Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի
Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիան՝ ուղղված ընտրության արդյունքների դեմ, ավարտվել է առանց միջադեպերի։ Ակցիայի կազմակերպիչներն արդեն հայտարարել են հավաքի պաշտոնական մասի ավարտի մասին։ Հնչել է ԵՄ օրհներգը, ինչից հետո մարդիկ սկսել են ցրվել, թեպետ նրանց մի մասը շարունակում է մնալ խորհրդարանի շենքի և կից փողոցների տարածքում։ Ռուսթավելիի պողոտան, որտեղ վրացական օրենսդրական մարմինն է…