Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 21-ին Անվտանգության խորհրդի անդամների և Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան:
Երկրի ղեկավարը ծննդյան 60-ամյակի առթիվ շնորհավորել է թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, որին նա արժանացել է hոգևոր արժեքների պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և անձնվեր ծառայության համար: