաբար թաղամասում գտնվող Շամքորեցոց Սբ. Աստվածածին եկեղեցին չունի պատմական հուշարձանի կարգավիճակ

Երևակայեք. 1775 թ. հիմնադրված և 1809 թ. հիմնավերակառուցված, ապա 1844-45 թթ. նորոգված և մինչև 1920-ական թթ. վերջերը գործած քաղաքի հայկական այս եկեղեցին ցարդ չունի պատմական հուշարձանի կարգավիճակ: Ելնելով նրանից, որ յուրաքանչյուր պատմական հուշարձան ունի իր պահպանության հաստատված գոտին, որն անձեռնմխելի է և որևէ ոտնձգություն այդ տարածքի նկատմամբ օրենքով պատժելի, ուստի տվյալ դեպքում, երբ ընդամենը մի…

Read More
Վարպետաց դաս Վիկտոր Հովհաննիսյանի հետ

Վարպետաց դաս Վիկտոր Հովհաննիսյանի հետ

Բոլոր երիտասարդ արվեստագետներին և ուսանողներին ս/թ մայիսի 15-ին՝ ժամը 3-ին, սիրով հրավիրում ենք մասնակցելու վարպետաց դասի, որը կկազմակերպվի Վիկտոր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսի շրջանակներում: Վարպետաց դասի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝ – Նկարի ստեղծում, – Նկարի կառուցվածք, – Գունային վիճակ, – Ասելիքի հիմնավորում, -Նկարի դիտարժանություն: Վարպետաց դասն ԱՆՎՃԱՐ է: Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝goo.gl/Di2dT3:…

Read More
Տերյանը՝ նորովի. բացահայտումներ և գաղտնիքներ

Տերյանը՝ նորովի. բացահայտումներ և գաղտնիքներ

Մայիսի 4-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ հետաքրքիր և բազմաբովանդակ հանդիպում Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի հետ: Վահան Տերյանի գործունեության և ստեղծագործության մասին ընթերցողը մինչ օրս պատկերացում է ունեցել հիմք ընդունելով իրեն հասած ստեղծագործություններն ու տերյանագետների կողմից ներկայացրած կերպարը: Մինչդեռ Վահան Տերյանի՝ հայ ժողովրդի ազգ դառնալու և հայ գրականությունը գրական հայերենի…

Read More
Հայտնի, բայց չբացահայտված Տերյանը

Հայտնի, բայց չբացահայտված Տերյանը

Դեռ ոչ ոքի չի հաջողվել գովաբանել աշունն ու թախիծը, սերն ու կարոտը այնպես կատարյալ, ինչպես ժամանակին հաջողվել է Մեծն Տերյանին, սակայն շատ քչերին է հայտնի, որ մեզ հասած սիրային ու աշնանային ելևէջները տերյանական ժառանգության միայն մի մասն են, իսկ Տերյանի անտիպ նամակները, հոդվածներն ու գրախոսությունները հաճախ ներկայացված են եղել աղճատված: Տերյանի քաղաքական գործունեությունը և պատմության…

Read More
Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը «Հայարտուն» կենտրոնում

Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը «Հայարտուն» կենտրոնում

2017 թվականի ապրիլի 30-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Պոետի վերադարձը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի ռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը վաղուց էր սպասում Թբիլիսիում այս ֆիլմի ցուցադրությանը և կինոյի թբիլիսահայ երկրպագուների հետ հանդիպմանը: Սակայն տկարության պատճառով ֆիլմի բեմադրող-ռեժիսորը չկարողացավ Թբիլիսի ժամանել և ներկա գտնվել «Ջիվանուն և Ջավախքին» նվիրված ֆիլմի…

Read More

Կարնո աշխարհը իմ սկիզբն է

Ես Էրզրումցի Հովհաննեսի շարունակությունն եմ Վիկտոր Հովհաննիսյան անուն-ազգանունով: Կես դար է, որ Երևանում եմ, բայց մնում եմ Կարին – Նորշեն – Ծղալթբիլա – Երևան ճանապարհն անցած անհատ: Իմ հայերեն խոսքը կառուցված է Կարնո բարբառի հիմքի վրա և արդյունքում` ճիշտ շարադասված հայերենն է: Բարբառները պահպանել է պետք, նրանք մեր հարստությունն են: Իմ բարբառը իմ ակունքն է,…

Read More

«Մայրս պատկերն է մայր Հայրենիքի» խորագրով ,ազգագրական և կիրառական արվեստի գործերի ցուցահանդես Նինոծմինդայում

Վրաստանի Նինոծմինդա քաղաքի մշակույթի կենտրոնի ճեմասրահում այսօր՝ ապրիլի 6-ին բացվեց «Մայրս պատկերն է մայր Հայրենիքի» խորագրով ,ազգագրական և կիրառական արվեստի գործերի ցուցահանդես՝ նվիրված կանանց միամսյակին։ Այդ ցուցահանդեսով, փաստորեն ամփոփվում է կանանց միամսյակը։ Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել շրջանի 30-ից ավելի կին ստեղծագործողներ՝իրենց 200-ից ավելի աշխատանքներով, տեղեկացնում է կենտրոնի մամլո դիվանը։ Ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ։Նրա արդյունքները կամփոփի…

Read More

Մեծարման հանդիսույթ, նվիրված անվանի գրող և ազգագրագետ Ալբերտ Իսոյանին

Մարտի 26-ին, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում, Վրաստանի հայ գրողների, կենտրոնի աշխատակազմի, ավագ սաների, գրողի հարազատների և մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցավ մեծարման հանդիսույթ, նվիրված անվանի գրող և ազգագրագետ Ալբերտ Իսոյանին, նրան ՀՀ սփյուռքի նախարարույան Վիլյամ Սարոյան մեդալով պարգևատրմանը: Միջոցառումը բացեց ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ, կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը: Օրհնության խոսք ասաց Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր…

Read More

«Վարդան Գրիգորյան» վավերագրական ֆիլմի ցուցադրություն

2017 թվականի մարտի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Հայ երախտավորները» շարքից «Վարդան Գրիգորյան՝ ճանաչված պատմաբան-հայագետ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է վաստակաշատ գիտնականի, ազնիվ քաղաքացու գիտական, հրապարակախոսական ու քաղաքացիական գործունեությանը, նրա կյանքի անցած ուղուն: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին հատուկ այս առիթով Երևանից ժամանած ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Լաուրա Մինասյանը, նկարահանող և…

Read More

«Իմ աշխարհը» թեմայով բաց դաս «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի կերպարվեստի կրտսեր խմբակի ( ղեկավար՝ Ռուզան Սիրականյան), երեխաները՝ ավագների օգնությամբ անցկացրին բաց դաս՝ «Իմ աշխարհը» թեմայով: Ներկայացվել էին փոքրիկների մատիտանկարները, որոնց մեջ առանձնանում էին Անգելինա Սանոսյանի, Նարեկ Պոդոսյանի, Լիլիթ Նռանյանի և այլոց նկարները: Միջոցառման ընթացքում ավագ խմբի սանեը Թագուհի Հովհաննիսյանը, Գայանե Իրիցյանը, Ոսկեհատ Գինոսյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը և ուրիշներ, ներկայացրին տարբեր դարաշրջանների…

Read More

Նահանգապետարանում մշակույթի վերաբերյալ ծրագրի հարց են քննարկել

Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում անցկացվեց աշխատանքային Skype-խորհրդաժողով: Այն վերաբերվում էր շրջանի 2018 թվի մշակութային առաջնահերթություններին և գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներին: Նահանգապետարանի ներկայացուցիչների տեղեկությամբ, Skype-խորհրդաժողը ղեկավարում էր Մշակույթի փոխնախարար  Լևան Խարատիշվիլին, հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի ներկայացուցիչները, մունիցիպալիտետի գամգեբելիի տեղակալը և մշակույթի աշխատանքների ղեկավարները: Մունիցիպալիտետների մշակույթի աշխատանքների և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության շնորհիվ մշակվեց «Մշակույթի ռազմավարություն 2025» ծրագիր:…

Read More

Սուրենյանցն՝ իր ողջ գունապնակով. ֆիլմի դիտում – քննարկում

Մարտի 3-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Երիտասարդական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկ տրվեց գիտակրթական-մշակութային միջոցառումների շարքին, որի առաջին «կանգառը» հայազգի ականավոր նկարիչ, արմատներով Ախալցխայից, Վարդգես Սուրենյանցի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունն էր՝ ճարտարապետական և հասարակական գործունեության ներկայացման զուգորդմամբ: «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի «Գյուլբենկյան սրահում» Վ. Սուրենյանցի անզուգական վրձնի շուրջ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ներկա և ապագա արվեստագետներ, ճարտարապետներ,…

Read More

Ինչպե՜ս են գործերդ, ուսանո՛ղ…

Այս նշանաբանով միջոցառումը, որ կազմակերպվել էր «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում, հավաքել էր շրջանի նախկին 20 շրջանավարտների, որոնք սովորում են Թբիլիսիի և Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նրանցից 12-ը Կենտրոնի շրջանավարտներն են նաև: Միջոցառումն սկսվեց «Հայր Մեր» -ով և շրջանի հոգևոր առաջնորդ Տեր Արմաշ քհն Պողոսյանի օրհնության խոսքով: Իր ելույթում, Կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, որը նաև վարեց…

Read More

Շողան մամը

Չնայած այն հանգամանքին, որ Ջավախքի Ղադո գյուղի գերեզմանոցում նրա հիշատակը հավերժացնող տապանաքար կամ որևէ այլ հուշաքար չկա, այդուհանդերձ, տարեց և միջին սերնդից դժվար է գտնել մեկին, ով չի հիշում Շողան մամին ու նրա հետ կատարվածը: Շողան մամը տարբերվել է գյուղի մյուս կանանցից թե՛ իր նիստ ու կացով, թե՛ իր ծեսերով ու սովորույթներով, թե՛ իր ունեցած…

Read More

Վարդգես Սուրենյանցը՝ նոր դիտանկյունից

Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրով տեղեկացնում ենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը սկսում է գիտակրթական-մշակութային միջոցառումների շարք: Ծրագրի շրջանակներում ՄԱՐՏԻ 3-ին՝ ուրբաթ օրը, կանդրադառնանք հայ մեծ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցին: Բացի հրաշալի գեղանկարիչ լինելուց, Սուրենյանցը նաև հայկական մշակույթում գրքարվեստի հիմնադիրն է։ Կդիտենք Սուրենյանցին նվիրված կարճ ֆիլմ, իսկ «Գրադարան» նախաձեռնության անդամները կներկայացնեն Սուրենյանցի ճարտարապետական գործունեությունը: Միջոցառմանը կարող եք…

Read More

«Ես ներկա եմ… ինձ բացակա չնշանակեք»

2017 թվականի փետրվարի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում կայացավ «Ես ներկա եմ… » խորհրդավոր վերնագրով միջոցառում: Այն նվիրված էր վաղամեռիկ Անահիտ Բոստանջյանի հիշատակին: Լեփ-լեցուն էր դահլիճը: Հուզառատ էր միջոցառումը: Կարոտի խոր զգացումով թբիլիսահայությունը եկել էր առնչվելու տաղանդաշատ բանաստեղծ-թարգմանչի, վարպետ լրագրողի և գրական ու հասարակական ակտիվ գործչի «կենդանի ներկայությանը»… Տակավին 40 օր առաջ…

Read More

Սրբորեն պահենք մեր մայրենին

Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառան-գութիւններէն ամենէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ: Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք: Զապէլ Եսայեան Կան համազգային արժեքներ, որոնց կարելի է անդրադառնալ միայն մեծագույն ակնածանքով, մաքրամաքուր զգացողություններով, անափ սիրով ու նվիրումով: Նման արժեքների շարքում առանձնանում է մայրենի լեզուն: Յուրաքանչյուր…

Read More

Թբիլիսիի երբեմնի ամենամեծ՝ հայկական եկեղեցու կանգուն հատվածը վտանգի տակ է. Վրաստանի պատկան մարմինները չեն պատասխանել Վիրահայոց թեմի նամակներին

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու հարակից տարածքում կառուցվում է բնակելի երկաթբետոնե շենք: Հողակտորը 560 քմ է, իսկ կառուցվող շինության մակերեսը` 287.7 քմ: Վրացական մամուլն ու հասարակական կազմակերպություններն ահազանգում են, որ բնակելի շենքի շինարարությունը վտանգում է եկեղեցու կանգուն մնացած հատվածը: Ընթացող շինարարության, Վիրահայոց թեմի միջամտության և Վրաստանի իշխանությունների քայլերի շուրջ Tert.am-ը զրուցեց…

Read More

Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է

Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է: Այդ առիթով մի քանի միջոցառումներ տեղի ունեցան Նինոծմինդայի շրջանում: Առավոտյան շրջանի մտավորականները, գրողները, լրագրողներն ու պոեզիայի երկրպագուները այցելեցին քաղաքում տեղադրված պոետի կիսանդրուն: Այնուհետև ծավալուն գեղարվեստական-գրական ցերեկույթ տեղի ունեցավ Գանձայի Վահան Տերյանի տուն-թանգարանում, տեղեկացնում է «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի մամլո ծառայությունը: Տեղի դպրոցների աշակերտները հանդես եկան արտասանությամբ, պոետի մասին ասույթներով,…

Read More

Թբիլիսիի Շամխորեցոց Սբ. Աստվածածինը լրացուցիչ վտանգի տակ

Թբիլիսիի` 19-րդ դարի հայկական Շամխորեցոց, կամ Կարմիր Ավետարան, Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է Թբիլիսիի 6 այսպես կոչված «վիճելի» եկեղեցիներից մեկը: Երբեմնի հայաշատ Հավլաբարի, ժամանակին ամենաբարձր գագաթով խոնարհված եկեղեցին, կամ այն ինչ դրանից մնացել է, ներկայում Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությանն է պատկանում: Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից եկեղեցու հարակից տարածքում շինարարություն է սկսվել: Շինարարական աշխատանքները…

Read More

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Բաթումիում

Հունվարի 29-ին Բաթումիում կայացան Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որի շրջանակներում Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ, կիրակնօրյա պատարագից հետո, ՀԱԵ Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման, Արցախյան ազատագրական պայքարի տարիներին և հայոց սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների հիշատակին,…

Read More