Իսրայելը հերքել է լուրերը, թե Իրանում հարվածի թիրախների ընտրության հարցում ԱՄՆ-ի կողմից ճնշման է ենթարկվել

Իսրայելը հերքել է լուրերը, թե Իրանում հարվածի թիրախների ընտրության հարցում ԱՄՆ-ի կողմից ճնշման է ենթարկվել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը կեղծ է անվանել հաղորդագրությունները, թե Իսրայելն Իրանի էներգետիկ օբյեկտներին չի հարվածել ԱՄՆ ճնշման պատճառով։ Գրասենյակից շեշտել են, որ հարվածի թիրախների ընտրությունն արվել է ավելի վաղ՝ ազգային շահերին համապատասխան։ «Հաղորդագրությունը, համաձայն որի՝ Իսրայելն Իրանի նավթագազային օբյեկտների նկատմամբ հարձակման մտադրությունը փոխել է ամերիկյան ճնշման պատճառով, ամբողջությամբ սուտ է։ Իսրայելն ավելի վաղ է…

Read More
Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ն առաջատար է ձայների 54,24 տոկոսով

Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանք»-ն առաջատար է ձայների 54,24 տոկոսով

  Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությանը ընտրատեղամասերի 3018 (97 011%) արդյունքների հաշվարկի համաձայն՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ունի ձայների 54,24 տոկոսը (1 087 801 ձայն): Այս մասին են վկայում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները:   Ինչ վերաբերում է ընդդիմադիր 4 միավորմանը, ապա նրանց տվյալները ներկայումս միասին կազմում են 37,33 տոկոս:   Ավելի կոնկրետ՝ «Փոփոխությունների կոալիցիան` Գվարամիա, Մելիա,…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։ Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության…

Read More
Վրաստանի խորհրդարանի ընտրությանն արդեն քվեարկել է 1,4 միլիոն մարդ

Վրաստանի խորհրդարանի ընտրությանն արդեն քվեարկել է 1,4 միլիոն մարդ

Վրաստանի խորհրդարանի ընտրությանը մասնակցությունը ժամը 15:00-ի դրությամբ կազմել է 41,62 տոկոս՝ հայտնել է են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Նշվում է, որ քվեարկել է ավելի քան 1,4 միլիոն մարդ: 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողների ակտիվությունը նույն ժամանակահատվածում կազմել է 36,45 տոկոս։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ մի շարք ընտրատեղամասերում խախտումներ, ծեծկռտուք և այլ անկարգություններ են արձանագրվել:…

Read More
Հայկական կրթօջախների աշխատանքի կազմակերպումը Լիբանանում

Հայկական կրթօջախների աշխատանքի կազմակերպումը Լիբանանում

Ռազմական գործողությունների պատճառով Լիբանանում խաթարվել է նաև կրթական գործընթացը: Այդ ամենին անմասն չեն մնացել նաև հայկական կրթօջախները: Տեղում փորձում են հնարավորն անել՝ աշակերտների և ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար: Մանրամասները՝ Փաթիլ Մկրտիչյանի տեսանյութում: 

Read More
ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են հետևել իրավիճակին Լիբանանի հարավում՝ չնայած բռնության կտրուկ սրմանը

ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են հետևել իրավիճակին Լիբանանի հարավում՝ չնայած բռնության կտրուկ սրմանը

ՄԱԿ-ի խաղաղապահները շարունակում են հետևել իրավիճակին Լիբանանի հարավում և պարբերաբար զեկուցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ չնայած վերջին շաբաթներին բռնության կտրուկ սրմանը:  Առաքելության մամուլի ծառայությունից նշել են՝ Լիբանանից հրթիռակոծությունները, ինչպես նաև Իսրայելի կողմից ինտենսիվ ավիահարվածները և հրետակոծությունները շարունակվում են: «Չնայած Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը լայնածավալ միջոցներ են ձեռնարկել  խաղաղապահների անվտանգությունն ապահովելու համար՝ իրավիճակը մնում է ծայրահեղ լարված»,- հայտնել են…

Read More
Վրաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունն ավարտվել է

Վրաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունն ավարտվել է

Վրաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Ընտրատեղամասերը նախատեսվածի համաձայն բացվել են ժամը 08:00-ին և փակվել՝ 20:00-ին: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ ժամը 17:00-ի դրությամբ Վրաստանի ամբողջ տարածքում խորհրդարանի ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 1768816 մարդ կամ գրանցված ընտրողների 50,6 տոկոսը: Ընտրությանը մասնակցել է 18 քաղաքական ուժ։ Խորհրդարանում տեղ կստանան այն կուսակցությունները, որոնց օգտին…

Read More
Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով ավելի քան 80 զոհ կա

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով ավելի քան 80 զոհ կա

Ֆիլիպիններում մոլեգնում է «Տրամի» թայֆունը։ Արդեն հայտնի է 81 զոհի և 66 տուժածի մասին: Լրատվամիջոցները նշում են, որ ընդհանուր առմամբ փոթորկից տուժել է ավելի քան 2,6 միլիոն մարդ երկրի առնվազն 15 շրջանում: Մոտ 320 հազար ֆիլիպինցի ստիպված է եղել լքել տները։

Read More
Լոս Անջելեսի գրադարանը ներկայացնում է հայկական մշակույթի նմուշներ

Լոս Անջելեսի գրադարանը ներկայացնում է հայկական մշակույթի նմուշներ

Մեկդարյա պատմություն ունեցող Լոս Անջելեսի գրադարանում իր ուրույն տեղն ունի հայկական հավաքածուն: Տարիների ընթացքում մի քանի գրքից հավաքածուն հասել է 7 հազարի՝ թանգարանին նվիրաբերված Շահան Նաթալի ժառանգության շնորհիվ: Գրադարանի նախաձեռնությամբ այս օրերին անցկացվում են հայ գրականությանն ու մշակույթին նվիրված միջոցառումներ:

Read More
Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի հինգ հազար «էլիտար» մարտիկներ. The New York Times

Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի հինգ հազար «էլիտար» մարտիկներ. The New York Times

Մինչև երկուշաբթի Կուրսկի մարզ կտեղափոխվեն Հյուսիսային Կորեայի հինգ հազար «էլիտար» մարտիկներ՝ գրել է The New York Times-ը: Պարբերականի տվյալով՝ առաջին անգամ հյուսիսկորեացի մարտիկներ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների դաշտ են տեղափոխվել հոկտեմբերի 23-ին, և այժմ տեղափոխումը շարունակվում է։ The New York Times-ի աղբյուրը հայտնել է, որ զինվորներին Վլադիվոստոկից Ил-76 խոշոր տրանսպորտային ինքնաթիռներով ուղարկում են ՌԴ արևմտյան մասում…

Read More
ՑԱՀԱԼ-ը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի

ՑԱՀԱԼ-ը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի

Իսրայելի ռազմաօդային ուժերը անցած օրվա ընթացքում Լիբանանի հարավում հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի՝ հայտնել են բանակի մամուլի ծառայությունից։ Հայտարարության համաձայն՝ թիրախների թվում են եղել հակատանկային հրթիռների արձակման դիրքերը, հրամանատարական կետերը, զենքի պահեստները, ռազմական ենթակառուցվածքի այլ օբյեկտներ և առանձին զինված ջոկատներ: Նշվում է, որ Լիբանանի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններում շարունակում են գործել նաև իսրայելական…

Read More
Իսրայելի հարվածների հետևանքով իրանցի երկու զինվորական է զոհվել. Իրանի ԱԳՆ

Իսրայելի հարվածների հետևանքով իրանցի երկու զինվորական է զոհվել. Իրանի ԱԳՆ

Թեհրանից հայտնել են, որ Իսրայելի հարվածների հետևանքով իրանցի երկու զինվորական է զոհվել:   Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանը, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, իրավունք ունի և պարտավոր է պաշտպանվել օտարերկրյա ագրեսիաներից:   Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ «Իրանի ռազմական կենտրոնների վրա սիոնիստական ռեժիմի հարձակումը միջազգային իրավունքի խախտում է»:

Read More
Վրաստանի խորհրդարանի ընտրությանը ժամը 12:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 22,22 տոկոսը

Վրաստանի խորհրդարանի ընտրությանը ժամը 12:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 22,22 տոկոսը

Վրաստանի խորհրդարանի ընտրությոան մասնակցությունը ժամը 12:00-ի դրությամբ կազմել է 22,22 տոկոս՝ հայտնել են երկրի ԿԸՀ մամուլի ծառայությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և կշարունակվի մինչև 20։00-ը, որից հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը։ Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն տեղամասերի փակումից 2-3 ժամ անց։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։

Read More
Իսրայելն ու ԱՄՆ-ը Թեհրանին հորդորել են չպատասխանել Իրանի վրա հարվածներին

Իսրայելն ու ԱՄՆ-ը Թեհրանին հորդորել են չպատասխանել Իրանի վրա հարվածներին

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ իր ռազմական գործողությունը համարում է արդյունավետ և ավարտված` հորդորելով Իրանին չպատասխանել դրան։ Սպիտակ տունն էլ հայտարարել է, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին ինքնապաշտպանության նպատակներով։ Reuters-ը տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգներն այս հարձակմանը չի մասնակցել։ Վաշինգտոնը ևս Թեհրանին կոչ է արել չպատասխանել այդ հարվածին։ Ավելի վաղ…

Read More
Ադրբեջանը փորձում է խուսափել ԱՄՆ-ում իր լոբբիստներին «օտարերկրյա գործակալ» ճանաչելուց

Ադրբեջանը փորձում է խուսափել ԱՄՆ-ում իր լոբբիստներին «օտարերկրյա գործակալ» ճանաչելուց

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մայիսին մեղադրանք էր ներկայացրել Տեխասից կոնգրեսական Հենրի Կուելյարին և նրա կնոջը՝ Իմելդա Կուելյարին, կոռուպցիայի և Ադրբեջանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալներ հանդես գալու համար: Այդ մասին հայտնում է responsiblestatecraft.org պարբերականը:  Նշվում է, որ Կուելյարը, որը եղել է Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով հանձնախմբի համանախագահը, առնվազն 360000 դոլար է ստացել Ադրբեջանի կողմից վերահսկվող ընկերություններից այդ թվում՝…

Read More
Ռուսաստանը հարվածային ԱԹՍ-ներ է արձակել Կիևի ուղղությամբ. կա զոհ

Ռուսաստանը հարվածային ԱԹՍ-ներ է արձակել Կիևի ուղղությամբ. կա զոհ

Այս գիշեր Ռուսաստանը հարվածային ԱԹՍ-ներ է արձակել Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն նշել է, որ մայրաքաղաքում օդային տագնապը տևել է ընդհանուր առմամբ յոթուկես ժամ։ Ուկրաինայի իշխանությունների տվյալով՝ պաշտպանական ուժերը հայտնաբերել և վնասազերծել են մինչև մեկ տասնյակ ռուսական հարվածային դրոններ: Նշվում է, որ Սոլոմենսկի շրջանի բազմաբնակարան բնակելի շենքում վնասվել են 17-21-րդ…

Read More
ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այսօր հանդիպել է ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի հետ և մտահոգություն հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ: Այդ մասին հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանությունից: «Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները, վերացնել դոկտոր Իբադօղլուի նկատմամբ սահմանված սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված է դեսպանության…

Read More
Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 21 տոկոսի

Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 21 տոկոսի

Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 21 տոկոսի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարվա մեջ: Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ նշվում է, որ բարձրացումն անհրաժեշտ է գնաճի դեմ պայքարելու համար, որը ներկայումս կազմում է 8,4%: Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դիտարկվել է երեք տարբերակ՝ դրույքաչափը բարձրացնել…

Read More
Ցանկանում ենք, որ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ. Էրդողան

Ցանկանում ենք, որ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կազանում քննարկել է հացահատիկային միջանցքի վերականգնման, ուկրաինական հակամարտությունում գերիների փոխանակման և Սև ծովի ականազերծման հարցերը։ Կազանից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Էրդողանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ համոզվել է, որ ակնկալիքներ կան՝ կապված գերիների փոխանակման հետ: «Մենք ցանկանում ենք, որ երկու երկրի…

Read More
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Տեղի է ունեցել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցության ամրապնդումն անչափ կարևոր է առաքելության արդյունավետ կյանքի կոչման համար: Շնորհակալ ենք մեր ներգրավվածության բարելավման գործում արժեքավոր ներդրման համար»,- նշված է առաքելության X-ի միկրոբլոգում:

Read More
Ինդոնեզիան BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել

Ինդոնեզիան BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել

Ինդոնեզիայի իշխանությունները BRICS+ ձևաչափով հանդիպման ժամանակ ցանկություն են հայտնել միանալու կազմակերպությանը՝ ասված է երկրի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։  «Ինդոնեզիայի միացումը BRICS-ին ծառայում է որպես ազատ արտաքին քաղաքականության դրսևորում: Դա չի նշանակում, որ մենք միանում ենք ինչ-որ կոնկրետ ճամբարի, մենք ակտիվ մասնակցում ենք բոլոր ձևաչափերին»,- ասել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Սուգիոնոն: Նրա խոսքով՝ BRICS-ի առաջնահերթությունները…

Read More
Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական փոխատեղումներ է արել

Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական փոխատեղումներ է արել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արմեն Պապիկյանը հետ է կանչվել Ավստրիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, ինչպես նաև Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրամիության դեսպանին բողոքի նոտա է փոխանցել

Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրամիության դեսպանին բողոքի նոտա է փոխանցել

Բաքվում Եվրոպական միության դեսպան Պետեր Միխալկոն կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: «Նրան բողոքի նոտա է փոխանցվել Եվրախորհրդարանի կողմից հոկտեմբերի 24-ին բանաձևի ընդունման կապակցությամբ, ինչպես նաև խստորեն դատապարտվել են այդ կառույցում տեղի ունեցած քննարկումների շրջանակներում Եվրոպական հանձնակատարի կողմից արված անհիմն և կողմնակալ հայտարարությունները»,- հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: Գերատեսչությունը ԵՄ ինստիտուտներին մեղադրել է իբր «Ադրբեջանի դեմ…

Read More
Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված ուժերին աջակցելու համար

Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված ուժերին աջակցելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում գործող ուժերին աջակցելու համար, որոնք կապված են Անկարայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: «Ամերիկան որոշ ժամանակ կօգնի այդ ահաբեկչական կազմակերպությանը, բայց հետո ստիպված կլինի դրան մենակ թողնել»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: Նա նաև նշել է, թե ԱՄՆ-ը տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններն օգտագործում է՝ ի շահ Իսրայելի: «Մենք մշտապես…

Read More
Շոլցը հանդես է եկել ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքման օգտին

Շոլցը հանդես է եկել ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքման օգտին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եռօրյա այցով մեկնել է Հնդկաստան: Սա Շոլցի արդեն երրորդ այցն է Հնդկաստան 2021 թվականին կանցլեր դառնալուց հետո։ Գերմանիայի կանցլերը հանդես է եկել Եվրամիության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների շուտափույթ ավարտի օգտին: «Եթե մենք միասին աշխատենք այդ ուղղությամբ, դա կարող է տեղի ունենալ ամիսներ անց, ոչ թե տարիներ»,-…

Read More
Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը

Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Հրամանագրով հաստատվում է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։…

Read More
«Մոսադի» ղեկավարը կմեկնի Դոհա՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների հարցը

«Մոսադի» ղեկավարը կմեկնի Դոհա՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների հարցը

Մի քանի օրից իսրայելական հետախուզության՝ «Մոսադի» ղեկավար Դավիդ Բարնեան կմեկնի Դոհա՝ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի և Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդերահման Ալ Թանիի հետ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակման վերաբերյալ քննարկումների նպատակով: Իսրայելի վարչապետի գրասենյակի աշխատակից Դմիտրի Գենդելմանը հայտարարել է, որ հանդիպմանը կողմերը կքննարկեն բանակցությունների վերսկսման հնարավոր…

Read More
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը: Համաձայնագրի կնքման համար հիմք են հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած` «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել …

Read More
Բաքվի ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները. HRW

Բաքվի ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները. HRW

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացմանը: «Ադրբեջանը, որն այս տարի հյուրընկալում է կլիմայի գլոբալ համաժողովը՝ COP29-ը, նախատեսում է հաջորդ տասնամյակում ավելացնել գազի արդյունահանումը: Այս ծրագրերը խաթարում են Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի նպատակները»,- ասված է կազմակերպության X-ի միկրոբլոգում: Azerbaijan, this year’s host…

Read More
Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել են լրագրողներ

Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի հետևանքով սպանվել են լրագրողներ

Իսրայելական հարձակումների հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում Լիբանանում զոհվել է առնվազն 19 մարդ: Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 55 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 130-ը՝ վիրավորվել։ Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ում հաղորդում է, որ շարունակել է գործողությունները Գազայի հատվածում՝ Ջաբալիայում ոչնչացնելով տասնյակ ահաբեկիչների և ահաբեկչական ենթակառուցվածքներ։ Լիբանանի հարավում գտնվող Հասբայա…

Read More