Օրբանը Բրյուսելին մեղադրել է «իր երկրի դեմ դավադրություն կազմակերպելու» համար
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծիք է հայտնել, որ Բրյուսելում «իր երկրի դեմ դավադրություն է կազմակերպվում»՝ կառավարությունը փոխելու նպատակով: Նա «դավադրություն» կազմակերպելու համար մեղադրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերին: Օրբանը հավելել է, որ նման բան թույլ չի տա: