Եվրամիությունը փոխում է ապաստանի տրամադրման քաղաքականությունը
ԵՄ երկրները ձգտում են «վճռական գործողությունների»՝ արագացնելու անօրինական միգրանտների արտաքսումը։ Բրյուսելում հրապարակված ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի միգրացիոն բաժնում ասվում է, որ Եվրամիությունը «կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել բոլոր մակարդակներում»՝ հեշտացնելու և արագացնելու անօրինական միգրանտների արտաքսումը։ ԵՄ առաջնորդները նաև վերահաստատել են իրենց վճռականությունը՝ պայքարելու ներգաղթի քաղաքական շահագործման դեմ և պաշտպանելու ԵՄ արտաքին սահմանները «բոլոր մատչելի միջոցներով՝…