Ադրբեջանը հարևան Հայաստանի նկատմամբ դրսևորում է ռազմատենչ և սպառնալից պահվածք. Փոլ Գավան
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Իռլանդիան ներկայացնող Փոլ Գավանն անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, օրենքի գերակայության և ժողովրդավարության վատթարացումը» թեմայով քննարկման ժամանակ նա ասել է. «Ես ցանկանում եմ մեր մեծ մտահոգությունը հայտնել Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի կողմից սեփական քաղաքացիներին ավելի ու ավելի ճնշելու շարունակական ձգտման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում…