Հունգարիայի վարչապետը չի ներկայացնի ԵՄ-ն Վրաստան այցի ժամանակ. Բորել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վրաստան կատարելիք իր պաշտոնական այցի ընթացքում չի ներկայացնի ԵՄ շահերը: Այդ մասին իսպանական RNE ռադիոկայանի եթերում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Անկախ նրանից, թե իր այցի ժամանակ ինչ կասի Օրբանը Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներին, նա չի ներկայացնի Եվրամիությունը»,- ասել է Բորելը, միաժամանակ ընդգծել, որ Բրյուսելը հասկանում է Օրբանի այցի դրդապատճառները։…