«Միլթոն» փոթորիկը հարվածում է Ֆլորիդային
«Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդա նահանգ՝ հայտնում է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը (NHC): Սիեստա Քիի մոտակայքում քամին շարժվում է մոտ 200 կմ/ժ արագությամբ և ուժեղ պոռթկումներով։ Փոթորիկը մահացու ալիքներ է առաջացրել Ֆլորիդայի ափի մեծ մասում, ներառյալ՝ խիտ բնակեցված տարածքները, ինչպիսիք են Տամպան, Սենթ Պիտերսբուրգը, Սարասոտան և Ֆորտ Մայերսը: Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհեր կան Ֆլորիդայի արևելյան…