Իսրայելի տարածքում արգելվել է ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության գործունեությունը
Իսրայելի Քնեսեթը հաստատել է օրենքը, որով արգելվում է Իսրայելի տարածքում ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գործունեությունը։ Kan ռադիոկայանի հաղորդմամբ՝ օրինագիծն ընդունվել է երկրորդ, երրորդ ընթերցումներով և ամբողջապես։ Արգելքի օգտին է քվեարկել 92, դեմ՝ 10 պատգամավոր։ Օրենքը գործակալությանն արգելում է ունենալ ներկայացուցչություններ, ծառայություններ առաջարկել, ուղղակի կամ անուղղակի որևէ գործունեություն ծավալել իսրայելական տարածքում։