Ուկրաինայում գերիների փոխանակում է եղել. կողմերին 144-ական գերի է վերադարձվել
		30.06.2022 . Միջազգային

Ուկրաինայում գերիների փոխանակում է եղել. կողմերին 144-ական գերի է վերադարձվել 30.06.2022 . Միջազգային

Ուկրաինական և ռուսական կողմը գերիների փոխանակում են իրականացրել: Յուրաքանչյուր կողմի վերադարձվել է 144 զինծառայող։    ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքով՝ ազատ արձակված ուկրաինացիների մեծ մասը ծանր վիրավոր է:   Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունից էլ հայտնել են, որ փոխանակված ռազմագերիների թվում են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ռուսական կողմին հանձնված զինվորականները։

Read More
Սերբիայի ԱԳՆ պետական քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
		30.06.2022 . Միջազգային

Սերբիայի ԱԳՆ պետական քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 30.06.2022 . Միջազգային

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանի և ՀՀ-ում Սերբիայի դեսպանատան աշխատակից Զորան Մարինկովիչի ուղեկցությամբ: Այդ մասին ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ֆեյսբուքի էջում:     «Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց…

Read More
Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել
		29.06.2022 . Արցախ

Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել 29.06.2022 . Արցախ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և մասնակցել օրվա խորհրդին նվիրված հուշ-ցերեկույթին։ Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։

Read More
Թուրքիան դեռևս չի կարող համաձայնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. Աքար
		28.06.2022 . Միջազգային

Թուրքիան դեռևս չի կարող համաձայնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը. Աքար 28.06.2022 . Միջազգային

Թուրքիան դեռևս չի կարող համաձայնել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այս մասին հայտարարել է Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Մենք «այո» չենք ասի, քանի դեռ Հելսինկին և Ստոկհոլմը ամբողջությամբ չեն դադարեցրել ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելը։ Մենք կմասնակցենք հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- մանրամասնել է նախարարը։ Նրա խոսքով՝ Անկարան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն սկանդինավյան…

Read More
Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը
		27.06.2022 . Արցախ

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը 27.06.2022 . Արցախ

Ինչ նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է ԼՂ կարգավիճակի նշաձողը իջեցնելու վերաբերյալ, ինչ է դա նշանակում, որ միջազգային գործընկերներն են դրա մասին խոսում: Այս հարցին անդրադառնալով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նշաձողի իջեցման մասին միջազգային գործընկերները նոր չէ, որ խոսել են: «Ես մի քանի անգամ և դրվագներով ներկայացրել եմ համանախագահող երկրների…

Read More
Մադրիդում տեղի կունենա Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
		27.06.2022 . Միջազգային

Մադրիդում տեղի կունենա Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 27.06.2022 . Միջազգային

Երեքշաբթի՝ հունիսի 28-ին, Մադրիդում տեղի կունենա Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այս մասին Habertürk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ Նա նշել է, որ հանդիպումը կանցկացվի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի առաջարկով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ։ Քալընը միաժամանակ շեշտել է, որ Թուրքիայի մասնակցությունը գագաթնաժողովին չի նշանակում, որ Անկարան…

Read More
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
		27.06.2022 . Միջազգային

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա 27.06.2022 . Միջազգային

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի, Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերներով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից հուլիսի 7-ը պաշտոնական այցով կլինի Երևանի գործընկեր քաղաքներում: Այցերի ընթացքում Երևանի քաղաքապետը կմասնակցի Երևան-Մարսել գործակցության 30-ամյակին նվիրված միջոցառումներին, Լիոնում անցկացվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին, հանդիպումներ կունենա Մարսելի, Լիոնի և Փարիզի գործընկերների հետ:…

Read More
Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում
		26.06.2022 . Արցախ

Կարկտահարություն Մարտակերտի վերին ենթաշրջանում 26.06.2022 . Արցախ

Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: Այդ մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։     Էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Վնասվել է ևս…

Read More
Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ
		24.06.2022 . Միջազգային

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ 24.06.2022 . Միջազգային

Հայաստանի և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ նախորդ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանը և Լյուքսեմբուրգը ձևավորել են երկկողմ հարաբերությունների հավակնոտ օրակարգ՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքի գերակայությունը,…

Read More
ՍԴ նախագահը Դունյա Միյատովիչի հետ զրույցում շեշտել է հայ ռազմագերիների հայրենադարձման հարցի հրատապությունը
		24.06.2022 . Արցախ

ՍԴ նախագահը Դունյա Միյատովիչի հետ զրույցում շեշտել է հայ ռազմագերիների հայրենադարձման հարցի հրատապությունը 24.06.2022 . Արցախ

2022 թվականի հունիսի 23-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արման Դիլանյանն առանձնահատուկ կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարի դերը եվրոպական տարածաշրջանում հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության գործում:   Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի…

Read More
Ռուսաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ
		20.06.2022 . Միջազգային

Ռուսաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ 20.06.2022 . Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ը Մոսկվայում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել դիվանագիտական ​​վարչություն և բողոք է ներկայացրել Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզ մի շարք ապրանքների տարանցման արգելքի կապակցությամբ, հայտնում է ТАСС -ը։ Ռուսաստանը Լիտվայից պահանջում է հանել տարանցման արգելքը, հակառակ դեպքում Մոսկվան իրեն իրավունք է վերապահում դիմել պատասխան գործողությունների: «Կալինինգրադի մարզ տարանցումը սահմանափակելու Լիտվայի որոշումն աննախադեպ է և անօրինական։…

Read More
ԱՄՆ-ը կասեցրել է Ուկրաինային հարվածային անօդաչու թռչող սարքերի վաճառքը
		18.06.2022 . Միջազգային

ԱՄՆ-ը կասեցրել է Ուկրաինային հարվածային անօդաչու թռչող սարքերի վաճառքը 18.06.2022 . Միջազգային

Միացյալ Նահանգները դադարեցրել է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի MQ-1C Gray Eagle-ի վաճառքն Ուկրաինային։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության աղբյուրները նշում են, որ անօդաչու թռչող սարքերի մատակարարման դեմ առարկություններ են ծագել այն մտավախությունների պատճառով, որ դրանց վրա տեղադրված ռադարները և հսկողության սարքավորումները կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար, եթե դրանք հայտնվեն Ռուսաստանի տիրապետության…

Read More
ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը
		17.06.2022 . Արցախ

ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը 17.06.2022 . Արցախ

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոբկե Հոկստրայի հետ։ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առկա դրական դինամիկայի, տարբեր ոլորտներում սերտ համագործակցության, ինչպես նաև բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների ակտիվության առնչությամբ։ Այս համատեքստում զրուցակիցները առանձնահատուկ ընդգծել են ՀՀ…

Read More
Արցախի նախագահը և Կապանի քաղաքապետը կարևորել են համայնքների միջև կապերի ամրապնդումը
		17.06.2022 . Արցախ

Արցախի նախագահը և Կապանի քաղաքապետը կարևորել են համայնքների միջև կապերի ամրապնդումը 17.06.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 17-ին ընդունել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը: Բարձր գնահատելով Մայր Հայրենիքի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը՝ Հարությունյանն այդ համատեքստում հատուկ նշանակության է արժանացրել համայնքների միջև կապերի ամրապնդումն ու Կապան համայնքի ղեկավարի` այդ ուղղությամբ ցուցաբերած նախաձեռնողականությունը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ այդ հարաբերությունները ուղեկցվեն կրթական, մարզամշակութային…

Read More
Սևերոդոնեցկից մարդասիրական միջանցքը չի աշխատում. Դեյնեգո
		17.06.2022 . Միջազգային

Սևերոդոնեցկից մարդասիրական միջանցքը չի աշխատում. Դեյնեգո 17.06.2022 . Միջազգային

Լուգանսկի արտաքին գործերի նախարար Վլադիսլավ Դեյնեգոն ասել է, որ Սևերոդոնեցկի մարդասիրական միջանցքը ներկայումս չի գործում։ «Երեկ բացվեց, բայց չաշխատեց։ Միայն մեկ մարդ դուրս եկավ տարածքից: Միջանցքը ոչ թե արգելափակված էր, այլ այնտեղ գտնվող խաղաղ բնակիչներից ոչ ոք նույնիսկ չգիտեր դրա մասին»,- ՌԻԱ Նովոստին մեջբերում է նրա խոսքերը։ Ռուսաստանի Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը…

Read More
«Հայաստան» հիմնադրամը Ասկերանում երեխաների համար նոր  խաղահրապարակ է կառուցում
		16.06.2022 . Արցախ

«Հայաստան» հիմնադրամը Ասկերանում երեխաների համար նոր խաղահրապարակ է կառուցում 16.06.2022 . Արցախ

«Հայաստան» հիմնադրամը Արցախի Ասկերան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցում երեխաների համար նոր խաղահրապարակ է կառուցում, հաղորդում են հիմնադրամից:     Խաղահրապարակը նախատեսված է մինի ֆուտբոլի և վոլեյբոլի համար։ Այն կցանկապատվի, կտեղադրվեն նստարաններ, որոնք կապահովեն նաև տարեցների ժամանցը:     Հիմնադրամի հաղորդագրությունում նշված է, որ պատերազմից հետո Ասկերանում հաստատվել է տեղահանված 114 ընտանիք` 474 բնակչով:    

Read More
Արմեն Գրիգորյանը և Բելառուսի ԱԽ պետական քարտուղարը քննարկել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր
		16.06.2022 . Միջազգային

Արմեն Գրիգորյանը և Բելառուսի ԱԽ պետական քարտուղարը քննարկել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր 16.06.2022 . Միջազգային

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, որը Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում: Զրուցակիները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները և դրանց հեռանկարները: Բելառուսի…

Read More
ԱԳ նախարարը Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը
		15.06.2022 . Արցախ

ԱԳ նախարարը Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը 15.06.2022 . Արցախ

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հետ:  Նախարար Միրզոյանը և Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովը համակարծիք էին, որ տարիների ընթացքում երկու երկրների միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում հաստատվել է արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական…

Read More
ԼԺՀ-ն հայտնել է, որ «Ազոտ» գործարանում կարող է լինել մոտ 2,5 հազար զինյալ
		14.06.2022 . Միջազգային

ԼԺՀ-ն հայտնել է, որ «Ազոտ» գործարանում կարող է լինել մոտ 2,5 հազար զինյալ 14.06.2022 . Միջազգային

ԼԺՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքում կարող է լինել մոտ 2500 զինյալ, այդ թվում՝ 500-600 օտարերկրյա վարձկաններ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևն էլ հայտնել է, որ Ուկրաինան դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով հումանիտար միջանցք կազմակերպել Կիևի վերահսկողության տակ գտնվող Լիսիչանսկ քաղաք Սևերոդոնեցկի «Ազոտ»…

Read More
Ստոլտենբերգն ընդունել է Ուկրաինային տարածքային զիջումների հնարավորությունը
		13.06.2022 . Միջազգային

Ստոլտենբերգն ընդունել է Ուկրաինային տարածքային զիջումների հնարավորությունը 13.06.2022 . Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հնարավոր է համարել Ուկրաինայի տարածքային զիջումները: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ այդ երկրում խաղաղություն հնարավոր է, միայն հարցն այն է, թե դա ինչ կարժենա Կիևին։ «ՆԱՏՕ-ն հավատարիմ է օգնելու Ուկրաինային Ռուսաստանի հետ ուժեղ դիրքերից բանակցելու հարցում՝ դադարեցնելու ռազմական գործողությունները»,- ասել է հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը: Ավելի ուշ ԱՄՆ նախագահ…

Read More
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բուլղարիա
		13.06.2022 . Միջազգային

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բուլղարիա 13.06.2022 . Միջազգային

Հունիսի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Բուլղարիայում:   Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Բուլղարիայի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:   Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարներն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:  

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ես ստորագրել եմ նախագահի բոլոր պաշտոնական դիմումները և բավարարել եմ նրա բոլոր պահանջները
		11.06.2022 . Վրաստան

Իրակլի Ղարիբաշվիլի. Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ես ստորագրել եմ նախագահի բոլոր պաշտոնական դիմումները և բավարարել եմ նրա բոլոր պահանջները 11.06.2022 . Վրաստան

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ես ստորագրել եմ բոլոր այն պաշտոնական դիմումները, որոնք ստացել ենք նախագահից, և բավարարել եմ նրա բոլոր պահանջները,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ գնահատելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունները։ Վարչապետը մեկնաբանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը, թե Վրաստանի կառավարությունը մերժել է իրեն մեկնել Ֆրանսիա, Լեհաստան և Ուկրաինա։ «Ուզում եմ…

Read More
Շվեյցարացի խորհրդարանականներին են ներկայացվել ԼՂ հիմնախնդիրը և 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները
		10.06.2022 . Արցախ

Շվեյցարացի խորհրդարանականներին են ներկայացվել ԼՂ հիմնախնդիրը և 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները 10.06.2022 . Արցախ

Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահների հրավերով հունիսի 6-9-ը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, բարեկամական խմբի անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մարիա Կարապետյանը և Բաբկեն Թունյանն աշխատանքային այցով եղել են Շվեյցարիայի Համադաշնությունում: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մասնակցել են Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի…

Read More
Հայ գերիների վերադարձի հարցը՝ Ալեն Սիմոնյանի և Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հանդիպման օրակարգում
		10.06.2022 . Արցախ

Հայ գերիների վերադարձի հարցը՝ Ալեն Սիմոնյանի և Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հանդիպման օրակարգում 10.06.2022 . Արցախ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին: Կողմերը խոսել են նախորդ հանդիպմանը բարձրաձայնված որոշ հարցերի լուծման ընթացքի մասին: Մասնավորապես, քննարկման առանցքում է եղել ՀՀ-ԵԽ Գործողությունների ծրագրի 2019-2022 թթ. իրականացումը: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ այն հաջողությամբ է իրագործվում՝ գոհունակությամբ հիշեցնելով, որ նման գնահատական…

Read More
Հակոբ Արշակյանը Միխայիլ Շվիդկոյի հետ քննարկել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր
		10.06.2022 . Միջազգային

Հակոբ Արշակյանը Միխայիլ Շվիդկոյի հետ քննարկել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր 10.06.2022 . Միջազգային

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 10-ին ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Կարևորելով Միխայիլ Շվիդկոյի այցը մեր երկիր՝ Հակոբ Արշակյանն արձանագրել է, որ այս տարին…

Read More
Քահանայաց ժողով է տեղի ունեցել Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում
		08.06.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Հոգեւոր

Քահանայաց ժողով է տեղի ունեցել Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում 08.06.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Հոգեւոր

Սույն թվականի հունիսի 7-ին, նախագահությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանի, տեղի ունեցավ քահանայից ժողով: Այս մասին հայտնում է Սամցպե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ֆբ էջը։ Նծվում է, որ Ժողովն սկսվել է Տերունական աղոթքով: Օրակարգում հովվությունների հոգևոր և ծիսական խնդիրներին վերաբերող հարցեր են եղել: Հոգեշնորհ Հայր Սուրբը  ծանոթացել է…

Read More
Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրախորհրդարանի նախագահին. Վրաստանը քայլ է արել, այժմ հերթը Եվրամիությանն է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ճնշումը, Եվրամիությունը պետք է անհապաղ մեզ թեկնածուի կարգավիճակ շնորհի
		07.06.2022 . Վրաստան

Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրախորհրդարանի նախագահին. Վրաստանը քայլ է արել, այժմ հերթը Եվրամիությանն է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ճնշումը, Եվրամիությունը պետք է անհապաղ մեզ թեկնածուի կարգավիճակ շնորհի 07.06.2022 . Վրաստան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային: Իր ուղերձում Շալվա Պապուաշվիլին նշում է, որ Վրաստանն արել է իր քայլը, այժմ հերթը Եվրամիությանն է։ Պապուաշվիլին գրում է, որ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական ճնշումը, Եվրամիությունը պետք է անմիջապես Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհի։ «Մեր վերջին հանդիպումից և Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում շատ լավ…

Read More
Սերբիայի նախագահը մեկնաբանել է Լավրովի օդանավի համար օդային միջանցքի փակումը
		06.06.2022 . Միջազգային

Սերբիայի նախագահը մեկնաբանել է Լավրովի օդանավի համար օդային միջանցքի փակումը 06.06.2022 . Միջազգային

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մեկնաբանել է Բուլղարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի որոշումը՝ փակել օդային միջանցքը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նախագահ Վուչիչը դժգոհություն է հայտնել այն հանգամանքների կապակցությամբ, որոնք խոչընդոտել են ռուսական դիվանագիտության ղեկավարի ժամանումը, և ընդգծել է, որ Սերբիան կգնա եվրոպական ճանապարհով՝ պահպանելով բարեկամական հարաբերությունները այլ երկրների…

Read More