Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը

Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը

ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են՝ Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը: Անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, մասնավորապես տարբեր բիզնես ասոցիացիաների միությունների անդամավճարների հարկման մեխանիզմներին, փաստաբանական ծառայությունների և շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտների դրույքաչափեր վերանայմանը:  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հսանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ բարձրացված խնդիրները կհավաքագրվեն և հնարավորության շրջանակում…

Read More
Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն ու կնոջը վերացնելու փորձի համար

Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն ու կնոջը վերացնելու փորձի համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն և կնոջը վերացնելու փորձի համար։ «Իրանի բանագնացները, ովքեր այսօր մահափորձ էին արել իմ ու կնոջս դեմ, ահռելի սխալ թույլ տվեցին։ Դա ինձ և Իսրայել պետությանը չի կանգնեցնի թշնամու դեմ մեր պայքարում, որ մղվում է ապագա սերունդներին անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա։

Read More
Ռուսական բանակը հարյուրից ավելի հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում

Ռուսական բանակը հարյուրից ավելի հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում

Ռուսական զորքերը շաբաթ օրը հարյուրից ավելի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Այդ մասին Telegram-ի իր ալիքում հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Զինվորականների խոսքով՝ իրենց հաջողվել է խոցել 98 անօդաչու թռչող սարքերից 42-ը և վեց հրթիռներից չորսը։ Եվս 42 անօդաչու թռչող սարք կորել է տեսադաշտից։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով էլ՝ մինչև հոկտեմբերի…

Read More
Ֆրանսիան բացառում է իր միջուկային ուժերի վերահսկողությունը ՆԱՏՕ-ին փոխանցելու հնարավորությունը

Ֆրանսիան բացառում է իր միջուկային ուժերի վերահսկողությունը ՆԱՏՕ-ին փոխանցելու հնարավորությունը

Փարիզը բացառում է Ֆրանսիայի միջուկային ուժերի վերահսկողությունը ՆԱՏՕ-ին փոխանցելու հնարավորությունը։ Այդ մասին բելգիական L’Echo թերթի հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ «Ֆրանսիան անկախ միջուկային տերություն է: ՆԱՏՕ-ի ռազմական կառույց վերադառնալուց հետո Ֆրանսիան չի ընդգրկվել միջուկային պլանավորման խմբում»,- ընդգծել է նա: Նախարարը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն ռազմավարական հարցերում պետք է ավելի…

Read More
Բորելը կոչ է արել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահներին ավելի շատ ռազմական լիազորություններ տալ

Բորելը կոչ է արել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահներին ավելի շատ ռազմական լիազորություններ տալ

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել վերանայել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մանդատը և տրամադրել ավելի լայն ռազմական լիազորություններ: Այդ մասին Բորելը հայտարարել է լրագրողներին՝ Նեապոլում Մեծ յոթնյակի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ: «Խաղաղապահները չեն կարող որևէ բան անել: Անհրաժեշտ է ընդլայնել նրանց դերը, բայց դրա համար կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միասնական որոշումը։…

Read More
Իրանի արտգործնախարարը դատապարտել է Սինվարի սպանությունը՝ ասելով, որ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. Reuters

Իրանի արտգործնախարարը դատապարտել է Սինվարի սպանությունը՝ ասելով, որ Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի. Reuters

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի սպանությունը՝ կրկնելով, որ Իրանը պատրաստ է Իսրայելի հետ հնարավոր հակամարտության ցանկացած սցենարի՝ հայտնում է Reuters-ը։ Իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում Արաղչին ասել է, որ Իրանը ցանկանում է նվազեցնել լարվածությունը՝ հավելելով, որ պատերազի հավանականությունը տարածաշրջանում պահպանվում է։ «Տարածաշրջանում ոչ ոք, բացի…

Read More
Իրաքում սաուդյան հեռուստաալիքի գրասենյակը ավերել են Պաղեստինի մասին հաղորդումից հետո

Իրաքում սաուդյան հեռուստաալիքի գրասենյակը ավերել են Պաղեստինի մասին հաղորդումից հետո

Գիշերը Բաղդադում տասնյակ ցուցարարներ ներխուժել են սաուդյան MBC ժամանցային հեռուստաալիքի գլխավոր գրասենյակն ու ավերել այն՝ պահանջելով, որ հեռուստաալիքը դադարեցնի հեռարձակումը երկրում: Պատճառը ալիքի ցուցադրած ռեպորտաժն է, որում Գազայի հատվածի պաղեստինյան ղեկավարությանն ահաբեկիչներ են անվանել՝ հայտնում է РИА Новости-ին։ Ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի կենտրոնակայան, ջարդուփշուր արել ամեն ինչ և հրկիզել գրասենյակի արտաքին բակը։ Նրանք Իրաքի կառավարությունից…

Read More
Մերձավոր Արևելքի ճգնաժամը ԵՄ ղեկավարների քննարկումների կենտրոնում է. Մելոնի

Մերձավոր Արևելքի ճգնաժամը ԵՄ ղեկավարների քննարկումների կենտրոնում է. Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Բեյրութում հանդիպել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի հետ՝ գրում է Reuters-ը։ Նաջիբ Միքաթիի և Մելոնիի համատեղ մամուլի ասուլիսում կողմերը համաձայնել են, որ դիվանագիտական ​​լուծումը պետք է գերակայի բռնությանը: Մելոնին ճեպազրույցի ժամանակ կոչ է արել ուժեղացնել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը, որը հայտնի է որպես UNIFIL: Մելոնին…

Read More
Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարք է հարձակվել, ոչ ոք չի տուժել

Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարք է հարձակվել, ոչ ոք չի տուժել

Իսրայելի կառավարությունը հայտնել է, որ շաբաթ Կեսարիայում գտնվող վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան ուղղությամբ անօդաչու թռչող սարք է արձակվել, այն բախվել է շենքին, զոհեր չկան։ Ո՛չ վարչապետը, ո՛չ նրա կինը տանը չեն եղել՝ ասվում է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքն արձակվել է Լիբանանից և անցել է մոտ 70 կիլոմետր։…

Read More
Փհենյանը Սեուլին սպառնում է պատերազմով անօդաչու թռչող սարքի հայտնաբերումից հետո

Փհենյանը Սեուլին սպառնում է պատերազմով անօդաչու թռչող սարքի հայտնաբերումից հետո

Հյուսիսային Կորեան Սեուլին մեղադրել է «լուրջ ռազմական սադրանքի» համար այն բանից հետո, երբ Փհենյանի պնդմամբ՝ երկրի տարածքում խոցված հարավկորեական անօդաչու սարք է հայտնաբերվել։ ԿԺԴՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը սպառնացել է, որ հաջորդ անգամ ռազմական միջոցներով երկրի տարածքի խախտումը կդիտարկվի որպես «պատերազմի հայտարարում» և կհանգեցնի «անհապաղ պատասխան հարվածի»: Այդ մասին տեղեկացնում է Կորեայի պետական կենտրոնական հեռագրական գործակալությունը:…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներին փոխանակել են «95-ից 95» ձևաչափով՝ Telegram-ում հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ «Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ»,- ասվում է գրառման մեջ։ Ռուսական գերությունից 95 ուկրաինացիների վերադարձը Telegram-ում հաստատել է Ուկրաինայի…

Read More
Մելոնին այցելել է Լիբանան և դատապարտել հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների վրա

Մելոնին այցելել է Լիբանան և դատապարտել հարձակումները ՄԱԿ-ի խաղաղապահների վրա

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին այցելել է Լիբանան իսրայելական զորքերի կողմից ՄԱԿ-ի խաղաղապահ բազաների վրա հարձակումից մի քանի օր անց: Բեյրութում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նա դատապարտել է ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) վրա կատարված վերջին հարձակումները՝ դրանք համարելով անընդունելի: Մելոնին վստահեցրել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը ԵՄ առաջնորդների քննարկումների կենտրոնում է: Հաղորդվում է, որ առնվազն հինգ…

Read More
Պուտինը չի մասնակցի Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին

Պուտինը չի մասնակցի Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բաքվում նոյեմբերին անցկացվելիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական համաժողովին՝ հայտնել է Ադրբեջանի կառավարությունը: Ռուսաստանը կներկայացնի երկրի վարչապետը: Այս շաբաթ Ուկրաինան կոչ էր արել Արևմտյան պետություններին՝ բոյկոտել COP29-ի գագաթնաժողովը Բաքվում, եթե Պուտինը մասնակցի այդ միջոցառմանը:  Անցյալ տարի Ռուսաստանի նախագահը մասնակցել էր  Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված COP28-ի գագաթնաժողովին:

Read More
Ռուսաստանը պատրաստ է շարունակելու պայքարը․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է շարունակելու պայքարը․ Պուտին

Ռուսական բանակն, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, դառնում է ժամանակի ամենամարտունակ և բարձր տեխնոլոգիական բանակներից մեկը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինան ինքնուրույն չի կիրառում բարձր տեխնոլոգիական զենքերը, դա անում է ՆԱՏՕ-ն, իսկ ռուսական բանակն ինքնուրույն է կռվում, զինամթերքն էլ ինքնուրույն են ստեղծում։ «Ռուսական բանակը, անխոս, դառնում է ոչ միայն ամենից բարձրտեխնոլոգիական, այլև ամենամարտունակ բանակներից…

Read More
Բայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը քառակողմ հանդիպում են անցկացրել

Բայդենը, Շոլցը, Մակրոնը և Սթարմերը քառակողմ հանդիպում են անցկացրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ՝ 18 հոկտեմբերին, կոչ է արել Արևմուտքին պահպանել իր աջակցությունն Ուկրաինային, քանի որ Կիևին սպասում է խստաշունչ ձմեռ, իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունը մտահոգություններ է առաջացնում Վաշինգտոնի վճռականության հարցում: Բայդենը Բեռլին կատարած մեկօրյա այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ փակ բանակցություններ է վարել՝ քննարկելու հարցեր, սկսած Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելքում ընդլայնվող…

Read More
ՊԵԿ-ն իրականացնում է շարունակական հսկողություն բեռնատարների վարորդների կողմից Իրանից փոքր տարաներով ՀՀ ներմուծվող վառելիքի նկատմամբ

ՊԵԿ-ն իրականացնում է շարունակական հսկողություն բեռնատարների վարորդների կողմից Իրանից փոքր տարաներով ՀՀ ներմուծվող վառելիքի նկատմամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիտարկումները և հսկողական միջոցառումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետից դեպի Հայաստանի Հանրապետության «Ագարակ» անցման կետ ուղևորվող բեռնատար տրասպորտային միջոցների վարորդները, իբրև տրանսպորտային միջոցի համար նախատեսված պաշար, պարբերաբար իրենց հետ փոքր տարաներով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխում վառելիք (հիմնականում դիզելային վառելիք), որոնք այս կամ այն կերպ հետագայում հայտնվում…

Read More
Ալեն Սիմոնյանն ու Մարեկ Բենդան անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին

Ալեն Սիմոնյանն ու Մարեկ Բենդան անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել երկու երկրների խորհրդարանների համագործակցության ու առկա կապերն ակտիվացնելու հարցերը: ՀՀ ԱԺ նախագահը բարեկամական խմբի պատգամավորներին է ներկայացրել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան զինվորականների աճյուններ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան զինվորականների աճյուններ են փոխանակել

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զինվորականների աճյուններ։ Փոխանակումը հաստատել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսաիլ Սարալիևը։ Խորհրդարանականի խոսքով՝ Կիևը Մոսկվային է հանձնել 89 մարմին, իսկ Ռուսաստանն Ուկրաինային՝ 501։ Գերատեսչությունում հավելել են, որ կարողացել են վերադարձնել նաև Կուրսկի շրջանում զոհված զինծառայողի մեկ աճյուն։

Read More
Մասկը կրկին աջակցություն է հայտնել Թրամփին

Մասկը կրկին աջակցություն է հայտնել Թրամփին

Միլիարդատեր Իլոն Մասկը կրկին աջակցել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Փենսիլվանիա նահանգի Ֆոլսոմ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում Tesla-ի և Space X-ի հիմնադիրը բնակիչներին հորդորել է վաղաժամ քվեարկել: Փենսիլվանիան, այսպես կոչված, տատանվող նահանգներից մեկն է, որտեղ ընտրողները քվեարկում են կա՛մ դեմոկրատների, կա՛մ հանրապետականների օգտին: Հաղորդվում է, որ Մասկն արդեն 75 միլիոն դոլար է նվիրաբերել Դոնալդ…

Read More
Էրդողանը Դոլմաբահչեի պալատում ընդունել է «3+3» հարթակի հանդիպման մասնակիցներին

Էրդողանը Դոլմաբահչեի պալատում ընդունել է «3+3» հարթակի հանդիպման մասնակիցներին

Թուրքիայի նախագահի գրասենյակի X-ի էջում տեղեկացրել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում ընդունել է Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին, Արարատ Միրզոյանին, Աբբաս Արաղչիին, Սերգեյ Լավրովին: Չորս պետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Թուրքիայում են մասնակցելու Հարավային Կովկասի շուրջ համագործակցության «3+3» ձևաչափի հանդիպմանը:

Read More
Ախալցխայում անցկացվել է ուսումնական շրջայց «Վրաստանի պետական ​​էլեկտրաէներգետիկ համակարգում»

Ախալցխայում անցկացվել է ուսումնական շրջայց «Վրաստանի պետական ​​էլեկտրաէներգետիկ համակարգում»

«Վրաստանի պետական ​​էլեկտրական համակարգը» ուսումնական շրջայց է անցկացրել Ախալցխայում։ Այս մասին տեղեկություն է տարածում «Վրաստանի պետական ​​էլեկտրահամակարգը»։ Սեփական նախաձեռնությամբ շրջայցի շրջանակներում Վրաստանի պետական ​​էլեկտրական համակարգի աշխատակիցներն այցելեցին Ախալցխայի առաջին հանրային դպրոց։ Ավագ դպրոցի աշակերտների համար ներկայացվեցին ինչպես «Վրաստանի պետական ​​էլեկտրահամակարգի» դերը երկրի էներգետիկայի զարգացման մեջ, այնպես էլ ընդհանուր էներգետիկայի, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի արտադրության զարգացման վերաբերյալ։…

Read More
Վրաստանի ԿԸՀ-ում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամները և USAID-ի ներկայացուցիչները քննարկել են հոկտեմբերի 26-ի ընտրությունները

Վրաստանի ԿԸՀ-ում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության անդամները և USAID-ի ներկայացուցիչները քննարկել են հոկտեմբերի 26-ի ընտրությունները

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին հանդիպել է Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (HFAC) պատվիրակության անդամների հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում ԿԸՀ-ն։ Նրանց տվյալներով՝ այսօրվա հանդիպման գլխավոր թեման եղել են 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունները։ Գիորգի Կալանդարիշվիլին պատվիրակության անդամներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել նաև հոկտեմբերի 26-ի ընտրություններում էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառման, լայնածավալ տեղեկատվական…

Read More
Վրաստանում եվրաինտեգրման կասեցման մասին Եվրոպական խորհրդի հայտարարությունը կողմնակալ են անվանել

Վրաստանում եվրաինտեգրման կասեցման մասին Եվրոպական խորհրդի հայտարարությունը կողմնակալ են անվանել

ԵՄ գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարությունը, որտեղ խոսվում է Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի փաստացի արգելափակման մասին, միաժամանակ դրական են նշվում Մոլդովան և Ուկրաինան, կողմնակալ է։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ուկրաինայի և Մոլդովայի վերաբերյալ Եվրոպական խորհուրդը դրական գնահատականներ է տալիս, երբ այնտեղ մեկը մյուսի հետևից փակվում են հեռուստաալիքներն ու…

Read More
Էրդողանն ընդունել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին

Էրդողանն ընդունել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») նախարարական հանդիպման շրջանակներում ընդունել է հարթակին մասնակցող՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից:

Read More
Մոսկվան, Թեհրանը և Անկարան Երևանին ու Բաքվին առաջարկել են պայմանագրի աշխատանքն ավարտել  «3+3» հարթակում. Լավրով

Մոսկվան, Թեհրանը և Անկարան Երևանին ու Բաքվին առաջարկել են պայմանագրի աշխատանքն ավարտել «3+3» հարթակում. Լավրով

Մոսկվան, Անկարան և Թեհրանը Երևանին և Բաքվին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ավարտելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման ավարտին։ Նրա խոսքով՝ Մոսկվան հիշեցրել է այն հիմքերը, որոնք ստեղծվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի…

Read More
Մանրամասներ`Միրզոյան-Արաղչի հանդիպումից

Մանրամասներ`Միրզոյան-Արաղչի հանդիպումից

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Հանդիպումը կայացել է «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակներում։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի…

Read More
ԵՄ դեսպանը զգուշացրել է, որ Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ամբողջ ֆինանսական օգնությունը

ԵՄ դեսպանը զգուշացրել է, որ Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ամբողջ ֆինանսական օգնությունը

Հոկտեմբերին կայանալիք խորհրդարանի ընտրությունից հետո Վրաստանում գոյություն ունեցող քաղաքական կուրսի պահպանումը կհանգեցնի Եվրամիության ամբողջ ֆինանսական օգնության կորստի, ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին։ «Վրաստանն արդեն կորցրել է ԵՄ-ի 121 միլիոն եվրոյի օգնությունը (տարեկան ուղղակի աջակցությունը կառավարությանը), և դա վերաբերում է միայն ընթացիկ օգնության ծրագրերին: Եթե վրացիները քվեարկությամբ որոշեն չշարունակել անդամակցությունը Եվրամիությանը, Վրաստանը կկորցնի ամբողջ…

Read More
Իրանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կուժեղացնի պաղեստինյան դիմադրությունը

Իրանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը կուժեղացնի պաղեստինյան դիմադրությունը

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի մահվան հանգամանքը կուժեղացնի «դիմադրության ոգին»: «Քանի դեռ կան օկուպացիա և ագրեսիա, դիմադրությունը կշարունակվի»,- ասվում է ՄԱԿ-ում ներկայացուցչություն հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ Գազայի հատվածում հարվածի ժամանակ սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը։ Իսրայելի իշխանությունները մտադիր են շարունակել պայքարը…

Read More
Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը

Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը միտված երկխոսության շարունակականությունը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման կարևորությունը։ Հանդիպմանը մտքեր…

Read More
Եվրամիությունը փոխում է ապաստանի տրամադրման քաղաքականությունը

Եվրամիությունը փոխում է ապաստանի տրամադրման քաղաքականությունը

ԵՄ երկրները ձգտում են «վճռական գործողությունների»՝ արագացնելու անօրինական միգրանտների արտաքսումը։ Բրյուսելում հրապարակված ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի միգրացիոն բաժնում ասվում է, որ Եվրամիությունը «կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել բոլոր մակարդակներում»՝ հեշտացնելու և արագացնելու անօրինական միգրանտների արտաքսումը։ ԵՄ առաջնորդները նաև վերահաստատել են իրենց վճռականությունը՝ պայքարելու ներգաղթի քաղաքական շահագործման դեմ և պաշտպանելու ԵՄ արտաքին սահմանները «բոլոր մատչելի միջոցներով՝…

Read More