Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպում առայժմ չի քննարկվում. Պեսկով
G20-ի գագաթնաժողովում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման համար քննարկումների նախադրյալներ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այդ կապակցությամբ որևէ խոսակցություն չի եղել, և այս պահին նախադրյալներ չկան, թեև նախագահը բազմիցս ասել է, որ բաց է մնում բոլոր շփումների համար»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Բայդենի խոսքը,…