ԿՎԻՐԻԿԱՇՎԻԼԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է 103-ՐԴ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին դպրոցներում առողջ ապրելակերպի խրախուսման ծրագիր տարածելու մասին է խոսել: Վարչապետն այսօր՝ հունվարի 16-ին Թբիլիսիի Իսանի թաղամասում 1000 աշակերտի համար նախատեսված 103-րդ դպրոցի բացման արարողությանն է մասնակցել, խոսել նաեւ նոր նախաձեռնության մասին: «Կառավարության 4 կետից բաղկացած ծրագրի կարեւորագույն առաջնահերթությունը կրթության բարեփոխումն է: Այս բարեփոխման շրջանակներում ընդգրկված է մի նոր ուղղություն: Մեր երեխաներն…