Կանադան կրկին կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին
Կանադան կոչ է անում և շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին,- հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձում։ Նախարարն ընդգծել է՝ Կանադան աջակցում է նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակությանը՝ հանուն տարածաշրջանի ժողովրդի արդար և երկարատև…