Փարիզում սկսվում է Ժերար Դեպարդիեի դատավարությունը

Փարիզում սկսվում է Ժերար Դեպարդիեի դատավարությունը

Այսօր Փարիզում սկսվել է սեռական ոտնձգությունների համար մեղադրվող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի դատավարությունը։ Առաջին նիստի մեկնարկից մի քանի ժամ առաջ 75-ամյա դերասանի փաստաբանը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով Դեպարդիեն չի կարող ներկայանալ նիստին: Մեղադրյալը խնդրել է հետաձգել նիստը, որպեսզի կարողանա ներկա լինել և ելույթ ունենալ, ասել է դերասանի փաստաբանը: Դատարանը քննելու է 2021 թվականին…

Read More
Հունգարիայի վարչապետը չի ներկայացնի ԵՄ-ն Վրաստան այցի ժամանակ. Բորել

Հունգարիայի վարչապետը չի ներկայացնի ԵՄ-ն Վրաստան այցի ժամանակ. Բորել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վրաստան կատարելիք իր պաշտոնական այցի ընթացքում չի ներկայացնի ԵՄ շահերը: Այդ մասին իսպանական RNE ռադիոկայանի եթերում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Անկախ նրանից, թե իր այցի ժամանակ ինչ կասի Օրբանը Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներին, նա չի ներկայացնի Եվրամիությունը»,- ասել է Բորելը, միաժամանակ ընդգծել, որ Բրյուսելը հասկանում է Օրբանի այցի դրդապատճառները։…

Read More
Իրաքը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին ընդդեմ Իսրայելի՝ իր օդային տարածքով Իրանին հարվածելու համար

Իրաքը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին ընդդեմ Իսրայելի՝ իր օդային տարածքով Իրանին հարվածելու համար

Բաղդադը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին Իսրայելի դեմ, որն Իրաքի օդային տարածքն օգտագործել է Իրանին հարվածելու համար: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ Երկրի կառավարությունը նշել է, որ Իրաքը թույլ չի տալիս իր օդային և ցամաքային տարածքներն օգտագործել այլ երկրների վրա հարձակվելու համար։ Պաշտոնական բողոքի նոտա է ուղարկվել գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Ի պատասխան…

Read More
Արձագանքներ` Վրաստանում քվեարկության ժամանակ արձանագրված խախտումներին

Արձագանքներ` Վրաստանում քվեարկության ժամանակ արձանագրված խախտումներին

Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել Վրաստանի ընտրությունում խախտումների վերաբերյալ: Փորձագետները արձանագրել են ընտրողների ահաբեկման, պետական ծառայողների նկատմամբ ճնշման, դիտորդների նկատմամբ բռնության, ընտրակաշառքի, բազմակի քվեարկության և քվեաթերթիկների լցոնման դեպքեր, հայտնել են ԵԱՀԿ-ում: Ընտրության օրն ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված, սակայն իրավիճակը լարված էր, պարզաբանել է ԵԱՀԿ առաքելության ղեկավար Պասկալ Ալիզարը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է…

Read More
Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ը X-ի իր էջում հայտարարություն է հրապարակել, որում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ: «Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը, որը դրսևորվեց նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված գործողություններում։ Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքն…

Եգիպտոսն առաջարկել է երկօրյա զինադադար կնքել և 4 պատանդի ազատ արձակել

Եգիպտոսն առաջարկել է երկօրյա զինադադար կնքել և 4 պատանդի ազատ արձակել

Եգիպտոսի նախագահն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկել է երկօրյա զինադադար կնքել, որի ընթացքում պետք է ազատ արձակվի Գազայում պահվող չորս պատանդ: Կահիրեում ընդունելով Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունին՝ Աբդել-Ֆաթթահ աս-Սիսին ասել է, որ առաջարկը ներառում է նաև պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումն ու մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված: Իսրայելից կամ ՀԱՄԱՍ-ից դեռևս պատասխան չի ստացվել, քանի որ շուտով…

Read More
Թուրքիայի Ադանա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Ադանա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավային Ադանա նահանգում գրանցվել է 5,0 մագնիտուդով երկրաշարժ: Երկրի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման վարչության (AFAD) հաղորդագրության մեջ նշված է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Քոզանի շրջանում` Երևանի ժամանակով 21:07-ին: Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա:    

Read More
Կառավարությունը կկազմավորվի. Կոբախիձե

Կառավարությունը կկազմավորվի. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի կառավարությունը կհաստատվի՝ չնայած ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել քվեարկության արդյունքները։ Վրաստանի նախագահը, սակայն, չի ճանաչում երկրում անցկացված խորհրդարանի ընտրության արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այդ մասին կիրակի Թբիլիսիում հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով ընդդիմության առաջնորդների հետ։ Նա կոչ է արել բնակչությանը երկուշաբթի Թբիլիսիում…

Read More
Մենք պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունը. Սալոմե Զուրաբիշվիլի

Մենք պետք է միասին ոտքի կանգնենք և հայտարարենք, որ չենք ճանաչում այս ընտրությունը. Սալոմե Զուրաբիշվիլի

Ես ցանկանում եմ ասել, որ որպես այս երկրում միակ անկախ ինստիտուտ, չեմ ճանաչում այս ընտրությունը, այն չի կարելի ճանաչել, քանի որ դա նույնն է, ինչ ընդունել Ռուսաստանի ներխուժումը, Վրաստանի հպատակվելը Ռուսաստանին: Ես դրա համար չեմ եկել այս երկիր: Այդ մասին, ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը, հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Զուրաբիշվիլին այսօրվա ճեպազրույցում հայտարարել…

Read More
Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը կանցկացվի հոկտեմբերի 30-ին

Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը կանցկացվի հոկտեմբերի 30-ին

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի հարցով նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, լրատվամիջոցներին հայտնել են ՄԱԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչությունից։ «Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա նիստ՝ Ուկրաինայում անվտանգության ու խաղաղության պահպանման հարցով։ Նիստի անցկացման համար խնդրել է Ուկրաինան՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության, Սլովենիայի և Մալթայի աջակցմամբ»,- հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունում։ ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է հոկտեմբերի 31-ին…

Read More
ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Դոհայում մասնակցելու է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված ցուցահանդեսին

ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Դոհայում մասնակցելու է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված ցուցահանդեսին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին մեկնել է Կատարի Պետություն՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված MILIPOL Qatar 2024 համաշխարհային ցուցահանդեսին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:   Այցի ընթացքում Վահե Ղազարյանը հանդիպում է ունենալու Կատարի Պետության ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդալազիզ բըն Ֆայսալ Ալ Թանիի հետ։ Քննարկվելու են…

Read More
Իսրայելն Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում սխալվում է․ Խամենեի

Իսրայելն Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում սխալվում է․ Խամենեի

Իսլամական հեղափոխության առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելի վերջին գործողությունները պետք չէ ոչ չափազանցել, ոչ թերագնահատել։ Անվտանգության ուժերի զոհված աշխատակիցների հազարավոր ընտանիքներ կիրակի առավոտյան հանդիպել են Իսլամական հեղափոխության բարձրագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի հետ։ «Նրանք սխալ են թույլ տվել, և հենց իրենք են այն գերագնահատում։ Դա սխալ է, սակայն հիշեք՝ թերագնահատելն էլ է սխալ։ Սխալ է ասել…

Read More
Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստանի ընտրության մասին

Եվրոպական դիտորդական առաքելությունները՝ Վրաստանի ընտրության մասին

Վրաստանում խորհրդարանի ընտրության օրը քվեարկության գործընթացը լավ կազմակերպված է եղել, պետք է նշել, որ ընտրողների ակտիվ ուսուցում և իրազեկում էր անցկացվում նորագույն տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ հատուկ համակարգող Պասկալ Ալիզարը։ «Սակայն պետք է նշել ֆինանսական ռեսուրսներում նկատելի անհավասարակշռությունը և իշխանության ղեկին գտնվող ուժի առավելությունն արդեն իսկ անհավասար տարածք էր ստեղծում գործողությունների…

Read More
Վրաստանի ընդդիմադիր չորրորդ ուժն է հայտարարել ընտրության արդյունքները չճանաչելու մասին

Վրաստանի ընդդիմադիր չորրորդ ուժն է հայտարարել ընտրության արդյունքները չճանաչելու մասին

Վրաստանի ընդդիմադիր չորրորդ ուժը՝ «Հանուն Վրաստանի»-ն, հրաժարվել է ընդունել երկրում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ տվյալները։ Համաձայն դրանց՝ հաղթողն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է՝ 54,2 տոկոս ձայներով։ Նշենք, որ ընդդիմադիր ուժերի ձայները գումարային հաշվարկով կազմել են 37 տոկոս։ Ավելի վաղ ընտրապայքարի մասնակից երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ ընտրությունների՝ ԿԸՀ հրապարակած արդյունքները չեն…

Read More
Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Իլհամ Ալիևը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի առիթով և հրավիրել է Ադրբեջան: «Հավատում եմ, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն Վրաստանի զարգացմանն ու բարգավաճմանը: Միևնույն ժամանակ, վստահություն եմ հայտնում, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ադրբեջանա-վրացական միջպետական հարաբերությունների կայուն զարգացմանը, ինչը թելադրված է մեր ժողովուրդների կամքով, որոնք պատմականորեն ապրում…

Read More
ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյանը՝ Պետր Ֆիալային

ՀՀ-ն կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյանը՝ Պետր Ֆիալային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալային Չեխիայի Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Ազգային տոնի՝ Անկախ Չեխոսլովակյան պետության օրվա առթիվ: Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Երախտագիտություն եմ հայտնում Չեխիային՝ Հայաստանում իրականացվող…

Read More
Իսրայելը հայտարարել է, որ լուրջ վնաս է հասցրել Իրանի պաշտպանական ներուժին

Իսրայելը հայտարարել է, որ լուրջ վնաս է հասցրել Իրանի պաշտպանական ներուժին

Իսրայելը կարողացել է վնաս հասցնել Իրանի պաշտպանական ներուժին և հրթիռային արտադրությանը։ Նման համոզմունք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Վերջինս նշել է, թե իսլամական հանրապետությանն ուղղված իսրայելական հարվածը «եղել է հզոր» և «հասել է բոլոր նպատակներին»։ «Մենք հզոր հարված ենք հասցրել Իրանի պաշտպանական կարողություններին և մեզ թիրախավորող հրթիռների արադրության հնարավորություններին: Դա եղել է ճշգրիտ և…

Read More
Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախնական տվյալները․ ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյունքները չեն ճանաչում

Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախնական տվյալները․ ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյունքները չեն ճանաչում

Վրաստանի ընդդիմադիր «Միասնություն – ազգային շարժում» և «Կոալիցիա՝ հանուն փոփոխության» կուսակցությունները հայտարարել են, որ Վրաստանում կայացած ընտրության արդյունքները չեն ճանաչելու։ Վերջիններս հայտարարել են, որ խորհրդարան չեն մտնելու և մանդատները չեն վերցնելու։ «Կոալիցիա՝ հանուն փոփոխության» կուսակցությունը ձայների 72․36 տոկոսի հաշվարկի արդյունքում ստացել է քվեների 11,18 տոկոսը։ Կուսակցությունում «Վրացական երազանք»-ի հաղթանակը «ընտրության գողություն» են անվանել։ Քաղաքական ուժը…

Read More
Վրաց ժողովուրդը անվիճելի ընտրություն է կատարել. Կոբախիձե

Վրաց ժողովուրդը անվիճելի ընտրություն է կատարել. Կոբախիձե

Վրաց ժողովուրդն անվիճելի ընտրություն է կատարել, այն ընտրել է խաղաղությունը ու ընտրել երկրի զարգացումը, եվրոպական լուսավոր ապագան, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր հրավիրված ճեպազրույցում:   Նախնական տվյալով՝ 3100 ընտրատեղամասերից (99,646%) ստացված արդյունքների համաձայն, որը հրապարակվել է Վրաստանի ԿԸՀ-ի կայքում, «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 54,09 տոկոսը (1 117 480 ընտրող):  …

Read More
Վրացական ընդդիմադիր մի շարք ուժեր չեն ընդունում ընտրության արդյունքները

Վրացական ընդդիմադիր մի շարք ուժեր չեն ընդունում ընտրության արդյունքները

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը, իսկ հրապարակված արդյունքները հակասում են Վրաստանի ընտրությանը, հայտարարել է «Հզոր Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն ճեպազրույցի ժամանակ: «Վրացական երազանք» կուսակցությունը, երկրում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքներով, ընտրատեղամասերի 97 տոկոսի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարանում մեծամասնություն է ստանում: «Մենք զայրացած ենք, թե ինչ է համարձակվել գրել ԿԸՀ-ն:…

Read More
Իսրայելական հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին չեն դիպել․ Ռաֆայել Գրոսսի

Իսրայելական հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին չեն դիպել․ Ռաֆայել Գրոսսի

Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելական հարվածները չեն առնչվել, հայտնել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «ԱԷՄԳ-ի տեսուչներին վտանգ չի սպառնում, վերջիններս շարունակում են իրենց՝ կենսական կարևոր աշխատանքը։ Ես խոհեմության և զսպվածության կոչ եմ անում այն գործողություններում, որոնք կարող են վտանգի տակ դնել միջուկային և այլ ռադիոակտիվ նյութերի անվտանգությունն ու ամբողջականությունը»,- ասել է նա։

Read More
Իսրայելը հերքել է լուրերը, թե Իրանում հարվածի թիրախների ընտրության հարցում ԱՄՆ-ի կողմից ճնշման է ենթարկվել

Իսրայելը հերքել է լուրերը, թե Իրանում հարվածի թիրախների ընտրության հարցում ԱՄՆ-ի կողմից ճնշման է ենթարկվել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը կեղծ է անվանել հաղորդագրությունները, թե Իսրայելն Իրանի էներգետիկ օբյեկտներին չի հարվածել ԱՄՆ ճնշման պատճառով։ Գրասենյակից շեշտել են, որ հարվածի թիրախների ընտրությունն արվել է ավելի վաղ՝ ազգային շահերին համապատասխան։ «Հաղորդագրությունը, համաձայն որի՝ Իսրայելն Իրանի նավթագազային օբյեկտների նկատմամբ հարձակման մտադրությունը փոխել է ամերիկյան ճնշման պատճառով, ամբողջությամբ սուտ է։ Իսրայելն ավելի վաղ է…

Read More
Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ն առաջատար է ձայների 54,24 տոկոսով

Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ն առաջատար է ձայների 54,24 տոկոսով

  Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությանը ընտրատեղամասերի 3018 (97 011%) արդյունքների հաշվարկի համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ունի ձայների 54,24 տոկոսը (1 087 801 ձայն): Այս մասին են վկայում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները:   Ինչ վերաբերում է ընդդիմադիր 4 միավորմանը, ապա նրանց տվյալները ներկայումս միասին կազմում են 37,33 տոկոս:   Ավելի կոնկրետ՝ «Փոփոխությունների կոալիցիան` Գվարամիա, Մելիա,…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության…

Read More
Վրաստանի խորհրդարանի ընտրությանն արդեն քվեարկել է 1,4 միլիոն մարդ

Վրաստանի խորհրդարանի ընտրությանն արդեն քվեարկել է 1,4 միլիոն մարդ

Վրաստանի խորհրդարանի ընտրությանը մասնակցությունը ժամը 15:00-ի դրությամբ կազմել է 41,62 տոկոս՝ հայտնել է են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Նշվում է, որ քվեարկել է ավելի քան 1,4 միլիոն մարդ: 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողների ակտիվությունը նույն ժամանակահատվածում կազմել է 36,45 տոկոս։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ մի շարք ընտրատեղամասերում խախտումներ, ծեծկռտուք և այլ անկարգություններ են արձանագրվել:…

Read More
Հայկական կրթօջախների աշխատանքի կազմակերպումը Լիբանանում

Հայկական կրթօջախների աշխատանքի կազմակերպումը Լիբանանում

Ռազմական գործողությունների պատճառով Լիբանանում խաթարվել է նաև կրթական գործընթացը: Այդ ամենին անմասն չեն մնացել նաև հայկական կրթօջախները: Տեղում փորձում են հնարավորն անել՝ աշակերտների և ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար: Մանրամասները՝ Փաթիլ Մկրտիչյանի տեսանյութում: 

Read More
ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են հետևել իրավիճակին Լիբանանի հարավում՝ չնայած բռնության կտրուկ սրմանը

ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են հետևել իրավիճակին Լիբանանի հարավում՝ չնայած բռնության կտրուկ սրմանը

ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են հետևել իրավիճակին Լիբանանի հարավում և պարբերաբար զեկուցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ չնայած վերջին շաբաթներին բռնության կտրուկ սրմանը:  Առաքելության մամուլի ծառայությունից նշել են՝ Լիբանանից հրթիռակոծությունները, ինչպես նաև Իսրայելի կողմից ինտենսիվ ավիահարվածները և հրետակոծությունները շարունակվում են: «Չնայած Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը լայնածավալ միջոցներ են ձեռնարկել  խաղաղապահների անվտանգությունն ապահովելու համար՝ իրավիճակը մնում է ծայրահեղ լարված»,- հայտնել են…

Read More
Վրաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունն ավարտվել է

Վրաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունն ավարտվել է

Վրաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Ընտրատեղամասերը նախատեսվածի համաձայն բացվել են ժամը 08:00-ին և փակվել՝ 20:00-ին: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ ժամը 17:00-ի դրությամբ Վրաստանի ամբողջ տարածքում խորհրդարանի ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 1768816 մարդ կամ գրանցված ընտրողների 50,6 տոկոսը: Ընտրությանը մասնակցել է 18 քաղաքական ուժ։ Խորհրդարանում տեղ կստանան այն կուսակցությունները, որոնց օգտին…

Read More
Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով ավելի քան 80 զոհ կա

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով ավելի քան 80 զոհ կա

Ֆիլիպիններում մոլեգնում է «Տրամի» թայֆունը։ Արդեն հայտնի է 81 զոհի և 66 տուժածի մասին: Լրատվամիջոցները նշում են, որ ընդհանուր առմամբ փոթորկից տուժել է ավելի քան 2,6 միլիոն մարդ երկրի առնվազն 15 շրջանում: Մոտ 320 հազար ֆիլիպինցի ստիպված է եղել լքել տները։

Read More