ԱԺ պատգամավորները ԵԽ-ում կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ

ԱԺ պատգամավորները ԵԽ-ում կոչ են արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկություններ է հաղորդել Եվրոպական խորհրդարանում հայկական պատվիրակության հանդիպումների մասին: 
 
«Շարունակելով Եվրոպական խորհրդարանում մեր հանդիպումները՝ այսօր քննարկումներ ունեցանք ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Կոսմա Զլոտովսկիի և Եվրոպական խորհրդարանի անդամներ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի և Վիոլա ֆոն Կրամոն֊Տոբադելի հետ։
 
Քննարկումների առանցքում գտնվում էին Արցախում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող սադրանքները։
 
 
Մեր գործընկերներին կոչ արեցինք կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանի սադրանքները կանխելու և Արցախում իրավիճակը ապաէսկալացնելու ուղղությամբ»,- գրել է Կոնջորյանը։