Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Հարության տոնը, որը հինգ տաղավար տոներից մեկն է: Այս տոնին հավատացյալները միմյանց հանդիպելիս ավետում են՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» և պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Այս տարի եկեղեցիներում տեղի ունեցող ծիսակատարությունները կանցկացվեն առանց հավատացյալների մասնակցության կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով: Սակայն հավատացյալները Պատարագից հետո հերթով հնարավորություն կունենան մուտք գործելու…

Read More
Հայ Առաքելական Եկեղեցին այս օրերին նախատեսված ծիսակատարությունները անցկացնելու է առանց հավատացյալների մասնակցության

Հայ Առաքելական Եկեղեցին այս օրերին նախատեսված ծիսակատարությունները անցկացնելու է առանց հավատացյալների մասնակցության

Հայ Առաքելական Եկեղեցին այս օրերին նախատեսված ծիսակատարությունները անցկացնելու է առանց հավատացյալների մասնակցության։ Բոլոր ծիսական արարողություններից հետո հավատացյալները հնարավորություն կունենան հերթով ու համապատասխան հեռավորություն պահպանելու միջոցով մուտք գործել եկեղեցի աղոթելու ու մոմ վառելու նպատակով։ «Եկեղեցական արարողակարգի ժամերի մեջ հանգամանքներից ելնելով  որոշակի փոփոխություններ են մտցվել։ Շաբաթ օրը ճրագալույցի պատարագը տեղի կունենա սովորականից շուտ, որից հետո ժամը 16։00-ից…

Read More
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդին եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու անպտուղ ոստերը խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Դրանք մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ…

Read More
Տյառնընդառաջի տոնը Ախալցխայում

Տյառնընդառաջի տոնը Ախալցխայում

Օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի և Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանի 2020թ Փետրվարի 13-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում կատարվեց Երեկոյան Ժամերգություն, Տյառնընդառաջի նախատոնակ և նորապսակների օրհնության կարգ։ Հոգևոր Տեսուչ Հոգշ. Տ. Հակոբ Աբղ. Սահակյանը և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ….

Read More
Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը այցելեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը այցելեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի

2020 թվականի փետրվարի 1-ին, աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի առաջնորդությամբ և դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ, այցելեցին Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Հյուրերին իր նստավայրում ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր…

Read More
Դեկտեմբերի 25-ը Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցու վերաօծման օրն է

Դեկտեմբերի 25-ը Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցու վերաօծման օրն է

Դեկտեմբերի 25-ը Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցու վերաօծման օրն է։ Օրհնությամբ Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի և Ախալցիխեի Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ։Պատարագիչն էր Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժ․ Տեր Թորգոմ քահանա…

Read More
Ոչնչանում են Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու ավերակները

Ոչնչանում են Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու ավերակները

Առանց տանիքի, փլուզված պատերով և աղբանոցի վերածված Սուրբ Մինաս եկեղեցին Թբիլիսիի կենտրոնում իր օրհասական օրերն է ապրում: Անընդհատ ոչնչանում են երբեմնի կանգուն հինավուրց հայոց եկեղեցու հետքերը: Դեռևս 2014 թվականին փլուզված տանիքով եկեղեցին շարունակում է շրջապատին հիշեցնել, որ այստեղ մի ժամանակ գործել է հպարտորեն վեր խոյացած Աստծու տունը: Օրերս եկեղեցու վերացման վտանգը առավել բացահայտ դարձավ: 2019…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շարունակում է սոցիալական ծրագրերի շարքը այցելելով կարիքավոր ընտանիքներ։ Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Ախալցխայի Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը այցելեց ք․ Ախալցխա փ․Թամարաշվիլի 31\14 հասցեում բնակվող Աղաբալյանների ընտանիքին։Տիկին Ամալյան միայնակ է ապրում, թոշակի գումարով փորձում է հոգալ իր կարիքները։ Օգնություն տրամադրվեց նաև ք․ Ախալցխայի փ․ Գուրամիշվիլի 87 հասցեում բնակվող Կուռմաշվիլիների ընտանիքին։Անապահով…

Read More
Մեկ անգամ ևս մենք համբերատար ակնկալում ենք այդ խնդրի օրինական դաշտ տեղափոխումը և ստատուս-քվոյի վերականգնումը. Վրաստանի պատրիարքարան

Մեկ անգամ ևս մենք համբերատար ակնկալում ենք այդ խնդրի օրինական դաշտ տեղափոխումը և ստատուս-քվոյի վերականգնումը. Վրաստանի պատրիարքարան

Վրաստանի Պատրիարքարանը չի աջակցում Վրաստանի և Ադրբեջանի միջև վիճելի գոտում միջսահմանային տարածք ստեղծելու նախաձեռնությունը: Ինչ վերաբերում է Դավիդ Գարեջիում տիրող իրավիճակին, հայրապետությունը տարածում է հայտարարություն և բացատրում, որ այս նախաձեռնությունը կարող է դրականորեն ընդունվել միայն այն դեպքում, եթե պետությունների միջև առկա են անորոշություններ, և ստեղծված իրավիճակում այս առաջարկը կասկած է հարուցում Դավիթ Գարեջիի պատկանելիության հարցի…

Read More
Բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար

Բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար

Նոյեմբերի 28-ին Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը կազմակերպեց բարեգործական ճաշկերույթ տարեց ու միայնակ թոշակառու մարդկանց համար։ Ճաշկերույթին մասնակցում էին շուրջ 100 հոգի։ «Ախալցխայի» երգի ու պարի համույթը տոնական երեկոյի վերածեց տարեց մարդկանց բարեգործական ճաշկերույթը։ Ճաշկերույթին մասնակցող բազմաթիվ հայեր ու վրացիներ իրենց երախտիքի խոսքը հայտնեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, հանձինս Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր…

Read More
Թուրքերի կողմից վանդալիզմի է ենթարկվել Սիրիական Թել Աբյադ քաղաքում գտնվող հայկական եկեղեցին

Թուրքերի կողմից վանդալիզմի է ենթարկվել Սիրիական Թել Աբյադ քաղաքում գտնվող հայկական եկեղեցին

armtimes.com-Սիրիայի Թել Աբյադ քաղաքում գտնվող հայկական եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի թուրքերի և թուրքերի աջակցությունը վայելող հրոսակախմբերի կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը. «Քաղաքը գտնվում է նրանց վերահսկողության տակ… Տեղեկություն է տարածվել նաև նրա մասին, որ Ղամիշլոյից Դեր Զոր ուղևորված հայ կաթոլիկե եկեղեցու հովվապետին և նրա հորը…»,- գրել է Հովհաննիսյանը՝ կից…

Read More
Իվանիշվիլին հանդիպել է Իլյա Երկրորդի հետ

Իվանիշվիլին հանդիպել է Իլյա Երկրորդի հետ

Իշխող  «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաց ուղղափառ եկեղեցու վերջին սկանդալային իրադարձությունները անվանել է «հարձակում եկեղեցու և պետության դեմ»: Համապատասխան հայտարարությամբ Իվանիշվիլին հանդես է եկել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ հանդիպմանը: Այսօր  Իլյա Երկրորդը ընդունել է Իվանիշվիլին և նրա կնոջը ՝ Եկատերինա Խվեդելիձեին: Այս մասին կարճ հաղորդագրության մեջ հաղորդել է «Վրացական երազանքի»…

Read More
Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը ելույթ ունեցավ «Կրոնները Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին» կոնֆերանսում

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը ելույթ ունեցավ «Կրոնները Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին» կոնֆերանսում

2019 թվականի հոկտեմբերի 24-ին, Թբիլիսիի «Բիլթմոր» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության «Միջկրոնական երկխոսություն հանուն խաղաղության» – «Կրոնները Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին» չորրորդ կոնֆերանսը: Կոնֆերանսին ներկա էին Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների, Վրաստանի խորհրդարանի և կառավարության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի, ակադեմիական շրջանների ներկայացուցիչները: Կոնֆերանսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական…

Read More
Ուխտագնացություն դեպի Ղալթախչիի Սուրբ Հովհաննեսի Մատուռ

Ուխտագնացություն դեպի Ղալթախչիի Սուրբ Հովհաննեսի Մատուռ

Սույն թվականի Սոպտեմբերի 17֊ին Օրհնությամբ Սամցխե֊Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի և Ախալցխայի ու Բորժոմիի տարածաշրջանների Հոգևոր Տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանի Ախալցխայի շրջանների հեգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ Քահանա Վարդանյանը կազմակերպել էր ուխտագնացություն Ղալթախչիի Սուրբ Հովհաննես Մատուռ։ Վաղ առավոտյան շուրջ 36 ուխտավորներ ճանապարհ ընկան դեպի Մատուռ։ Սուրբ Հովհաննեսի…

Read More
«Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով մեկնել է Արցախ

«Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով մեկնել է Արցախ

Սիրելի հավատացյալ հայորդիներ․ Բարձյալն Աստծո կամոք Սույն թվականի Սեպտեմբերի 8-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի օրհնությամբ,Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի առաջնորդությամբ և «Մարտին Սթար» ընկերության բարերարությամբ, Ախալցխայի Հոգևոր Տեսչության հովանու ներքո գտնվող «Ախալցխա» պարային համույթը համեգային ծրագրով ուղևորվեց դեպի Արցախ։ Համույթը ծրագրում է…

Read More
Օտար հոգեւորականը 30 տարի անց վերջապես հեռացվում է հայկական Ծղալթբիլա գյուղից

Օտար հոգեւորականը 30 տարի անց վերջապես հեռացվում է հայկական Ծղալթբիլա գյուղից

Օտար հոգեւորական Անատոլի Իվանյուկը, ով Ախալցխայի շրջանի կաթոլիկ հասարակության մեջ հայտնի էր իր բացասական վարկանիշով վերջապես  հեռացվել է հայկական Ծղալթբիլա գյուղի հոգեւորականի պաշտոնից։ Նրան է փոխարինելու Տեր Սահակ քահանա Աղեկյանը։ Այս տեղեկությունը Akhaltskha.Net-ին հաստատեցին Ծղալթբիլա գյուղի բնակիչները։ Նրանց խոսքերով Անատոլի Իվանյուկի գործը Վատիկանի կողմից չի սահմանափակվելու միայն հեռացումով։ Բանաստեղծ Մինաս Գրիգորենցի խոսքերով, ով Ծղալթբիլային հարեւան…

Read More
Օգոստոսի 18-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում 5 տաղավար տոներից 4-րդը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխումը

Օգոստոսի 18-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում 5 տաղավար տոներից 4-րդը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխումը

Սույն թվականի Օգոստոսի 18-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում 5 տաղավար տոներից 4-րդը՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխումը, Խաղողօրհնեքը։ Տոնին ընդառաջ Ախալցխայի Սուրգ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում հանդիսապետությամբ Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի մատուցվեց Սրբալույս պատարագ։ Հնթացս Սբ պատարագի Հոգշ Հայր Սուրբը ըստ հավուր պատշաճի մեկնեց տոնի խուրհուրդը։ Հավարտ Սբ պատարագի…

Read More
Իշխանությունները Բաթումիի Սուրբ Փրկիչ կաթողիկե եկեղեցին հանձնել են վրաց ուղղափառ եկեղեցուն

Իշխանությունները Բաթումիի Սուրբ Փրկիչ կաթողիկե եկեղեցին հանձնել են վրաց ուղղափառ եկեղեցուն

Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալության կազմակերպմամբ եւ «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ սկսվել է ք․ Բաթումիի Կ․Գամսախուրդիայի փ․  N35-ում գտնվող Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե  եկեղեցու (Սբ․ Թեոդորե Աջարեցու)  վերանորոգման աշխատանքները  (բյուջե- 700000լարի), որը իշխանությունները հանձնել են վրաց ուղղափառ եկեղեցուն։ Վերանորոգման նախագիծը Աջարիայի մշակութային ժառանգության  պահպանման գործակալությունը  ձեռք է բերել 2017 թվականին։ Տաճարը կառուցվել է XIX դարում։…

Read More
Գանձայում մեծ շուքով նշվեց Տերյանական օրը

Գանձայում մեծ շուքով նշվեց Տերյանական օրը

Սույն թվականի Հուլիսի 21-ին Վահան Տերյանի հայրենական գյուղում՝ Գանձայում մեծ շուքով նշվեց Տերյանական օրը։ Օրհնությամբ Սամցխե֊Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքյա Վարդապետ Ամիրյանի և Ախալցխայի և Բորժոմիի շրջանների Հոգևոր Տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի, տոնակատարությանը ուխտավերաբար մասնակցելու էին գնացել նաև Ախալցխայի Հոգևոր Տեսչության, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու հավատացյալ հայորդիները ուղեկցությամբ Ախալցխայի…

Read More
Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի անդրանիկ Սբ. Պատարագը

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահի անդրանիկ Սբ. Պատարագը

2019 թվականի հուլիսի 14-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ Գրշ. Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, անդրանիկ Սբ. Պատարագը մատուցեց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Սրբազան Պատարագին մասնակցում էր եկեղեցու հոգևոր դասը, սարկավագներն ու դպիրները: Ներկա էին թբիլիսահայ հասարակայնության անդամներ, համայնքային գործիչներ, հավատացյալներ: Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Հայր Սուրբը մեծ պատիվ անվանեց…

Read More
Հանդիպում Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահի հետ

Հանդիպում Վիրահայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահի հետ

2019 թվականի հուլիսի 8-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և աշխարհիկ աշխատակազմի անդրանիկ հանդիպումը թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ: Հանդիպմանը հյուրաբար ներկա էր Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, Մառնեուլի շրջանի Կարմիր և…

Read More
Վիրահայոց թեմը նոր տեղապահ ունի

Վիրահայոց թեմը նոր տեղապահ ունի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն Սրբազանի դիմումը: Այս մասին հայտնում են  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Մեկ այլ տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական…

Read More
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին հիշում է ննջեցյալներին

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին հիշում է ննջեցյալներին

Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված նջեցյալների հիշատակին: Այս օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր ննջեցյալների համար։ Այս օրը մարդիկ գրության մեջ հիշատակում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում Սուրբ Պատարագին: Մեռելոցին մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները:

Read More
Ախալցխայի Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույց Սբ․ Պատարագ

Ախալցխայի Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույց Սբ․ Պատարագ

Սույն թվականի Ապրիլի 20-ին Հայ Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է Ավագ Շաբաթը։ Սա Տիրոջ Հարության նախորդող օրն է երբ մատուցվում է Ճրագալույց Սբ․ Պատարագ Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում։ Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են…

Read More
Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նշեցին Ծաղկազարդը

Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նշեցին Ծաղկազարդը

Այս տարի ապրիլի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդը: Ծաղկազարդը մեծ պահքի վերջին կիրակին է, այն հիշատակություն է Հիսուս Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելուն: Այս տոնը մեծ շուքով նշվեց նաև Ախալցխայի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Պատարագիչ՝ Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Հոգշ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ…

Read More
Վիրահայոց թեմի առաջնորդը ու Սամցխե-Ջավախքի  ընդհանուր առաջնորդական փոխանորդը  այցելեցին վանդալիզմի ենթարկված Ճգնավորի վանք

Վիրահայոց թեմի առաջնորդը ու Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը այցելեցին վանդալիզմի ենթարկված Ճգնավորի վանք

Ապրիլի 5-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ու Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը ուխտավորաբար այցելեցին 12-րդ դարի Ճգնավորի վանք, որը ապրիլի 3-ին ենթարկվել էր վանդալիզմի: Հոգևոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում: Սրբավայրում Գերաշնորհ Սրբազան Հայրն ու Հոգեշնորհ Հայր Սուրբը աղոթեցին…

Read More
Վիրահայոց թեմը բողոքարկում է Թանդոյանց Գուրբ Աստվածածին եկեղեցու հարցով Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած Որոշումը

Վիրահայոց թեմը բողոքարկում է Թանդոյանց Գուրբ Աստվածածին եկեղեցու հարցով Թբիլիսիի քաղաքային դատարանի կայացրած Որոշումը

Վիրահայոց թեմը, Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոն EMC“-ի և «Հանդուրժողականության ու բազմազանության ինստիտուտ TDI“-ի իրավաբանների հետ  մանրամասն ուսումնասիրեց Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով Թբիլիսիի քաղաքային դատարանի՝ դատավոր Նանա Ճիճիլեիշվիլիի նախագահությամբ, 2019 թվականի մարտի 5-ին կայացրած դատավճիռը: Հիմք ընդունելով Դատարանի ներկայացրած փաստարկներին և  հանգամանքներին իր անհամաձայնությունը, Թեմը որոշեց բողոքարկել դատավճիռը և  2019 թվականի մարտի 18-ին…

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին Գարեգին II-ի հետ հանդիպմանը Աբխազիայում գտնվող հայկական եկեղեցին Ռուսաստանի թեմին ենթակայելու հարցով արտահայտել է կտրուկ դիրքորոշում

Սալոմե Զուրաբիշվիլին Գարեգին II-ի հետ հանդիպմանը Աբխազիայում գտնվող հայկական եկեղեցին Ռուսաստանի թեմին ենթակայելու հարցով արտահայտել է կտրուկ դիրքորոշում

1tv.ge-Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոս, Նորին Սրբություն Գարեգին II-ի հետ հանդիպմանը Աբխազիայում գտնվող հայկական եկեղեցին Հայաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմին ենթակայելու առնչությամբ գրանցել է իր կտրուկ դիրքորոշումը,- այս մասին ասվում է Վրաստանի նախագահի վարչության մամլո ծառայության կողմից տարածած հայտարարությունում: Վրաստանի նախագահի վարչության տեղեկությունում նշված է, որ ՀԱԵ-ի կողմից այս որոշումը ընկալվում է…

Read More
Ուսանողները մեկնել են կաթողիկոս պատրիարքի մոտ օրհնություն ստանալու նպատակով

Ուսանողները մեկնել են կաթողիկոս պատրիարքի մոտ օրհնություն ստանալու նպատակով

Մարտի10 –ին Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա  II  օրհնել է պետության տարբեր շրջանների համալսարաններից ժամանած ուսանողներին: Երիտասարդներին օրհնության մեկնումը կազմակերպված էր ուսանողական ինքնակառավարման  կողմից:  Սամցխե-Ջավախքի համալսարանից Թբիլիսի են  մեկնել մոտ  300 ուսանող: Վրաստանի տարբեր մասերից  Թբիլիսի ժամանած ուսանողները հավաքվել էին Հավլաբարի մետրոյի մոտ, որտեղից մեկնարկել է երթ դեպի  Սամեբա տաճարը, որտեղ եւ նրանք ստացել են Վրաստանի…

Read More
Վիրահայոց թեմի առաջնորդը  հանդիպել է Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավարի հետ

Վիրահայոց թեմի առաջնորդը հանդիպել է Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավարի հետ

Մարտի 4-֊ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշախմաձեի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Սամցխե֊ Ջավախքում եկեղեցիների վերանորոգության, գործող եկեղեցիները թեմին պաշտոնապես վերադարձնելու և թեմի գործունեությանը վերաբերող այլ հարցեր։ Հանդիպումն ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում: Այս մասին տեղեկացնում է «Հայարտան» ֆեյսբուքյան էջը:

Read More