Հունաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը 19.07.2022 . Միջազգային
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը Պենտագոնում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ քննարկել է Ուկրաինային աջակցությունը, իրավիճակը Միջերկրական ծովում, Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և F-35 կործանիչների ձեռքբերման հեռանկարը՝ հայտնում են հունական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նախարարները վերահաստատել են երկու երկրների միջև հիանալի հարաբերությունները։ Կողմերը ևս մեկ անգամ Թուրքիային կոչ են արել հրաժարվել Էգեյան ծովում սադրանքներից,…