Կտրականապես մերժում ենք Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը. Միլի մեջլիս
Ադրբեջանի խորհրդարանը քննարկել է և մերժել հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանում ընդունված բանաձևը՝ «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների» վերաբերյալ: «Ադրբեջանի Միլի մեջլիսը կտրականապես մերժում է Եվրախորհրդարանի կողմնակալ և միակողմանի բանաձևը, որը խեղաթյուրում է իրականությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ։ Խորհրդարանականները հայտարարել են, որ «Ադրբեջանին ուղղված մի շարք փաստաթղթեր պարունակում են փաստեր,…