Վրացական 3 հեռուստաալիք պատժվել է իշխող կուսակցության՝ Ուկրաինայի կադրերով տեսանյութեր ցուցադրելուց հրաժարվելու համար. BBC
Վրացական երեք հեռուստաալիք տուգանվել է «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական տեսահոլովակը՝ ուկրաինական պատերազմի ժամանակ ավերված շենքերի կադրերով, հեռարձակումից հրաժարվելու համար։ Թբիլիսիի փողոցներում սկանդալային տեսանյութ ու պաստառներ են հայտնվել խորհրդարանի ընտրության քվեարկությունից մեկ ամիս առաջ, որոնք Վրաստանում անվանում են ճակատագրական ու պատմական՝ հայտնում է BBC-ն։ Տեսանյութում օգտագործվում են Ուկրաինայի ավերված ու այրվող շենքերի, ենթակառուցվածքների և քաղաքների սև-սպիտակ…