Մարտի 28-ից Վրաստանում բացօթյա վայրերում շնչադիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի։
Այդ մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։
Միաժամանակ, ըստ նրա, փակ տարածքում շնչադիմակ կրելը շարունակելու է պարտադիր լինել։
«Մարտի 28-ից բացօթյա տարածքում շնչադիմակ կրելու պարտավորությունը կվերացվի և կմնա միայն հանձնարարական բնույթի։ Հասարակական տրանսպորտում և փակ տարածքներում շնչադիմակ կրելու պարտավորությունն այս փուլում կպահպանվի»,- ասել է Գիորգի Ղիբրաձեն։