Իսրայելի ԳՇ պետը Թեհրանին կոչ է արել չպատասխանել ՑԱՀԱԼ-ի հարձակմանը

Իսրայելի ԳՇ պետը Թեհրանին կոչ է արել չպատասխանել ՑԱՀԱԼ-ի հարձակմանը

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետը Թեհրանին կոչ է արել չպատասխանել ՑԱՀԱԼ-ի ավիահարվածներին: «Եթե նրանք սխալվեն և հրթիռակոծեն Իսրայելի տարածքը, մենք այնպիսի պատասխան կտանք, որ մինչ այժմ չենք տվել: Շատ ուժեղ հարվածներ կհասցնենք նրանց կարողություններին, ինչպես նաև այն վայրերին, որոնք դեռևս չենք թիրախավորել»,- նախազգուշացրել Հերզի Հալևին: Ավելի վաղ՝ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը չի…

Read More
Իրանը մտադիր է եռապատկել ռազմական բյուջեն. DW

Իրանը մտադիր է եռապատկել ռազմական բյուջեն. DW

Թեհրանը ծրագրում է արմատապես բարձրացնել իր ռազմական բյուջեն այն բանից հետո, երբ Իրանը և Իսրայելը վերջին ամիսներին փոխանակեցին հարձակումները, գրում է DW-ն: Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանիի խոսքով՝ երկրի ղեկավարությունը նախատեսել է ռազմական բյուջեն ավելացնել մոտ 200%-ով։ Հայտարարությունն արվել է Իրանի և Իսրայելի լարվածության խորացման ֆոնին և նրա դեմ պատասխան ռազմական հարվածներից հետո: Իրանն ու…

Read More
ԵՄ-ն բարձր մաքսատուրքեր է սահմանել չինական էլեկտրամոբիլների համար

ԵՄ-ն բարձր մաքսատուրքեր է սահմանել չինական էլեկտրամոբիլների համար

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է, որ հինգ տարի ժամկետով մինչև 35,3% «վերջնական փոխհատուցման մաքսատուրքեր» կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների (BEV) ներմուծման վրա։ Այս մասին հայտնել է ԵՀ մամուլի ծառայությունը։ Բրյուսելում անցկացված հետաքննությունը պարզել է, որ Չինաստանում ավտոարտադրողներն օգուտ են ստանում «անարդար սուբսիդավորումից», ինչը տնտեսական վտանգ է ներկայացնում ԵՄ արտադրողների համար: Մաքսատուրքերը կհասնեն 35,3 տոկոսի՝ կախված մատակարարներից։ Չինական…

Read More
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում Սրբուհի Գալյանի թեկնածության առաջադրմանը

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնում Սրբուհի Գալյանի թեկնածության առաջադրմանը

Յուրաքանչյուր փուլի համար, այսպես ասած, ընտրությունների և թեկնածուների որոշման իրենց պահանջները կային, և դուք գիտեք, որ մենք կանգ ենք առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ քաղաքական, և, ըստ էության, քաղաքական թիմի մաս է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ լրագրողների խնդրանքով…

Read More
Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ. Արայիկ Հարությունյան

Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ. Արայիկ Հարությունյան

Ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ, երբ զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե չհամաձայնեցված կետերի շուրջ ով է զիջումների գնալու: Արայիկ Հարությունյանն անդրադարձավ խաղաղության պայմանագրին՝ նշելով,  որ այս պահին տարբերակները խմբագրված գտնվում են կողմերի մոտ: «Երբ նոր…

Read More
ԱՄՆ-ում ընտրապայքարը շարունակվում է, մեկ շաբաթից նախագահի ընտրությունն է

ԱՄՆ-ում ընտրապայքարը շարունակվում է, մեկ շաբաթից նախագահի ընտրությունն է

Մեկ շաբաթ է մնացել ԱՄՆ նախագահի ընտրությանը, թեկնածուները շարունակում են ընտրապայքարը, ելույթները տարբեր նահանգներում: ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Վաշինգտոնում բազմահազարանոց հանրահավաքում հանդես է եկել եզրափակիչ մեծ ելույթով: Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունն «ավելին է, քան պարզապես ընտրություն երկու կուսակցության և երկու թեկնածուի միջև»: «Սա ընտրություն է այն մասին, թե արդյոք մենք կունենանք ազատության…

Read More
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Read More
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ հիմքեր չկան. Խաչատրյանը՝ Քյարամյանի խոսքի հիման վրա վարույթ չնախաձեռնելու մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ հիմքեր չկան. Խաչատրյանը՝ Քյարամյանի խոսքի հիման վրա վարույթ չնախաձեռնելու մասին

«Քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը, տակտիկան, այնպես որ ես քննիչի փոխարեն չխոսեմ, դուք տեղյակ կլինեք ամեն ինչից»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հրավիրվե՞լ է հակակոռուպցիոն կոմիտե՝ ցուցմունք տալու: Խաչատրյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի սկզբունքայնություն և կամք ոչ միայն այս, այլ…

Read More
Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 62 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ

Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 62 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ

Գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ նոր հարվածներ է իրականացրել են Բելգորոդի շրջանից արձակված անհայտ հրթիռով, ինչպես նաև 62 «Շահեդ» հարվածային և անհայտ անօդաչու թռչող սարքերով, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը: Աղբյուրի տվյալով՝ ռուսական հրթիռի թիրախը եղել է Սումիի շրջանում գտնվող մասնավոր հատվածը։ Նույն գիշերը ռուսական զորքերը հարվածել են նաև Կիևին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ…

Read More
Իսրայելի թիրախում է եղել իրանական գտնվող տիեզերական կենտրոնը․ The New York Times

Իսրայելի թիրախում է եղել իրանական գտնվող տիեզերական կենտրոնը․ The New York Times

Օրեր առաջ Իրանի դեմ իրականացված հարձակման ժամանակ Իսրայելը թիրախավորել է Իրանի Սեմնան նահանգի Շահրուդ տիեզերական կենտրոնը, որ գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կառավարման տակ։ Այս մասին հաղորդել է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան Planet Labs ամերիկյան օպերատորի նոր արբանյակային պատկերներին։

Read More
Օրբանը Բրյուսելին մեղադրել է «իր երկրի դեմ դավադրություն կազմակերպելու» համար

Օրբանը Բրյուսելին մեղադրել է «իր երկրի դեմ դավադրություն կազմակերպելու» համար

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծիք է հայտնել, որ Բրյուսելում «իր երկրի դեմ դավադրություն է կազմակերպվում»՝ կառավարությունը փոխելու նպատակով: Նա «դավադրություն» կազմակերպելու համար մեղադրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Վեբերին: Օրբանը հավելել է, որ նման բան թույլ չի տա:

Read More
Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության և անվտանգության հարցեր

Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության և անվտանգության հարցեր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության X-ի միկրոբլոգում: Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ:

Read More
Ուկրաինայի և Հարավային Կորեայի նախագահներն անդրադարձել են ՌԴ հյուսիսկորեացի զինվորականներ ուղարկելու տեղեկություններին

Ուկրաինայի և Հարավային Կորեայի նախագահներն անդրադարձել են ՌԴ հյուսիսկորեացի զինվորականներ ուղարկելու տեղեկություններին

Ուկրաինայի և Կորեայի Հանրապետության նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ օրակարգում է եղել Կիևին Սեուլի ռազմական, հումանիտար և քաղաքական աջակցությունը: Անդրադարձ է եղել նաև տեղեկություններին, որ Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել ռուսական բանակի կազմում Ուկրաինայի դեմ կռվելու համար: Զելենսկին տեղեկացրել է, որ 3000 հյուսիսկորեացի զինվորական տեղափոխվել է շփման գծից ոչ հեռու գտնվող…

Read More
Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն 2025-ին կնվազի 2,5 տոկոսով

Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն 2025-ին կնվազի 2,5 տոկոսով

Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն 2024-ի համեմատ կնվազի 2,5 տոկոսով՝ կկազմի 24 միլիարդ 365 միլիոն դրամ։ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Ընդ որում՝ ընթացիկ ծախսերի համար նախատեսված է 20 միլիարդ դրամ, որը 4 տոկոսով…

Read More
Վրաստանը, որպես ԵՄ-ին անդամակցելու թեկնածու, պետք է ցույց տա իր հավատարմությունը եվրոպական արժեքներին. Բորել

Վրաստանը, որպես ԵՄ-ին անդամակցելու թեկնածու, պետք է ցույց տա իր հավատարմությունը եվրոպական արժեքներին. Բորել

Վրաստանում խորհրդարանի ընտրությունից հետո տեղի ունեցած զարգացումները շատ մտահոգիչ են՝ նշված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հայտարարության մեջ։ «Միջազգային դիտորդները հայտնել են ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրության օրը տեղի ունեցած խախտումների մասին: Նրանք ընտրությունները չեն համարել ազատ և արդար։ Խնդրում եմ թափանցիկ հետաքննություն անցկացնել։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը և իշխանության…

Read More
Իսրայելն ու Լիբանանը շարունակում են փոխադարձ հարվածները

Իսրայելն ու Լիբանանը շարունակում են փոխադարձ հարվածները

Իսրայելական ուժերը շարունակում են հարվածել Լիբանանին, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերին, ինչպես նաև Բեյրութի մոտակա տարածքներին: Կան տասնյակ զոհեր: «Հըզբոլլահն» էլ հարվածներ է հասցրել Իսրայելին, այդ թվում՝ Հայֆա քաղաքին, ինչպես նաև Լիբանանում գտնվող իսրայելական ուժերին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայից ի վեր երկրում զոհվել է 2700-ից ավելի մարդ, մեծ մասը՝ վերջին մեկ ամսում, շուրջ 13000-ը…

Read More
ԵՄ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Կոբախիձեն՝ Օրբանին

ԵՄ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Կոբախիձեն՝ Օրբանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տվյալով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Կոբախիձեն նշել է, որ ԵՄ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Նա շնորհակալություն է հայտնել Օրբանին եվրաինտեգրման ճանապարհին Հունգարիայի ցուցաբերած աջակցության համար։ «Ընդգծվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման…

Read More
Պեսկովը մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքը Վրաստանին «վերջնագրեր է ներկայացնում»

Պեսկովը մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքը Վրաստանին «վերջնագրեր է ներկայացնում»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները, մեկնաբանելով Վրաստանում կայացած ընտրության արդյունքները, միջազգային հարաբերությունների համար անթույլատրելի հայտարարություններ են անում, ընդհուպ՝ վերջնագրեր: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտահոգված է այն «վերջնագրային պահանջներով», որոնք Արևմուտքը Վրաստանին է ներկայացնում խորհրդարանի ընտրությունից հետո: «Մենք չենք միջամտում, բայց մենք մտահոգված ենք, որ ԵՄ երկրներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները…

Read More
Ռուսական հարվածների հետևանքով Կիևում կան ավերածություններ

Ռուսական հարվածների հետևանքով Կիևում կան ավերածություններ

Գիշերը ռուսական զինված ուժերը անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածել են Ուկրաինային։ Կիևում կան ավերածություններ, տուժել են քաղաքացիական օբյեկտներ, խաղաղ բնակչության շրջանում հայտնի է վիրավորների մասին։ Թիրախում են եղել նաև Խարկովը և Կրիվոյ Ռոգը, քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն էլ հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռուսաստանի հատուկ…

Read More
«Հըզբոլլահ» խմբավորումը կգլխավորի Նաիմ Ղասեմը

«Հըզբոլլահ» խմբավորումը կգլխավորի Նաիմ Ղասեմը

Նաիմ Ղասեմը կգլխավորի լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը՝ փոխարինելով սեպտեմբերի 27-ին Բեյրութի արվարձանում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված Հասան Նասրալլային: Ղասեմը տարիներ շարունակ եղել է Նասրալլայի տեղակալը և կատարել է նրա պարտականությունները սեպտեմբերի վերջից: Կազմավորման հայտարարության մեջ ասվում է, որ «Հըզբոլլահի» ղեկավար մարմինը՝ «Շուրայի խորհուրդը» համաձայնել է Շեյխ Նաիմ Ղասեմին ընտրել գլխավոր քարտուղար: Հիշեցնենք, որ Հասան Նասրալլայի մահից…

Read More
Վրաստանի խորհրդարանի ընտրությունն արտահայտել է վրաց ժողովրդի կամքը. Էրդողան

Վրաստանի խորհրդարանի ընտրությունն արտահայտել է վրաց ժողովրդի կամքը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ խորհրդարանի ընտրությունում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Էրդողանը նշել է, որ ընտրությունն արտահայտել է վրաց ժողովրդի կամքը և անցել է խաղաղ ու անվտանգ պայմաններում։

Read More
Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին

Վարչապետը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։ Այս մասին տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Read More
Շվեդիան դադարեցրել է գործակցությունը Վրաստանի հետ

Շվեդիան դադարեցրել է գործակցությունը Վրաստանի հետ

Շվեդիան դադարեցրել է գործակցությունը Վրաստանի հետ: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ խոսքը երկու երկրի իշխանությունների մակարդակով շփումների մասին է։ «Վրաստանում զարգացումներն անհանգստություն են առաջացնում։ Խորհրդարանի ընտրության ժամանակ միջազգային դիտորդների արձանագրած խախտումները հաստատում են դա»,- հայտարարել է Շվեդիայի համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուզան։ Միաժամանակ Ստոկհոլմը շուրջ 2,5 մլն դոլար է հատկացրել՝ Վրաստանի քաղհասարակությանն աջակցելու…

Read More
ԵՄ մի շարք երկրների նախարարներ մտահոգություն են հայտնել Վրաստանում իրավիճակի կապակցությամբ

ԵՄ մի շարք երկրների նախարարներ մտահոգություն են հայտնել Վրաստանում իրավիճակի կապակցությամբ

Եվրամիության մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, մտահոգություն հայտնել Վրաստանում իրավիճակի և խորհրդարանի ընտրության ժամանակ արձանագրված խախտումների կապակցությամբ: Նրանք կոչ են արել անաչառ քննություն անցկացնել և հավաստիացրել, որ միշտ կանգնած են լինելու վրաց ժողովրդի կողքին: «Կարևոր է, որ բողոքի ակցիաները և կառավարության արձագանքը դրանց լինի խաղաղ։ Ընտրական խախտումներն անհամատեղելի են…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել հակաժողովրդավարական գործողություններից

ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարվել հակաժողովրդավարական գործողություններից

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը Վրաստանի խորհրդարանի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցությանը կոչ է արել մտածել, թե ինչ հարաբերություններ են նրանք ցանկանում ունենալ եվրատլանտյան հանրության հետ, և չշարժվել ավտորիտար առաջնորդների ուղիով: «Վրաստանի կառավարությունը կարող է վերահաստատել հանձնառությունը ժողովրդավարական եվրաատլանտյան կուրսին՝ հարգելով օրենքի գերակայությունը, շտկելով ընտրական գործընթացի թերությունները, չեղարկելով հակաժողովրդավարական օրենքները և շարունակելով ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումները»,-…

Read More
Կանադան հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին

Կանադան հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին

Օտտավան հայտարարել է Թբիլիսիի հետ հարաբերությունները վերանայելու մասին: Կանադայի ԱԳՆ-ից հայտնել են, որ կհամակարգեն գործողությունները G7-ի և եվրոպացի մյուս գործընկերների հետ: Գերատեսչությունը հավաստիացրել է, որ Կանադան բաց է Վրաստանի հետ գործակցության համար՝ պայմանով, որ իշխող կուսակցությունը հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը:

Read More
ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է վճռական գործողություններ ձեռնարկի Իսրայելի դեմ. Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է վճռական գործողություններ ձեռնարկի Իսրայելի դեմ. Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին հայտնել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով 4 զինծառայողից բացի նաև մեկ քաղաքացիական անձ է զոհվել: Նա համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հստակ դատապարտի և վճռական գործողություններ ձեռնարկի Իսրայելի նկատմամբ՝ Իրանի դեմ հարձակումների, Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում ու Եմենում շարունակվող գործողությունների համար: Պաշտոնյան…

Read More
Ուշադիր հետևում ենք խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի անկեղծ ջանքերին. Էրդողան

Ուշադիր հետևում ենք խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի անկեղծ ջանքերին. Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ կառավարության նիստում քննարկվել է Թուրքիայի և տարածաշրջանի օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Ռեջեփ Էրդողանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել է «3+3» տարածաշրջանային գործակցության ձևաչափով հանդիպումը: «Հարթակն արդյունավետ է և հասցեագրում է մեր կարևոր կարիքները: Ձգտում ենք դրան ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել»,- հավելել է նա: Էրդողանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում…

Read More
Իսրայելի տարածքում արգելվել է ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության գործունեությունը

Իսրայելի տարածքում արգելվել է ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության գործունեությունը

Իսրայելի Քնեսեթը հաստատել է օրենքը, որով արգելվում է Իսրայելի տարածքում ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գործունեությունը։ Kan ռադիոկայանի հաղորդմամբ՝ օրինագիծն ընդունվել է երկրորդ, երրորդ ընթերցումներով և ամբողջապես։ Արգելքի օգտին է քվեարկել 92, դեմ՝ 10 պատգամավոր։ Օրենքը գործակալությանն արգելում է ունենալ ներկայացուցչություններ, ծառայություններ առաջարկել, ուղղակի կամ անուղղակի որևէ գործունեություն ծավալել իսրայելական տարածքում։

Read More
Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի

Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի

Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիան՝ ուղղված ընտրության արդյունքների դեմ, ավարտվել է առանց միջադեպերի։ Ակցիայի կազմակերպիչներն արդեն հայտարարել են հավաքի պաշտոնական մասի ավարտի մասին։ Հնչել է ԵՄ օրհներգը, ինչից հետո մարդիկ սկսել են ցրվել, թեպետ նրանց մի մասը շարունակում է մնալ խորհրդարանի շենքի և կից փողոցների տարածքում։ Ռուսթավելիի պողոտան, որտեղ վրացական օրենսդրական մարմինն է…

Read More