Վեճերի լուծման մեխանիզմ չկա, որովհետև մենք համարել ենք, որ այս խնդիրը պետք է լուծել երկկողմ բանակցությունների միջոցով. Մհեր Գրիգորյան
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Հակիրճ ներկայացնելով կանոնակարգի բովանդակությունը՝ հիմնական զեկուցող, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց՝ այն ստորագրվել է 2024 թ. օգոստոսի 30-ին՝ երկու երկրների…