Վլադիմիր Վարդանյանի և Մարկ Քասեյրեի հանդիպմանը կարևորվել է ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող թվայնացման գործընթացը
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 1-ին Ժնևում հանդիպել է Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության (IDLO)՝ ՄԱԿ-ում և Ժնևում տեղակայված այլ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչության ղեկավար պարոն Մարկ Քասեյրեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վարդանյանի Ֆեյսբուքի էջից: «Հանդիպմանը քննարկվեցին զարգացման իրավունքի բնագավարում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ …