Աշակերտները ավարտական գնահատականների հիման վրա կստանան դպրոցական ատեստատ

Աշակերտները ավարտական գնահատականների հիման վրա կստանան դպրոցական ատեստատ

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է, որ պետական քննությունների փոխարեն աշակերտներին տրվելու է դպրոցական ատեստատ գնահատականների հիման վրա: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ավարտական դասարանի աշակերտը ատեստատ ստանալու համար պետք է բոլոր առարկաներից ունենա դրական գնահատական: Այսինքն ավարտական ատեստատ ստանալու համար աշակերտին հարկավոր է, որ նա յուրաքանչյուր առարկայից ստանա նվազագույնը ավարտական…

Read More
Հայաստանը կօգնի Վրաստանին երկրում կարմրուկի բռնկումների դեմ պայքարում

Հայաստանը կօգնի Վրաստանին երկրում կարմրուկի բռնկումների դեմ պայքարում

Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեւյալը. «Վրաստանին օգնելու նպատակով, իմ հրամանով նրանց մեր կողմից կտրամադրվի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրը ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ, քանի որ ինչպես գիտեք հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։ Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր…

Read More
Այս տարի Վրաստանում ավարտական քննություններ տեղի չեն ունենա

Այս տարի Վրաստանում ավարտական քննություններ տեղի չեն ունենա

Վրաստանում 12-րդ դասարանցիների համար այս տարի դպրոցի ավարտական քննություններ չեն անցկացվելու: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն: Վարչապետի խոսքերով կրթության համակարգի բարեփոխումները կառավարության համար հիմնական առաջնահերթություն են հանդիսանում: Հիշեցնեմ, որ կրթության նախարարությունը հունվարի 28-ին հայտարարել էր ատեստացիոն քննությունների հետ կապված փոփոխությունների մասին, ինչը նախատեսում էր 11-րդ դասարանցիների քննությունների չեղարկում: Տվյալ հարցը…

Read More
Թբիլիսիում տրվեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

Թբիլիսիում տրվեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, կատարվեց հոգեհանգստյան կարգ: Արարողությանը մասնկացում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի…

Read More
Ինչու՞ է այսպես

Ինչու՞ է այսպես

Ինչու՞ ենք մենք վերջին հարուրամյակում մեր տարածաշրջանի պատմությանը վերաբերող աշխատություններում եւ հրապարակումներում հայկական պետականության եւ քաղաքակրթության դերի թերի հիշատակում , իսկ երբեմն, նաեւ անտեսում նկատում։ Արդյո՞ք դա մեր պատմաբանների եվ, ընդհանրապես, հայերի կողմից  մեր պատմական ժառանգությունը աշխարհին անբավարար ներկայացնելու մեջ է։ Կան տարբեր տեսակետներ, թե մեր պատմության որ փաստերն է ավելի մատնանշելու աշխարհին, բայց չեմ…

Read More
Սերգո Միրզոյանի հետ ամեն ինչ կարգին է. Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելեցին վետերանին

Սերգո Միրզոյանի հետ ամեն ինչ կարգին է. Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելեցին վետերանին

Այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Մեծ Հայրենական պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածով: Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելեցին Սերգո Միրզոյանին, հետաքրքրվեցին նրա առողջությամբ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերեցին վետերանին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Սերգո Միրզոյանը,…

Read More
Զուգդիդիում խոզի գրիպից մահացել է 41 ամյա տղամարդ

Զուգդիդիում խոզի գրիպից մահացել է 41 ամյա տղամարդ

Զուգդիդիյում 41 տարեկան հասակում  H1N1 վիրուսից առաջացած բարդության պատճառով մահացել է մի տղամարդ: Հիվանդը հունվարի 10-ին հիվանդանոց է տեղափոխվել : Ըստ բժիշկների նրա մոտ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ: Հիվանդը տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք, սակայն նրա կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել:   Ներկայումս Զուգդիդի հիվանդանոցում գրիպից բուժում են ստանում եւս 26 հոգի: Նրանցից մեկը միացված…

Read More
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Read More
Թբիլիսիում գազի պայթյունի հետեւանքով  հունվարի 17-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր

Թբիլիսիում գազի պայթյունի հետեւանքով հունվարի 17-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, Թբիլիսիում բնական գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետեւանքով, որը խլել է չորս մարդու կյանք հունվարի 17-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է երեկ երեկոյան: Վարչապետի կարգադրության համաձայն այսօր Վրաստանի տարածքում բոլոր պետական հաստատությունների վրա, ինչպես նաեւ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի վրա իջեցվելու են պետական դրոշները: Երեկ Թբիլիսիում…

Read More
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կրկին ընտրվեց Թամար Ժվանիան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կրկին ընտրվեց Թամար Ժվանիան

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին  ԿԸՀ-ի նախագահի պաշտոնին  կրկին հաստատվեց Թամար Ժվանիան: ԿԸՀ-ի անդամները նախագահ ընտրեցին փակ քվեարկությամբ: Ժվանիան ստացավ 8 ձայն, նրա հակառակորդ Վլադիմեր Բոժաձեն՝ 1 ձայն: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեկտեմբերի 21-ին ներկայացրեց ԿԸՀ-ի նախագահի պաշտոնի թեկնածուներ  Թամար Ժվանիաին, Մարիամ Շելեգիային եւ Վլադիմեր Բոժաձեին: Թամար Ժվանիան  2013 թվականից ղեկավարում է Վրաստանի կենտրոնական ընտրական  հանձնաժողովը: Նա…

Read More
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ Ավելի…

Read More
Վրաստանում ընթանում է նախագահի երդմնակալության արարողությունը

Վրաստանում ընթանում է նախագահի երդմնակալության արարողությունը

Վրաստանում ընթանում է նախագահի երդմնակալության արարողությունը: Սալոմե Զուրաբիշվիլին երդվեց երկրի սահմանադրության վրա եւ դարձավ Վրաստանի նախագահ: «Ես՝ Վրաստանի Նախագահը երդվում եմ Աստծո եւ ժողովրդի առջեւ, որ պաշտպանելու եմ Վրաստանի Սահմանադրությունը, երկրի անկախությունը, ամբողջականությունը եւ անբաժանելիությունը, բարեխղճորեն կատարելու եմ նախագահի պարտականությունները, հոգ եմ տանելու երկրի քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, իմ ժողովրդի եւ հայրենիքի վերածննդի եւ հզորացման…

Read More
Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի վարչապետ    Մամուկա Բախտաձեն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետ։ Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը հետագա գործունեության մեջ և Հայաստանի տնտեսական զարգացմանը…

Read More
Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նինոծմինդա-Հայաստան ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ճանապարհի երթեւեկությունը բաց է ավտոմեքենաների երթեւեկության համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտի կայքը: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 12-ին ձնաբուքի պատճառով սահմանափակումներ կային Ախալցխա-Նինոծմինդա դեպի ՀՀ սահմանը գնացող ճանապարհահատվածի վրա կցորդներով եւ կիսակցորդներով մեքենաների համար:

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը գնահատել է Հայաստանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը գնահատել է Հայաստանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը գնահատել է Հայաստանում եւ Վրաստանում անցկացված ընտրությունները երկու շաբաթվա կտրվածքով: Գնահատականների բնույթից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվել են ժողովրդավարության բոլոր սկզբունքներին համաձայն եւ ընտրությունների անցկացման մասով Հայաստանը միջազգային դիտորդներից չի ստացել ոչ մի բացասական գնահատական կամ նկատողություն: Գնահատման մեջ նշվում է, որ Հայաստանում ընտրական գործընթացը վայելում է…

Read More
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տպավորիչ հաղթանակի առթիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին տպավորիչ հաղթանակի առթիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հեռախոսազրույց է ունեցել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որում, մասնավորապես ասել է, որ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակն խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ տպավորիչ էր, որը դրական կանդրադառնա Հայաստան’ի հետագա ժողովրդավարական զարգացման վրա։ Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին ՀՀ-ում բարեփոխումների իրականցման առումով և հույս է հայտնել, որ Հայաստանի ու…

Read More
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 59,52%

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է 59,52%

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել Սալոմե Զուրաբիշվիլին, ով վայելում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն, այս պահի դրությամբ հաշվարկվել են երկրի բոլոր ընտրատարածքների ձայները: Նախագահի կին թեկնածում Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%, որ կազմում է 1 147 627 ձայն: Նույն տեղեկատվության համաձայն «Ազգային շարժման» նախագահի…

Read More
Վրաստանի 600 հազարից ավելի քաղաքացիների համար վերացվելու են բանկային պարտքերից

Վրաստանի 600 հազարից ավելի քաղաքացիների համար վերացվելու են բանկային պարտքերից

1tv.ge-Վրաստանի 600 հազարից ավելի քաղաքացիների համար վերացվելու են օնլայն կազմակերպությունների և այլ ֆինանսական ինստիտուտների հանդեպ ունեցած պարտավորությունները: Այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա բախտաձեն հայտարարել է կառավարության նիստից առաջ: Նրա խոսքերով պարտքերի զրոյացման գործողությունը սկսվելու է դեկտեմբերի 15-ին և տևելու է մինչև դեկտեմբերի 31-ը: Դրա հետ, ինչպես նշել է վարչապետը, պարտքերի զրոյացման գործընթացը իրականացվելու է «Քարթու»…

Read More
Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար պետությունը հատկացրել է մոտ 10.6 միլիոն լարի

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար պետությունը հատկացրել է մոտ 10.6 միլիոն լարի

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար պետությունը հատկացրել է մոտ 10.6 միլիոն լարի: Գումարի մեծ մասը, ավելի քան 10 միլիոն լարի նախատեսված է ուղղակիորեն ընտրությունների անցկացման համար: Ընտրություններին պաշտոնատար անձանց վերապատրաստման համար նախատեսված է 167 հազար լարի, ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 381 հազար լարի: Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի…

Read More
Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար փակ է Վերին Լարս տանող ճանապարհահատվածը

Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար փակ է Վերին Լարս տանող ճանապարհահատվածը

Վրաստանում ՀՀ  դեսպանատունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար այժմ կրկին փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։ Դեսպանատունը խնդրում և հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։  

Read More
Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը

Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այդ իսկ պատճառով այժմ Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։ Մարդատար ավտոմեքենաների համար և՛ անցակետը, և՛ Գուդաուրի-Կոբի ճանապարհատվածը բաց են։ Դեսպանությունը խորհուրդ է տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Read More
Վրաստանի արեւմտյան հատվածում լուսադեմին տեղի է ունեցել երկու երկրաշարժ

Վրաստանի արեւմտյան հատվածում լուսադեմին տեղի է ունեցել երկու երկրաշարժ

Նոյեմբերի 6-ի առավոտյան ժամը 05:17 երկրի արեւմտյան հատվածում տեղի է ունեցել միանգամից երկու երկրաշարժ ընդամենը երեք րոպե տարբերությամբ: Այս մասին տեղեկացնում է Սեյսմիկ դիտարկման ազգային կենտրոնը: Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:17, Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի շրջանում: Այն կազմել է 5.1 բալ: Էպիկենտրոնը գտնվել է  Օնի քաղաքից 14 կմ հարավ-արեւելք: Երկրորդ երկրաշարժը գրանցվել է…

Read More
Մենք ընտրողներից ստացանք հաղորդագրություն եւ վերլուծեցինք այդ հաղորդագրությունը. Մամուկա Բախտաձե

Մենք ընտրողներից ստացանք հաղորդագրություն եւ վերլուծեցինք այդ հաղորդագրությունը. Մամուկա Բախտաձե

«Մենք ընտրողներից ստացանք հաղորդագրություն եւ վերլուծեցինք այդ հաղորդագրությունը», – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն` պատասխանելով այն հարցին, թե ինչ փոփոխություններ են սպասվում գործադիր իշխանության գործելաոճի մեջ: Բախտաձեի խոսքերով, ավելի քան մեկ անգամ նշվեց, որ աշխատանքը սկսվել է եւ սկսվել է տարածաշրջանային կառավարման համակարգի բարեփոխումը: Վարչապետի խոսքերով երկրում փոփոխությունները արդեն իսկ նախատեսված էին,…

Read More
Վրաստանի տարածքային ջրեր է մուտք գործել ՆԱՏՕ-ի մշտական երկրորդ հակաականային միավորումը

Վրաստանի տարածքային ջրեր է մուտք գործել ՆԱՏՕ-ի մշտական երկրորդ հակաականային միավորումը

Վրաստանի տարածքային ջրեր է մուտք գործել ՆԱՏՕ-ի (SNMCMG2) մշտական երկրորդ հակաականային միավորումը, որի կազմում է «FGS RHEIN» (Գերմանիա) ֆլագմանական նավը, նավեր.  «TCG ERDEMLI»-ը (Թուրքիայի Հանրապետություն), «BRG STIBAR»-ը (Բուլղարիա), «ROS DIMITRIE NICOLESCUE»-ը (Ռումինիա) և „SPS TURIA” (Իսպանիա).: Հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: ՆԱՏՕ-ի մշտական երկրորդ հակաականային միավորումը գլխավորում է երկրորդ դասակարգման կապիտան Ֆրանկ Մագինսկը: ՆԱՏՕ-ի (SNMCMG2)…

Read More
Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատնից: Փոխնախարար Դարսալիան ներկայացրել է իր համակարգման շրջանակներում գտնվող ուղղությունները, որոնք ներառում են նաև Վրաստանի հարևան երկրների հետ հարաբերությունները։ Դեսպան Սադոյանն իր հերթին խոսել է «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում ընթացող փոփոխությունների մասին։…

Read More
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է մարիխուանայի օգտագործման մասին օրինագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է մարիխուանայի օգտագործման մասին օրինագիծը

Aliq.ge-Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Մարիխուանայի օգտագործման մասին» օրինագիծը: Նշենք, որ օրինագծի նախաձեռնել է Վրաստանի կառավարությունը, հեղինակը Ներքին գործերի նախարարությունն է: Օրինագծի համաձայն՝ մարիխուանայի օգտագործումը թույլատրելի կլինի միայն անձնական տարածքում (եթե անձը բնակվում է այդտեղ ու այդ տարածքը/բնակարանը միևնույն ժամանակ չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ): Մարիխուանայի օգտագործումը, ինչպես և ծխախոտինը, պատժելի կդառնա հասարակական վայրերեում, հանրային…

Read More
Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարությամբ հանդես կգա

Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայտարարությամբ հանդես կգա

«Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ժամը 20։00-ին  հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Սալոմե Զուրաբիշվիլին իր facebook-յան էջում։ «Այսօր երեկոյան ժամը 20։00-ին ես հայտարարություն կանեմ ուղիղ եթերում»,- facebook –ում գրել է  Զուրաբիշվիլին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների անհրաժեշտ…

Read More
Վրաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ

Վրաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ

Այսօր Վրաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, որոնք երկրորդն են երկիրը խորհրդարանական համակարգի անցնելուց հետո: Վրաստանի քաղաքացիները ընտրելու են թվով հինգերորդ նախագահին, բայց ներկայիս նախագահի լիազորությունները զգալի նվազեցված են այն բանից հետե, ինչ երկիրը անցավ խորհրդարանական ղեկավարման։ Ներկայիս նախագահի լիազորությունները տեւելու են 6 տարի, որի ավարտին ըստ նոր սահմանադրության խորհրդարանն է ընտրելու երկրի նախագահ: Ընտրություններն…

Read More
Թբիլիսահայերը ծաղիկներ են խոնարհել Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Թբիլիսահայերը ծաղիկներ են խոնարհել Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Aliq.ge-Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին մի խումբ թբիլիսահայեր այցելել են Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ իրենց ցավակցություն հայտնելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Նրանք ծաղիկներ են խոնարհել և մոմեր վառել Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Ներկաներին դիմավորել է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալը՝ նշելով, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հետ այսօր…

Read More
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ զորակոչիկների համար ԶՈւ-ում մեկնարկում է վրացերենի դասընթաց

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ զորակոչիկների համար ԶՈւ-ում մեկնարկում է վրացերենի դասընթաց

Վրաստանի զինված ուժեր զորակոչված էթնիկ փոքրամասնությունների համար այսօրվանից մեկնարկում է վրացերեն լեզվի ուսուցման ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge հայալեզու կայքը հղում անելով Վրաստանի Պաշտպանության նախարարությունը: Դասընթացները, որոնք կվարեն Զուրաբ Ժվանիայի անվան հանրային կառավարման դպրոցի ուսուցիչները, կանցկացվեն «Խցիսի» 1-ին բրիգադի դաշտային վերապատրաստման բազայում: Երկրի պետական լեզվի ուսուցման ծրագրում ներգրավված են ազգությամբ 82 ադրբեջանցի և 41…

Read More