«Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենն Արցախում ծանոթացել է հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին
		28.10.2022 . Արցախ

«Հայաստան» հիմնադրամի փոխտնօրենն Արցախում ծանոթացել է հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին 28.10.2022 . Արցախ

Նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել է Արցախ՝ ծանոթանալու հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին։   Վերջինս նախարար Արամ Սարգսյանի հետ համատեղ նախորդող օրերի ընթացքում շրջայց է կատարել տարբեր շինհրապարակներում, հետևել է բնակարանաշինական և ճանապարհաշինական ոլորտներում ընթացիկ և ավարտման փուլում գտնվող աշխատանքներին։   Տեղերում շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկվել են ծրագրերի իրականացման ընթացքը,…

Read More
«Այսօր՝ հանուն վաղվա» խորագրի շրջանակում Գորիսի և Արտաշատի թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում
		28.10.2022 . Արցախ

«Այսօր՝ հանուն վաղվա» խորագրի շրջանակում Գորիսի և Արտաշատի թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում 28.10.2022 . Արցախ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 28-31-ը Գորիսի Վ. Վաղարշյանի և Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնները հյուրախաղերով հանդես կգան Արցախում` Մարտակերտում: Հյուրախաղերն անցկացվում են «Այսօր՝ հանուն վաղվա» խորագիրը կրող նախագծի շրջանակում: Ծրագիրը կազմված է ներկայացումներից ու վարպետության դասերից, որոնք ներառում են մեծահասակ և մանկապատանեկան տարիքային խմբերի հանդիսատեսին:

Read More
Ուկրաինայում կողմերից ոչ ոք չպետք է դիմի միջուկային տարբերակին. Հնդկաստանի ՊՆ
		26.10.2022 . Միջազգային

Ուկրաինայում կողմերից ոչ ոք չպետք է դիմի միջուկային տարբերակին. Հնդկաստանի ՊՆ 26.10.2022 . Միջազգային

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգխը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը և Ուկրաինայում տիրող իրավիճակը։   «Տեսակոնֆերանսի ընթացքում երկու նախարարները քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինայում վատթարացող իրավիճակը:    Պաշտպանության նախարար Շոյգուն Հնդկաստանի պաշտպանության նախարարին տեղեկացրել է Ուկրաինայում զարգացող իրավիճակի մասին, ներառյալ նրա մտահոգությունները կեղտոտ…

Read More
ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը. գնդապետ Տկաչիկը՝ Արմեն Գրիգորյանին
		26.10.2022 . Միջազգային

ԵԱՀԿ-ն կշարունակի խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը. գնդապետ Տկաչիկը՝ Արմեն Գրիգորյանին 26.10.2022 . Միջազգային

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության անդամներին: Կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկը։ ԱԽ քարտուղարը ողջունել է առաքելության անդամներին և կարևորել առաքելության աշխատանքը միջազգային հանրությանը սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկատվություն փոխանցելու գործում: Ա. Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական…

Read More
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սամարղանդ
		26.10.2022 . Միջազգային

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սամարղանդ 26.10.2022 . Միջազգային

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը կլինի Սամարղանդում: Խորհրդարանականները կմասնակցեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերին:

Read More
Հայացք՝ Ալիևի Վրաստան այցի շրջանակներում  «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդեսի դիվանագիտական նշանակությանը
		25.10.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ, Հարցազրույց, Միջազգային, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքական

Հայացք՝ Ալիևի Վրաստան այցի շրջանակներում «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդեսի դիվանագիտական նշանակությանը 25.10.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ, Հարցազրույց, Միջազգային, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքական

Հոկտեմբերի 24-ի առավոտյան պարզ դարձավ, որ Վրաստան է ժամանել Ադրբեջանի հանրապետության  նախագահ Իլհամ Ալիևը, այն էլ պաշտոնական այցով։ Վրաստանի կառավարության ֆբ պաշտոնական էջում հրապարակված նյութերից տեղեկանում ենք, որ Ալիևին ըստ արժանվույն դիմավորել է վարչապետ Ղարիբաշվիլին։ Այնուհետեւ Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն հանդես են եկել ընդհանուր ասուլիսով, կարևորելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, բանակցային հարթակի ստեղծումը եւ այսօրինակ…

Read More
Ռուսաստանն աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շրջանում պաշտպանական գոտի ստեղծելու՝ Գրոսիի գաղափարին
		25.10.2022 . Միջազգային

Ռուսաստանն աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շրջանում պաշտպանական գոտի ստեղծելու՝ Գրոսիի գաղափարին 25.10.2022 . Միջազգային

Ռուսաստանն, ընդհանուր առմամբ, աջակցում է Ռաֆայել Գրոսիի գաղափարին՝ Զապորոժիեի ատոմակայանի շրջանում պաշտպանական գոտի ստեղծելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը: Նրա խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի նախաձեռնությունը ենթադրում է նաև էլեկտրակայանի տարածքից և էլեկտրակայանի տարածքի վրա կրակոցների արգելք: Ուլյանովը տեղեկացրել է, որ ԱԷՄԳ-ի տեսուչների՝ Ուկրաինա այցելելու նախնական…

Read More
N զորամասի բուժծառայության պետն ապօրինի ձեռք է բերել տրամադոլ տեսակի դեղի 50 սրվակ և այն իրացրել մեկ այլ պաշտոնատար անձի. Արցախի ԱԱԾ
		25.10.2022 . Արցախ

N զորամասի բուժծառայության պետն ապօրինի ձեռք է բերել տրամադոլ տեսակի դեղի 50 սրվակ և այն իրացրել մեկ այլ պաշտոնատար անձի. Արցախի ԱԱԾ 25.10.2022 . Արցախ

2022 թ. հոկտեմբերին Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով պարզվել է, որ N զորամասի բուժծառայության պետը 2022 թ. հունվար ամսից մինչև հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի հոգեմետ նյութ պարունակող տրամադոլ տեսակի դեղի 50 սրվակ և այն իրացրել մեկ այլ պաշտոնատար անձի:   Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման…

Read More
ՀՀ կառավարությունը վերանայել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված քաղաքացիների համար հիփոթեքի ծրագիրը
		24.10.2022 . Արցախ

ՀՀ կառավարությունը վերանայել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված քաղաքացիների համար հիփոթեքի ծրագիրը 24.10.2022 . Արցախ

ՀՀ կառավարությունը վերանայել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված քաղաքացիների համար հիփոթեքի ծրագիրը: Ըստ այդմ՝   սահմանամերձ բնակավայրում հիփոթեքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում կտրամադրվի աջակցություն վարկի մայր գումարի ամսավճարի մարման համար հանրագումարային մինչև 14 մլն դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 11,085 մլն դրամ.   սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու…

Read More
Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելուն
		23.10.2022 Sona Tonakanian ԱՄՆ, Վրաստան

Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելուն 23.10.2022 Sona Tonakanian ԱՄՆ, Վրաստան

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ է ամերիկացիներլի 67% -ը, ովքեր մասնակցել են Չիկագոյի խորհրդի՝ Չիկագոյի գլոբալ հարցերի խորհրդի հարցմանը։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցել է հարցվածների 73%-ը։ Հարցման համաձայն՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կրկին կենտրոնացրել է ամերիկյան ուշադրությունը եվրոպական անվտանգության վրա։ «Չիկագոյի խորհրդի կողմից 50 տարի անցկացված հարցումների համաձայն՝ ամերիկյան աջակցությունը ՆԱՏՕ-ին և Եվրոպայում ամերիկյան ռազմակայաններին այժմ ամենաբարձր…

Read More
Մեկնարկել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի Eternity-2022 զորավարժությունները
		22.10.2022 . Միջազգային

Մեկնարկել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի Eternity-2022 զորավարժությունները 22.10.2022 . Միջազգային

Թուրքիայում մեկնարկել են Eternity-2022 հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինծառայողները։ Լրատվամիջոցների տվյալով՝ երեք երկրի զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման նպատակով անցկացվող միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 28-ը։

Read More
ԱՄՆ-ն առայժմ Իրանի միջուկային գործարքի շուտափույթ վերականգնման հեռանկար չի տեսնում. Բլինքեն
		22.10.2022 . Միջազգային

ԱՄՆ-ն առայժմ Իրանի միջուկային գործարքի շուտափույթ վերականգնման հեռանկար չի տեսնում. Բլինքեն 22.10.2022 . Միջազգային

Վաշինգտոնն առայժմ Իրանի միջուկային գործարքի շուտափույթ վերականգնման հեռանկար չի տեսնում, սակայն ցանկանում է լուծել այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Բլինքենի խոսքով՝ Թեհրանը շարունակում է պնդել, որ գործարքում կողմնակի հարցեր ներառվեն, հետևաբար համաձայնության հասնելու մասին խոսք լինել չի կարող: «ԱՄՆ-ը…

Read More
Արայիկ Հարությունյանն Արցախի պահեստազորի սպաների միության անդամների հետ քննարկել է առկա մարտահրավերները
		22.10.2022 . Արցախ

Արայիկ Հարությունյանն Արցախի պահեստազորի սպաների միության անդամների հետ քննարկել է առկա մարտահրավերները 22.10.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին, վերջերս Երևանում ՀՀ իշխանությունների հետ ունեցած քննարկումների մանրամասները ներկայացնելու նպատակով մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների և հանդիպումների շրջանակներում, ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։ Քննարկվել են Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։ Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է նաև…

Read More
Պատերազմի հետևանքները ծանր են, բայց հաջողվել է փրկել Արցախի պետականությունը. Արցախի նախագահ
		21.10.2022 . Արցախ

Պատերազմի հետևանքները ծանր են, բայց հաջողվել է փրկել Արցախի պետականությունը. Արցախի նախագահ 21.10.2022 . Արցախ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ, և երկրի անկախության համար պետք է շարունակել ջանքերը: Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը: Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) — Մենք պայքարելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարևոր նորմի շրջանակում: Արցախյան խնդիրը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, քանի որ երկիրն անկախացել է խորհրդային միությունից,…

Read More
Բորելը հայտնել է, որ այսօրվանից մեկնարկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հարավային Կովկասում
		20.10.2022 . Միջազգային

Բորելը հայտնել է, որ այսօրվանից մեկնարկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հարավային Կովկասում 20.10.2022 . Միջազգային

Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդի նիստից առաջ Բրյուսելում հայտնել է, որ այսօրվանից մեկնարկել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հարավային Կովկասում: Նա տեղեկացրել է, որ Եվրամիության անդամ երկրների ղեկավարները մտադիր են նիստի ընթացքում քննարկել առաքելության տեղակայմանը վերաբերող հարցեր:

Read More
Դեսպան Սմբատյանը հանդիպել է ԿԳ նախարարին
		19.10.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ

Դեսպան Սմբատյանը հանդիպել է ԿԳ նախարարին 19.10.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի՝ կրթական ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև առկա սերտ համագործակցությանը և դրա ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվեց երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության ակտիվացումը՝ համատեղ գիտաժողովների, ուսանողների փոխանակման և այլ ծրագրերի իրականացման միջոցով։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի…

Read More
Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալություն. Վարձիայի թանգարանի հարակից տարածքում քարերի թափման պատճառով հուշարձանին վտանգ չի սպառնում
		18.10.2022 . Վրաստան

Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալություն. Վարձիայի թանգարանի հարակից տարածքում քարերի թափման պատճառով հուշարձանին վտանգ չի սպառնում 18.10.2022 . Վրաստան

Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը հայտարարություն է տարածել Վարձիայի վանական համալիրի վերաբերյալ: Գործակալության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերի 18-ին՝ առավոտյան ժամերին, Վարձիայի թանգարանին հարող տարածքում՝ պարագծի մուտքի արգելապատնեշի մոտ, լեռան լանջին սկսել են քարեր թափվել (քարերը ցած են գլորվել)։ Նրանց տվյալներով՝ միջադեպի հետևանքով հուշարձանին վտանգ չի սպառնում։ «Ինչպես նշվեց, սա թանգարանին հարող տարածքն է՝ մշակութային ժառանգության…

Read More
Ռուսաստանում մասնակի զորահավաքն ավարտելու մասին որոշում դեռևս չի կայացվել. Պեսկով
		18.10.2022 . Միջազգային

Ռուսաստանում մասնակի զորահավաքն ավարտելու մասին որոշում դեռևս չի կայացվել. Պեսկով 18.10.2022 . Միջազգային

Ռուսաստանում մասնակի զորահավաքն ավարտելու մասին որոշում դեռևս չի կայացվել՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր տարածաշրջանի համար սահմանել է բնակչության թվաքանակին համապատասխան զորահավաքի ցուցանիշներ։ Մարզերում փաստում են, որ զորահավաքային առաջադրանքը կատարվել է։ Այսպիսով, մասնակի զորահավաքի գործընթացն արդեն սպառված է և դադարեցվել է այն տարածաշրջաններում, որոնք կատարել են այդ խնդիրը»,- ասել…

Read More
Ադրբեջանը մշտապես հրադադարի սեփական խախտումները վերագրում է Հայաստանին. Նիկոլ Փաշինյան
		17.10.2022 . Միջազգային

Ադրբեջանը մշտապես հրադադարի սեփական խախտումները վերագրում է Հայաստանին. Նիկոլ Փաշինյան 17.10.2022 . Միջազգային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը մշտապես հրադադարի ռեժիմի սեփական խախտումները վերագրում է Հայաստանին: Ակնհայտ է, որ սա պատրվակ է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի։ Անհրաժեշտ է միջազգային մշտական մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար»:

Read More
Նախորդ շաբաթ Արցախում սակրավորները հայտնաբերել են 121 միավոր ռազմամթերք
		17.10.2022 . Արցախ

Նախորդ շաբաթ Արցախում սակրավորները հայտնաբերել են 121 միավոր ռազմամթերք 17.10.2022 . Արցախ

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը. 2022 հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 778 զանգ:   Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է հրդեհի վերաբերյալ կանչերը: Գրանցված 13 կանչերին ժամանակին արձագանքել են հրշեջ փրկարարները և մեկուսացրել կրակը: Հրդեհները հիմնականում բռնկվել են չոր խոտածածկույթներում և աղբանոցներում, մեկը՝ կենցաղային…

Read More
Շոլցը կոչ է արել աստիճանաբար վերացնել միաձայնության սկզբունքը Եվրամիությունում
		15.10.2022 . Միջազգային

Շոլցը կոչ է արել աստիճանաբար վերացնել միաձայնության սկզբունքը Եվրամիությունում 15.10.2022 . Միջազգային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Եվրամիության բարեփոխման և ընդլայնման օգտին՝ կոչ անելով աստիճանաբար վերացնել միաձայնության սկզբունքն արտաքին քաղաքականության, ինչպես նաև այլ ոլորտներում: Շոլցը նշել է, որ ԵՄ-ում բարեփոխումների անցկացումն անհրաժեշտ է, որպեսզի կառույցը նախապատրաստվի նոր անդամների ընդունմանը: Կանցլերը կարծիք է հայտնել, որ անցումը ձայների մեծամասնության սկզբունքին հաղթանակ կլինի, այլ ոչ թե ինքնիշխանության կորուստ:…

Read More
Պուտինն ակնարկել է Ղրիմի կամրջի վրա պայթյունի պատճառով պարենային գործարքից Ռուսաստանի դուրս գալու մասին
		14.10.2022 . Միջազգային

Պուտինն ակնարկել է Ղրիմի կամրջի վրա պայթյունի պատճառով պարենային գործարքից Ռուսաստանի դուրս գալու մասին 14.10.2022 . Միջազգային

Սև ծովով մարդասիրական միջանցքների աշխատանքը կարող է կասկածի տակ դրվել, եթե պարզվի, որ դրանք օգտագործվել են Ղրիմի կամուրջը պայթեցնելու նպատակով պայթուցիկներ տեղափոխելու համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նա հիշեցրել է, որ, ըստ ԱԴԾ-ի, պայթուցիկը ծովով ուղարկվել է Օդեսայից։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ,…

Read More
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ
		14.10.2022 . Միջազգային

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ 14.10.2022 . Միջազգային

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ: ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում: Գրիգորյանը նաև կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք: Կողմերը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերող մի շարք հարցեր:      

Read More
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մտքեր են փոխանակվել խաղաղության պայմանագրի մշակման և ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ
		14.10.2022 . Արցախ

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը մտքեր են փոխանակվել խաղաղության պայմանագրի մշակման և ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ 14.10.2022 . Արցախ

Հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Կողմերը քննարկել են 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների…

Read More
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԼՂ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ
		13.10.2022 . Արցախ

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԼՂ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ 13.10.2022 . Արցախ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Երևանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը: Հանդիպմանը Արմեն Գրիգորյանը մանրամասներ է…

Read More
Մայր Աթոռը միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ վերացումից փրկելու Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական ժառանգությունը
		13.10.2022 . Արցախ

Մայր Աթոռը միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ վերացումից փրկելու Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական ժառանգությունը 13.10.2022 . Արցախ

Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ ոտնձգությունները: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով արձանագրում է, որ ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները: Օրերս ԱՄՆ Քորնելի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետի հետ
		13.10.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետի հետ 13.10.2022 Sona Tonakanian Հայ-Վրացական հարաբերություններ

Հոկտեմբերի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությանը, քննարկվեց երկկողմ օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ։ Կարևորվեց երկու երկրների տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև առկա արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովումը։ Հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Read More
Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում. Միրզոյան
		12.10.2022 . Միջազգային

Հայկական կողմն ակնկալում է Ռուսաստանի միանշանակ դիրքորոշումը և աջակցությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու հարցում. Միրզոյան 12.10.2022 . Միջազգային

Հոկտեմբերի 12-ին Աստանայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը վերահաստատել են 2020 թ. նոյեմբերի…

Read More
Հայաստանի տարածք ներխուժել են, ոչնչացրել քաղաքացիական ենթակառուցվածքը. Կլաար
		11.10.2022 . Միջազգային

Հայաստանի տարածք ներխուժել են, ոչնչացրել քաղաքացիական ենթակառուցվածքը. Կլաար 11.10.2022 . Միջազգային

Հենց Հայաստանն է այսօր ենթարկվել հարձակման, նրա տարածք ներխուժել են, ոչնչացրել քաղաքացիական ենթակառուցվածքները՝ Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Սեպտեմբերի 13-ին և 14-ին լուրջ բախումներ տեղի ունեցան. դա ամենալուրջ էսկալացիան էր 2020 թվականի հրադադարից ի վեր: Այս զարգացումները գրավեցին միջազգային հանրության ուշադրությունը, որը…

Read More