Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը

Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը

ԱՄՆ նախագահը իր հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ նամակ է հղել Ադրբեջանի նախագահին: Նշվում է, որ Ջո Բայդենը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ, ընդգծել, որ դա կծառայի երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորմանը։   Սպիտակ տան ղեկավարը հավատացրել է, որ…

Read More
Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

Բաքվում կայացել է Քարփենթեր-Ալիև հանդիպումը

ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Պաշտոնյան կրկնել է, որ Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը՝ նշելով, որ այժմ դրա համար բացառիկ պատմական հնարավորություններ են ստեղծվել։ Նա հավելել է՝ փաստաթղթի հաջող ստորագրումը նոր հեռանկար կբացի տարածաշրջանային գործակցության…

Read More
Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

ԱԺ-ն այսօր մեկնարկող քառօրյայում կքննարկի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ  գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց նախագծին։ Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է անհրաժեշտ:

Read More
Փենսիլվանիայի նահանգապետը կոչ է արել հետաքննել օրական 1 միլիոն դոլար տրամադրելու՝ Իլոն Մասկի նախաձեռնությունը

Փենսիլվանիայի նահանգապետը կոչ է արել հետաքննել օրական 1 միլիոն դոլար տրամադրելու՝ Իլոն Մասկի նախաձեռնությունը

Միլիարդատեր Իլոն Մասկը կիրակի՝ հոկտեմբերի 20-ին, Փիթսբուրգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ մի կնոջ հանձնել է 1 միլիոն դոլար արժողությամբ երկրորդ չեկը, ասվում է America PAC-ի X-ի գրառման մեջ: Կիրակնօրյա կտրոն ստացողը բեմում շնորհակալություն է հայտնել Tesla-ի գործադիր տնօրենին, որն իր հարստությունն ու պատասխանատվությունն օգտագործում է ազատ խոսքի խթանման համար, գրում է Reuters-ը: Փենսիլվանիայի դեմոկրատ նահանգապետ…

Read More
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը

ԵՄ-ն կքննարկի Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը

Եվրամիության երկրները կքննարկեն հակամարտության ավարտից հետո Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Այդ մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ «Եվրոպացի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու հարցը վաղ թե ուշ կառաջանա»,- մեջբերում է պարբերականը անանուն եվրոպացի պաշտոնյայի խոսքը։

Read More
ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի դեսպանը

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Մավրոսը: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նախագահը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը մեր հարաբերություններում նոր ժամանակաշրջան է բացելու, մեր բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն և բնական էր, որ Հայաստանի անկախացումից հետո պետք է շարունակվեր…

Read More
Կառավարությունը, հիմք ընդունելով  Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումը, հոկտեմբերի 25-ը հայտարարեց ոչ  աշխատանքային օր

Կառավարությունը, հիմք ընդունելով Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումը, հոկտեմբերի 25-ը հայտարարեց ոչ աշխատանքային օր

Վրաստանի կառավարությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 25-ը հայտարարել է ոչ աշխատանքային օր։ ԿԸՀ-ի տեղեկություններով՝ կառավարության որոշումը հիմնվել է ԿԸՀ-ի դիմումի վրա, ըստ որի՝ քանի որ ընտրատեղամասերը տեղակայված են հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում, աշխատանքային օրերին գործունեությունը կարող է խոչընդոտել ժամանակին կազմակերպմանը։ ընտրատեղամասերից։ ԿԸՀ-ն պարզաբանում է, որ Վրաստանի խորհրդարանի հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների…

Read More
Հայաստան-Գանա հարաբերությունների զարգացման դինամիկա կա. դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել

Հայաստան-Գանա հարաբերությունների զարգացման դինամիկա կա. դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գանայական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար: Զրուցակիցներն արձանագրել են վերջին…

Read More
Բայրամովն ԱՄՆ նախագահի օգնական Մայքլ Քարփենթերի հետ քննարկել է Երևան-Բաքու հարաբերությունները

Բայրամովն ԱՄՆ նախագահի օգնական Մայքլ Քարփենթերի հետ քննարկել է Երևան-Բաքու հարաբերությունները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ ու տարածաշրջանային հարցեր, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա իրավիճակն ու հեռանկարները։

Read More
Խոցվել են ՌԴ տարածքում գտնվող օդանավակայան և ռազմական գործարան. Ուկրաինայի զինված ուժեր

Խոցվել են ՌԴ տարածքում գտնվող օդանավակայան և ռազմական գործարան. Ուկրաինայի զինված ուժեր

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի մի քանի շրջաններ ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Դրանց թվում են Նիժնի Նովգորոդի և Լիպեցկի շրջանները, մայրաքաղաք Մոսկվան: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Լիպեցկի մարզում «Լիպեցկ-2» ռազմական օդանավակայանին և Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Յա. Մ. Սվերդլովի անվան գործարանին հարվածելու մասին։ Ուկրաինական զինվորականների տվյալներով՝ Լիպեցկի մերձակայքում գտնվող…

Read More
«Միսս Տիեզերք Հայաստանի» հաղթող Իրինա Զախարովան չի մասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին

«Միսս Տիեզերք Հայաստանի» հաղթող Իրինա Զախարովան չի մասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին

«Միսս Տիեզերք Հայաստանի» ինստագրամյան էջում հրապարակվել է Հայաստանի հաղթող Իրինա Զախարովայի՝ մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարությունը: «Ցավով տեղեկացնում ենք, որ «Միսս Տիեզերք Հայաստանի» հաղթող Իրինա Զախարովան չի կարողանա մեկնել Մեքսիկա և մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին։ Մենք երկար նախապատրաստական ​​աշխատանք ենք իրականացրել, և բոլորը վճռական էին հաջող հանդես գալ: Սակայն ընտանեկան հանգամանքների բերումով Իրինան դժվարին որոշում…

Read More
Տասնյակ հազարավոր մարդիկ Թբիլիսիում մասնակցել են եվրոպամետ հանրահավաքին

Տասնյակ հազարավոր մարդիկ Թբիլիսիում մասնակցել են եվրոպամետ հանրահավաքին

Հոկտեմբերի 26-ին երկրում կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ` տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի Թբիլիսիում մասնակցել են եվրոպամետ հանրահավաքին։ Այս մասին հայտնել է AFP-ն։ Թբիլիսիի կենտրոնական` Ազատության հրապարակում, ցուցարարները ծածանել են Եվրամիության և Վրաստանի դրոշները, ոմանք՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» գրությամբ պաստառներ։ Ցույցը նախաձեռնել են վրացական մի քանի հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Վրաստանի եվրոպական ուղեծիրը» և «Իմ ձայնը…

Read More
ՄԻՊ արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների ջանքերի մեկտեղումը. ՀՀ նախագահ

ՄԻՊ արդի մարտահրավերները պահանջում են բոլոր պետական կառույցների ջանքերի մեկտեղումը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. դիմակայունություն և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մեկնարկի արարողությանը: Խորհրդաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին: Միջոցառման ընթացում Հանրապետության նախագահը ողջունել է բարձր մակարդակի համաժողովի անցկացումը և հանդես է եկել ելույթով: «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի…

Read More
Կիև է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը

Կիև է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը

Երկուշաբթի վաղ առավոտյան Կիև է ժամանել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: Սա նրա չորրորդ և, հավանաբար, վերջին այցն է ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ, գրում է BBC-ն։ Ենթադրվում է, որ կքննարկվեն Կիևին իր պաշտպանությունն ուժեղացնելուն ուղղված ԱՄՆ ջանքերը, քանի որ ռուսական զորքերը առաջ են շարժվում երկրի արևելքում: Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տեղեկության՝ կիրակի լույս երկուշաբթի գիշերը…

Read More
Իրանցի մարզիկը նվաճած ոսկե մեդալը փոխանցել է ՀՀ դեսպանին՝ ի հիշատակ պատերազմում զոհված իր հայ ընկերոջ

Իրանցի մարզիկը նվաճած ոսկե մեդալը փոխանցել է ՀՀ դեսպանին՝ ի հիշատակ պատերազմում զոհված իր հայ ընկերոջ

Իրանի Իսլամական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ  հոկտեմբերի 20-ին դեսպանություն  է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը:     Դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել…

Read More
Մահացել է Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող՝ Էրդողանի հակառակորդ, Ֆեթուլլահ Գյուլենը

Մահացել է Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող՝ Էրդողանի հակառակորդ, Ֆեթուլլահ Գյուլենը

ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում մահացել է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված FETO կազմակերպության ղեկավար, հասարակական և կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը։ Այս մասին հայտնում են CNN Turk-ը և Habertürk-ը։ Իր կենդանության օրոք Գյուլենը համարվում էր Թուրքիայի երկրորդ ամենաազդեցիկ մարդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո։ Նրան հաջողվեց ստեղծել հզոր իսլամական շարժում, որն ունի միլիոնավոր համախոհներ ամբողջ աշխարհում: Թուրքիայի իշխանությունները…

Read More
Պետք է իրավունքի ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար. վարչապետ

Պետք է իրավունքի ստանդարտ ունենանք, որպեսզի կարողանանք օրինականությունը չօգտագործել մարդկանց իրավունքներից զրկելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինների այլ անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 20-րդ տարեդարձի առիթով և ընդգծել վերջինիս կարևորությունը: Նիկոլ…

Read More
Այժմ ՀՀ ՄԻՊ գրասենյակը լիովին անկախ կառույց է. Ալեն Սիմոնյան

Այժմ ՀՀ ՄԻՊ գրասենյակը լիովին անկախ կառույց է. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովում:   «Ինձ համար մեծ պատիվ է ներկա լինել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացման 20-րդ տարեդարձին: ՄԻՊ ինստիտուտի ներդրմամբ, որը տեղի ունեցավ 20 տարի առաջ, տեսական առումով կարևոր ու ժողովրդավարական ձեռքբերում ունեցանք, սակայն, ինչպես բոլորիս է հայտնի, այս ինստիտուտը, ցավոք, երկար տարիներ…

Read More
Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանին պատերազմի մեջ ներքաշելու Իսրայելի փորձերի մասին

Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանին պատերազմի մեջ ներքաշելու Իսրայելի փորձերի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ կենտրոնացել է Իսրայելի գործողությունների և տարածաշրջանային կայունության հարցում դրանց հնարավոր հետևանքների վրա: «Մեր տարածաշրջանը կանգնած է չափազանց մեծ վտանգի առաջ: Իսրայելը, որը շարունակում է ցեղասպանությունը Գազայում, նաև արյունահեղություն է իրականացնում Լիբանանում։ Նեթանյահուն անընդհատ նոր ճակատներ է բացում տարածաշրջանում։ Նա փորձում է…

Read More
Հակոբ Արշակյանը Հնդկաստանի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը

Հակոբ Արշակյանը Հնդկաստանի պատվիրակության ղեկավարի հետ հանդիպմանը կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին: Հակոբ Արշակյանն ընդգծել է պատմամշակութային խորը հենք ունեցող հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները և նշել, որ Հնդկաստանի հետ համապարփակ համագործակցությունն ամրագրված է Կառավարության ծրագրի առաջնահերթություններում: ԱԺ փոխխոսնակը կարևորել է միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը՝…

Read More
ՄԻՊ հաստատությունը 20 տարեկան է․ մեկնարկել է միջազգային բարձրաստիճան համաժողովը

ՄԻՊ հաստատությունը 20 տարեկան է․ մեկնարկել է միջազգային բարձրաստիճան համաժողովը

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ մեկնարկել է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը։    Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, հոկտեմբերի 21-22-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։ Եվրոպայի խորհրդի Մարդու…

Read More
Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան

Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան

Թուրքիայի նախագահը Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին: Ռեջեփ Էրդողանը նշել է, որ կշարունակի աջակցել այդ ջանքերին: «Տարածաշրջանային զարգացումներն ընդգծում են գործակցության և համերաշխության ամրապնդման կարևորությունը: Իսկ 3+3 հարթակը ինստիտուցիոնալ կառույցի վերածելը երկխոսության մեխանիզմն ավելի արդյունավետ կդարձնի»,- համոզմունք…

Read More
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը

Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը

ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են՝ Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը: Անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, մասնավորապես տարբեր բիզնես ասոցիացիաների միությունների անդամավճարների հարկման մեխանիզմներին, փաստաբանական ծառայությունների և շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտների դրույքաչափեր վերանայմանը:  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հսանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ բարձրացված խնդիրները կհավաքագրվեն և հնարավորության շրջանակում…

Read More
Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն ու կնոջը վերացնելու փորձի համար

Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն ու կնոջը վերացնելու փորձի համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն և կնոջը վերացնելու փորձի համար։ «Իրանի բանագնացները, ովքեր այսօր մահափորձ էին արել իմ ու կնոջս դեմ, ահռելի սխալ թույլ տվեցին։ Դա ինձ և Իսրայել պետությանը չի կանգնեցնի թշնամու դեմ մեր պայքարում, որ մղվում է ապագա սերունդներին անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա։

Read More
Ռուսական բանակը հարյուրից ավելի հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում

Ռուսական բանակը հարյուրից ավելի հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում

Ռուսական զորքերը շաբաթ օրը հարյուրից ավելի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Զինվորականների խոսքով՝ իրենց հաջողվել է խոցել 98 անօդաչու թռչող սարքերից 42-ը և վեց հրթիռներից չորսը։ Եվս 42 անօդաչու թռչող սարք կորել է տեսադաշտից։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով էլ՝ մինչև հոկտեմբերի…

Read More
Ֆրանսիան բացառում է իր միջուկային ուժերի վերահսկողությունը ՆԱՏՕ-ին փոխանցելու հնարավորությունը

Ֆրանսիան բացառում է իր միջուկային ուժերի վերահսկողությունը ՆԱՏՕ-ին փոխանցելու հնարավորությունը

Փարիզը բացառում է Ֆրանսիայի միջուկային ուժերի վերահսկողությունը ՆԱՏՕ-ին փոխանցելու հնարավորությունը։ Այդ մասին բելգիական L’Echo թերթի հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ «Ֆրանսիան անկախ միջուկային տերություն է: ՆԱՏՕ-ի ռազմական կառույց վերադառնալուց հետո Ֆրանսիան չի ընդգրկվել միջուկային պլանավորման խմբում»,- ընդգծել է նա: Նախարարը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն ռազմավարական հարցերում պետք է ավելի…

Read More
Բորելը կոչ է արել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահներին ավելի շատ ռազմական լիազորություններ տալ

Բորելը կոչ է արել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահներին ավելի շատ ռազմական լիազորություններ տալ

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել վերանայել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մանդատը և տրամադրել ավելի լայն ռազմական լիազորություններ: Այդ մասին Բորելը հայտարարել է լրագրողներին՝ Նեապոլում Մեծ յոթնյակի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ: «Խաղաղապահները չեն կարող որևէ բան անել: Անհրաժեշտ է ընդլայնել նրանց դերը, բայց դրա համար կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միասնական որոշումը։…

Read More
Իրանի արտգործնախարարը դատապարտել է Սինվարի սպանությունը՝ ասելով, որ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. Reuters

Իրանի արտգործնախարարը դատապարտել է Սինվարի սպանությունը՝ ասելով, որ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. Reuters

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը՝ կրկնելով, որ Իրանը պատրաստ է Իսրայելի հետ հնարավոր հակամարտության ցանկացած սցենարի՝ հայտնում է Reuters-ը։ Իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում Արաղչին ասել է, որ Իրանը ցանկանում է նվազեցնել լարվածությունը՝ հավելելով, որ պատերազի հավանականությունը տարածաշրջանում պահպանվում է։ «Տարածաշրջանում ոչ ոք, բացի…

Read More
Իրաքում սաուդյան հեռուստաալիքի գրասենյակը ավերել են Պաղեստինի մասին հաղորդումից հետո

Իրաքում սաուդյան հեռուստաալիքի գրասենյակը ավերել են Պաղեստինի մասին հաղորդումից հետո

Գիշերը Բաղդադում տասնյակ ցուցարարներ ներխուժել են սաուդյան MBC ժամանցային հեռուստաալիքի գլխավոր գրասենյակն ու ավերել այն՝ պահանջելով, որ հեռուստաալիքը դադարեցնի հեռարձակումը երկրում: Պատճառը ալիքի ցուցադրած ռեպորտաժն է, որում Գազայի հատվածի պաղեստինյան ղեկավարությանն ահաբեկիչներ են անվանել՝ հայտնում է РИА Новости-ին։ Ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի կենտրոնակայան, ջարդուփշուր արել ամեն ինչ և հրկիզել գրասենյակի արտաքին բակը։ Նրանք Իրաքի կառավարությունից…

Read More
Մերձավոր Արևելքի ճգնաժամը ԵՄ ղեկավարների քննարկումների կենտրոնում է. Մելոնի

Մերձավոր Արևելքի ճգնաժամը ԵՄ ղեկավարների քննարկումների կենտրոնում է. Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Բեյրութում հանդիպել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի հետ՝ գրում է Reuters-ը։ Նաջիբ Միքաթիի և Մելոնիի համատեղ մամուլի ասուլիսում կողմերը համաձայնել են, որ դիվանագիտական ​​լուծումը պետք է գերակայի բռնությանը: Մելոնին ճեպազրույցի ժամանակ կոչ է արել ուժեղացնել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը, որը հայտնի է որպես UNIFIL: Մելոնին…

Read More