Աստանան ակնկալում է, որ մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը կվերացնի ղազախական ապրանքների ներմուծման սահմանափակումները

Աստանան ակնկալում է, որ մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը կվերացնի ղազախական ապրանքների ներմուծման սահմանափակումները

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը և «Ռոսսելխոզնադզորը» Մոսկվայում խորհրդակցություն կանցկացնեն ՌԴ ղազախական արտադրանքի ներմուծման սահմանափակումների վերացման հարցով՝ հայտնել է հանրապետության ագրարային գերատեսչության ղեկավար Այդարբեկ Սապարովը: «Կարծում եմ՝ մեկ շաբաթվա ընթացքում կլուծենք այդ հարցը»,- ասել է նա լրագրողներին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» 2024 թվականի հոկտեմբերի 17-ից ժամանակավոր սահմանափակումներ կկիրառի Ղազախստանից ՌԴ լոլիկի, պղպեղի, սեխի, ցորենի, կտավատի…

Read More
Գերմանիայի դեսպանը լքել է Իրանը Գերմանիայի քաղաքացուն մահապատժի ենթարկելուց հետո

Գերմանիայի դեսպանը լքել է Իրանը Գերմանիայի քաղաքացուն մահապատժի ենթարկելուց հետո

Իրանում Գերմանիայի դեսպան Մարկուս Պոտցելը Գերմանիայի և Իրանի քաղաքացի Ջամշիդ Շարմահդի մահապատժից հետո հետ է կանչվել Բեռլին «խորհրդակցությունների համար»։ Այդ մասին հայտնել է dpa գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին։ Թե որքան ժամանակ Պոտցելը կբացակայի Իրանից՝ դեռ հայտնի չէ։ Ըստ հաղորդագրության՝ Թեհրանը գիտեր, որ «մոտ ապագայում» պետք է պատասխան միջոցներ սպասի Շարմահդի մահապատժի դեպքում:…

Read More
Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ թափանցիկ են. ԱԳ նախարար

Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ թափանցիկ են. ԱԳ նախարար

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադաձավ նաև ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ դրանք որակելով «շատ թափանցիկ»: «Գիտեք, մենք ամուր տնտեսական կապերով ենք կապված, արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծություններ, միշտ չէ, որ մենք կիսում ենք միմյանց դիտարկումները: Դա վերաբերում է առանձին մեկ-երկու հարթակի, որին միասին…

Read More
Որոշակի դրական մթնոլորտ կա. Միրզոյանը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ քայլերի մասին

Որոշակի դրական մթնոլորտ կա. Միրզոյանը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ քայլերի մասին

2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, ընդգծեց՝ այս առումով 2024-ին ևս քայլեր արվել են: «Գիտեք, որ մենք ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք, ըստ էության, կիսապաշտոնական կերպով ողջունվել են նաև: Սա ասում եմ՝ ցույց տալու, որ այստեղ որոշակի դրական մթնոլորտ կա, և…

Read More
Վրաստանում ընտրության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար երկու մարդու են ձերբակալել

Վրաստանում ընտրության օրը քվեաթերթիկներ լցոնելու համար երկու մարդու են ձերբակալել

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները երկու անձի են բերման ենթարկել խորհրդարանի ընտրության օրը Մառնեուլի շրջանի ընտրատեղամասերից մեկում զանգվածաբար քվեաթերթիկներ լցոնելու մեղադրանքով։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ լցոնումների պատճառով այդ տեղամասում քվեարկությունը դադարեցվել է, իսկ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։ Հանրապետության ներքին գործերի նախարարությունը նաև հայտնել է, որ խորհրդարանի ընտրության զանգվածային կեղծիքների մասին…

Read More
Մահաբեր ջրհեղեղից հետո Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Մահաբեր ջրհեղեղից հետո Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Չորեքշաբթի Իսպանիայի իշխանությունները հայտնել են, որ մոտ 100 մարդ է զոհվել երկրի ժամանակակից պատմության մեջ ամենամահաբեր ջրհեղեղի հետևանքով, երբ հորդառատ անձրևները հարվածել են արևելյան Վալենսիա շրջանին՝ քշելով կամուրջներ ու շենքեր: Օդերևութաբանները հայտնել են, որ երեքշաբթի Վալենսիայի որոշ հատվածներում ութ ժամում մեկ տարվա տեղումներ են գրանցվել՝ առաջացնելով կուտակումներ մայրուղիներում և ջրասույզ անելով գյուղատնտեսական հողերը մի տարածաշրջանում,…

Read More
Իսրայելի ավիացիան Լիբանանում եռահարկ տուն է ոչնչացրել․ կա 15 զոհ

Իսրայելի ավիացիան Լիբանանում եռահարկ տուն է ոչնչացրել․ կա 15 զոհ

Իսրայելական ավիացիան հարավային Լիբանանում գտնվող Սարաֆանդ բնակավայրում 3-հարկանի բնակելի տուն է ոչնչացրել։ Քաղաքապետը պատմել է, որ տանն ապրում էր երեք ընտանիք․ վերջիններս հարվածի պահին տանն են եղել բոլորով։ Միաժամանակ, իսրայելական օդուժի հարվածի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռներով հարված են հասցրել Իսրայելի հատուկ ստորաբաժանումների նախապատրաստման բազային, որը գտնվում է Թել-Ավիվում, հաղորդում…

Read More
Թեզը համարում ենք կատարելապես անհիմն. ԱԳ նախարարը՝ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի նախապայմանի մասին

Թեզը համարում ենք կատարելապես անհիմն. ԱԳ նախարարը՝ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի նախապայմանի մասին

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը տարվա ընթացքում բազմիցս խոսել է, և ըստ էության, նախապայման առաջադրել հայկական կողմին այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք այս թեզը համարում ենք…

Read More
Լուսինե Գևորգյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Լուսինե Գևորգյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Լուսինե Գևորգյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լուսինե Գևորգյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Read More
Վրաստանի դատախազությունը հետաքննում է հնարավոր ընտրական խախտումները

Վրաստանի դատախազությունը հետաքննում է հնարավոր ընտրական խախտումները

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանի ընտրությունում հնարավոր կեղծիքների կապակցությամբ։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն հոկտեմբերի 31-ին կանչել են հարցաքննության։ «Հետաքննությունը սկսվել է գլխավոր դատախազություն երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավելի վաղ ներկայացրած դիմումից հետո, ըստ որի Զուրաբիշվիլին կարող է ունենալ ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների ապացույցներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ «Վրաստանի դատախազությունը կիրականացնի բոլոր…

Read More
Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

Անընդունելի ենք համարում որևէ երրորդ ուժի տեղակայումը. նախարարը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին

«Խաղաղության խաչմերուկը» և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը նախևառաջ ՀՀ շահերի սպասարկմանն են ուղղված: Այս մասին Ազգային ժողովում բյուջե-2025-ի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանը։ «Սա մեզ համար է, մենք ենք ուզում գտնվել մեծ, միջազգային լոգիստիկ անցուղիների խաչմերուկում: Մենք անընդունելի ենք համարել և համարում ուղիների երկայնքով որևէ երրորդ ուժերի տեղակայումը, մասնակցությունը և այլն, բայց նաև…

Read More
Ընդդիմության առաջնորդները Վրաստանի նախագահին խորհուրդ են տվել չգնալ դատախազություն

Ընդդիմության առաջնորդները Վրաստանի նախագահին խորհուրդ են տվել չգնալ դատախազություն

Ընդդիմության առաջնորդները Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն խորհուրդ են տվել չգնալ դատախազություն՝ բացատրություն տալու ընտրակեղծիքների հայտարարության վերաբերյալ։ Նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները կեղծել են հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանի ընտրությունը: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն Զուրաբիշվիլուն խորհուրդ է տվել համագործակցել դատախազության հետ, որը հոկտեմբերի 31-ին նրան կանչել է՝ պարզաբանելու խորհրդարանի ընտրությունը…

Read More
Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈւ թափանցող արատավոր բարքերի դեմ

Ռազմական ոստիկանության պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈւ թափանցող արատավոր բարքերի դեմ

Հոկտեմբերի 21-26-ը ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր, հանդիպել սպայական անձնակազմի, ինչպես նաև ՌՈ տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ ՌՈ պետը հորդորել է անընդհատ պայքարել զինված ուժեր թափանցող արատավոր բարքերի դեմ, խստագույնս հետևել կանոնադրային փոխհարաբերություններին, ամրապնդել ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը, փոխադարձ վստահությունը: ՌՈ պետը նաև պատասխանել է սպայական անձնակազմին…

Read More
ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է արել նպաստել Հյուսիսային Կորեայի զինվորների դուրսբերմանը Ռուսաստանից

ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է արել նպաստել Հյուսիսային Կորեայի զինվորների դուրսբերմանը Ռուսաստանից

Միացյալ Նահանգները Չինաստանին կոչ է արել նպաստել, որ Ռուսաստանում գտնվող հյուսիսկորեական զորքը վերադառնա իր մշտական տեղակայման վայրեր: Վաշինգտոնը Չինաստանի իշխանություններին խնդրել է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի ղեկավարության վրա, որի հետ նրանք լավ հարաբերություններ են պահպանում, հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյաներին։ Նրանցից մեկն ասել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը…

Read More
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայի ժողովրդին

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայի ժողովրդին

Հայաստանի ԱԳՆ-ն իր խորին ցավակցությունն է հայտնել Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ «Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր տուժել են այս տարերային աղետի հետևանքներից»,- գրված է ՀՀ արտգործնախարարության X-ի էջում։

Read More
«Դանա» փոթորիկն ավերածություններ է գործել Իսպանիայում

«Դանա» փոթորիկն ավերածություններ է գործել Իսպանիայում

Իսպանիայում մոլեգնող «Դանա» փոթորկի ազդեցությունը զգացվել է երկրի մի քանի շրջանում, հատկապես՝ Անդալուսիայում և Հարավային Կատալոնիայում։ Առատ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով Վալենսիայում տագնապի կարմիր ռեժիմ է հայտարարվել։ Շրջանի իշխանությունները հայտնել են, որ 60-ից ավելի մարդ է մահացել, փրկարարական գործողությունը շարունակվում է, և զոհերի ճշգրիտ թիվը դեռևս հնարավոր չէ պարզել։ Ալբասետե շրջանում տեղեկացրել են մոտ մեկ…

Read More
ՆԳՆ պատվիրակությունը Դոհայում ծանոթացել է ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն տեխնոլոգիաներին

ՆԳՆ պատվիրակությունը Դոհայում ծանոթացել է ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն տեխնոլոգիաներին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Կատարի Պետությունում մասնակցել է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին։ ՆԳ նախարարը շրջել է տարբեր տաղավարներով, որտեղ ներկայացվել են ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն ծառայություններ, համակարգեր ու սարքավորումներ։ ՆԳՆ պատվիրակությունը ծանոթացել է անվտանգության նոր համակարգերի առանձնահատկություններին, առաջադեմ տեխնոլոգիաներին, ինչպես նաև ներքին անվտանգության…

Read More
Մենք Վրաստանի ղեկավարներին առաջարկում ենք հստակ ճանապարհ՝ կրկին ներգրավվելու դեպի Եվրամիության ճանապարհին՝ «Օտար ազդեցության մասին» և այսպես կոչված «Ընտանեկան արժեքների» մասին օրենքների հիշեցում- խտրականությունը արժեք չէ ԵՄ ընտանիքում—Ջոզեֆ Բորել

Մենք Վրաստանի ղեկավարներին առաջարկում ենք հստակ ճանապարհ՝ կրկին ներգրավվելու դեպի Եվրամիության ճանապարհին՝ «Օտար ազդեցության մասին» և այսպես կոչված «Ընտանեկան արժեքների» մասին օրենքների հիշեցում- խտրականությունը արժեք չէ ԵՄ ընտանիքում—Ջոզեֆ Բորել

Մենք Վրաստանի ղեկավարներին առաջարկում ենք Եվրամիություն տանող ճանապարհին կրկին ներգրավվելու հստակ ճանապարհ՝ հետ կանչելով  «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը և, այսպես կոչված «Ընտանեկան արժեքների մասին» օրենքը»,- ընդլայնման վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս ասաց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։ «Մեր զեկույցը գալիս է վերագործարկման հստակ ուղու առաջարկով: Եթե ​​Վրաստանի ղեկավարների մոտ կա դրա համար քաղաքական…

Read More
Կարևոր է, որ մենք կարողանանք մեր շահերն առաջ տանել. Արայիկ Հարությունյան

Կարևոր է, որ մենք կարողանանք մեր շահերն առաջ տանել. Արայիկ Հարությունյան

Մեծ տերություններն իրենց շահերն ունեն ցանկացած գործընթացում և առաջնորդվում են դրանցով: Կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր շահերն առաջ տանել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե արդյոք մեծ խաղացողները, երրորդ կողմերը այլևս ճնշումներ չե՞ն գործադրում կողմերի վրա ստորագրելու խաղաղության պայմանագիրը:  Հարությունյանը հրաժարվեց պատասխանել պայմանագրի հնարավոր ստորագրմանը…

Read More
Իսրայելի ԳՇ պետը Թեհրանին կոչ է արել չպատասխանել ՑԱՀԱԼ-ի հարձակմանը

Իսրայելի ԳՇ պետը Թեհրանին կոչ է արել չպատասխանել ՑԱՀԱԼ-ի հարձակմանը

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը Թեհրանին կոչ է արել չպատասխանել ՑԱՀԱԼ-ի ավիահարվածներին: «Եթե նրանք սխալվեն և հրթիռակոծեն Իսրայելի տարածքը, մենք այնպիսի պատասխան կտանք, որ մինչ այժմ չենք տվել: Շատ ուժեղ հարվածներ կհասցնենք նրանց կարողություններին, ինչպես նաև այն վայրերին, որոնք դեռևս չենք թիրախավորել»,- նախազգուշացրել Հերզի Հալևին: Ավելի վաղ՝ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը չի…

Read More
Իրանը մտադիր է եռապատկել ռազմական բյուջեն. DW

Իրանը մտադիր է եռապատկել ռազմական բյուջեն. DW

Թեհրանը ծրագրում է արմատապես բարձրացնել իր ռազմական բյուջեն այն բանից հետո, երբ Իրանը և Իսրայելը վերջին ամիսներին փոխանակեցին հարձակումները, գրում է DW-ն: Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանիի խոսքով՝ երկրի ղեկավարությունը նախատեսել է ռազմական բյուջեն ավելացնել մոտ 200%-ով։ Հայտարարությունն արվել է Իրանի և Իսրայելի լարվածության խորացման ֆոնին և նրա դեմ պատասխան ռազմական հարվածներից հետո: Իրանն ու…

Read More
ԵՄ-ն բարձր մաքսատուրքեր է սահմանել չինական էլեկտրամոբիլների համար

ԵՄ-ն բարձր մաքսատուրքեր է սահմանել չինական էլեկտրամոբիլների համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է, որ հինգ տարի ժամկետով մինչև 35,3% «վերջնական փոխհատուցման մաքսատուրքեր» կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների (BEV) ներմուծման վրա։ Այս մասին հայտնել է ԵՀ մամուլի ծառայությունը։ Բրյուսելում անցկացված հետաքննությունը պարզել է, որ Չինաստանում ավտոարտադրողներն օգուտ են ստանում «անարդար սուբսիդավորումից», ինչը տնտեսական վտանգ է ներկայացնում ԵՄ արտադրողների համար: Մաքսատուրքերը կհասնեն 35,3 տոկոսի՝ կախված մատակարարներից։ Չինական…

Read More
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում Սրբուհի Գալյանի թեկնածության առաջադրմանը

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում Սրբուհի Գալյանի թեկնածության առաջադրմանը

Յուրաքանչյուր փուլի համար, այսպես ասած, ընտրությունների և թեկնածուների որոշման իրենց պահանջները կային, և դուք գիտեք, որ մենք կանգ ենք առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ քաղաքական, և, ըստ էության, քաղաքական թիմի մաս է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ լրագրողների խնդրանքով…

Read More
Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ. Արայիկ Հարությունյան

Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ. Արայիկ Հարությունյան

Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ, երբ զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե չհամաձայնեցված կետերի շուրջ ով է զիջումների գնալու: Արայիկ Հարությունյանն անդրադարձավ խաղաղության պայմանագրին՝ նշելով,  որ այս պահին տարբերակները խմբագրված գտնվում են կողմերի մոտ: «Երբ նոր…

Read More
ԱՄՆ-ում ընտրապայքարը շարունակվում է, մեկ շաբաթից նախագահի ընտրությունն է

ԱՄՆ-ում ընտրապայքարը շարունակվում է, մեկ շաբաթից նախագահի ընտրությունն է

Մեկ շաբաթ է մնացել ԱՄՆ նախագահի ընտրությանը, թեկնածուները շարունակում են ընտրապայքարը, ելույթները տարբեր նահանգներում: ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Վաշինգտոնում բազմահազարանոց հանրահավաքում հանդես է եկել եզրափակիչ մեծ ելույթով: Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունն «ավելին է, քան պարզապես ընտրություն երկու կուսակցության և երկու թեկնածուի միջև»: «Սա ընտրություն է այն մասին, թե արդյոք մենք կունենանք ազատության…

Read More
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Read More
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ հիմքեր չկան. Խաչատրյանը՝ Քյարամյանի խոսքի հիման վրա վարույթ չնախաձեռնելու մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ հիմքեր չկան. Խաչատրյանը՝ Քյարամյանի խոսքի հիման վրա վարույթ չնախաձեռնելու մասին

«Քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը, տակտիկան, այնպես որ ես քննիչի փոխարեն չխոսեմ, դուք տեղյակ կլինեք ամեն ինչից»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հրավիրվե՞լ է հակակոռուպցիոն կոմիտե՝ ցուցմունք տալու: Խաչատրյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի սկզբունքայնություն և կամք ոչ միայն այս, այլ…

Read More
Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 62 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ

Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 62 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ

Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ նոր հարվածներ է իրականացրել են Բելգորոդի շրջանից արձակված անհայտ հրթիռով, ինչպես նաև 62 «Շահեդ» հարվածային և անհայտ անօդաչու թռչող սարքերով, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը: Աղբյուրի տվյալով՝ ռուսական հրթիռի թիրախը եղել է Սումիի շրջանում գտնվող մասնավոր հատվածը։ Նույն գիշերը ռուսական զորքերը հարվածել են նաև Կիևին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ…

Read More
Իսրայելի թիրախում է եղել իրանական գտնվող տիեզերական կենտրոնը․ The New York Times

Իսրայելի թիրախում է եղել իրանական գտնվող տիեզերական կենտրոնը․ The New York Times

Օրեր առաջ Իրանի դեմ իրականացված հարձակման ժամանակ Իսրայելը թիրախավորել է Իրանի Սեմնան նահանգի Շահրուդ տիեզերական կենտրոնը, որ գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կառավարման տակ։ Այս մասին հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան Planet Labs ամերիկյան օպերատորի նոր արբանյակային պատկերներին։

Read More
Օրբանը Բրյուսելին մեղադրել է «իր երկրի դեմ դավադրություն կազմակերպելու» համար

Օրբանը Բրյուսելին մեղադրել է «իր երկրի դեմ դավադրություն կազմակերպելու» համար

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծիք է հայտնել, որ Բրյուսելում «իր երկրի դեմ դավադրություն է կազմակերպվում»՝ կառավարությունը փոխելու նպատակով: Նա «դավադրություն» կազմակերպելու համար մեղադրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերին: Օրբանը հավելել է, որ նման բան թույլ չի տա:

Read More