ՀՀ-ում Բելգիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչներին 27.05.2024 . Միջազգային
ՀՀ-ում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ-ում Բելգիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչներին և ցավակցում տարերային աղետի զոհ դարձած անձանց ընտանիքներին: Ավելի վաղ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էր X-ի իր միկրոբլոգում անդրադարձել Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ…