Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացրել, հայտնում է Կիոդո գործակալությունը։ Ավելի ուշ Ճապոնիայի խորհրդարանի երկու պալատները վարչապետ ընտրության հարցով քվեարկություն կկազմակերպեն։ Կառավարության ղեկավարի պաշտոնում, որպես կանոն, առաջադրվում են կուսակցությունների ղեկավարները: