Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արտասահմանյան երկրների ֆինանսական աջակցությամբ ծրագրվող անկարգությունների մասին՝ իշխանությունը բռնի ճանապարհով փոխելու նպատակով:
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ անկարգությունների պատվիրատուներն են Գեորգի Լորթկիպանիձեն (ՆԳՆ ղեկավարի տեղակալ Սաակաշվիլու օրոք), նախկին նախագահի նախկին թիկնապահ Միխայիլ Բատուրինը և Ուկրաինայում «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին։
Ըստ աղբյուրի՝ ակցիաները նախատեսված են այն պահին, երբ հայտնի կդառնա՝ արդյոք Վրաստանը կստանա՞ ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ, թե՞ ոչ: