Ժնևյան միջազգային բանակցությունների 48-րդ փուլին մասնակից Վրաստանի պատվիրակության անդամները ուշադրությունը դարձրել են ազգային զտման արդյունքում Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններից բռնի տեղահանված անձանց և փախստականների անվտանգ և արժանի վերադարձի թեմայի քննարկման կարևորության վրա: Սակայն նշված հարցով բանակցության մասնակիցները ՝ Մոսկվայից, Սոխումիից և Ցխինվալից լքել են բանակցությունները, որը մեկ անգամ ևս ցուցադրում է նրանց անպատասխանատվությունը, օրակարգի հիմնական հարցերից մեկի հանդեպ,-այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հուլիսի 2-3-ին Ժնևյան միջազգային բանակցությունների 48-րդ փուլի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ:
Արտաքին գործերի նախարարության տվյալներով, բանակցությունների 48-րդ փուլի շրջանակներում առանձնահատուկ ուշադրությունը դարձվել է Ռուսաստանի կողմից Վրաստանի հանդեպ հաստատված սահմանափակող միջոցների և Աբխազիայի բռնազավթիչ ռեժիմի կողմից այսպես կոչված սահմանը փակելու ծանր հետևանքների վրա:
«Վրաց մասնակիցները նշել են, որ շատ կարևոր է, գոյություն ունեցող լարված վիճակում տեղի ունենա իրավիճակի լիցքաթափում:
Բանակցությունների շրջանակներում Վրաստանի ներկայացուցիչները ընդհարձակ զրուցել են Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում, ինչպես նաև նրանց հարակից տարածքներում անվտանգության և մարդասիրական տեսանկյունից գոյություն ունեցող մարտահրավերների մասին, որը նրանց գնահատմամբ Ռուսաստանի անօրեն բռնազավթման և փաստացի անեքսիայի կողմ դրված հերթական քայլն է:
Վրաց մասնակիցները բարձրացրել են Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում անօրեն զորավարժությունների ակտիվացման հարցը: Նրանք կոչ են արել Ռուսաստանի դաշնությանը, կատարել Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված կրակի դադարեցման համաձայնագրի պարտավորությունները և դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից»,-հայտարարում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում:
Նրանց փոխանցմամբ, բանակցություններին առանձնահատուկ ուշադրությունը դարձվել է Աբխազիայի տարածաշրջանում այսպես կոչված պահակակետերի փակման ծանր մարդասիրական արդյունքների վրա: Համանախագահները և մասնակիցները ԱՄՆ-ից և Վրաստանից կոչ են արել Ռուսաստանի դաշնությանը անհապաղ քայլեր ձեռնարկել Աբխազիայի ուղղությամբ բռնազավթիչ գծի բացման նպատակով:
Նրանց փոխանցմամբ, բանակցություններին ընդգծվել է Գալիի միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների հանդիպման վերականգնման կարևորությունը:
Գերատեսչության լրատվությամբ, բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենալու 2019 թվականի հոկտեմբերի 8-9-ին:
Վրատսանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ, Ժնևյան բանակցությունները ստեղծվել են 2008 թվականի օգոստոսի 12-ին կրակի դադարեցման մասին համաձայնագրի հիման վրա: Բանակցությունները ընթանում են երկու աշխատանքային խմբերի շրջանակներում, որտեղ բանակցությունների անդամները ներկայացված են անհատական կարգավիճակով: Առաջին խմբի շրջանակներում քննարկվում է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում անվտանգության և կայունության հարցերը, իսկ երկրորդ խմբում Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջաններում մարդու իրավունքների և մարդասիրական տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակը:
Աղբյուր՝1tv.ge