Մեծ Բրիտանիայի թագավորը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Մեծ Բրիտանիայի թագավորը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և հայ ժողովրդին՝ Հանրապետության Անկախության օրվա առթիվ՝ հայտնել են Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից:   «Գնահատում եմ մեր ժողովուրդների միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կշարունակեն սերտորեն գործակցել գլոբալ կարևոր խնդիրների շուրջ՝ լինի դա խաղաղություն և բարգավաճում թե շրջակա միջավայր և…

Read More
Բեյրութին իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Բեյրութին իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Բեյրութին երեկ իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, 60-ից ավելի մարդ վիրավորվել է:   ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ թիրախում են եղել Լիբանանում գործող «Հըզբոլլահ» շարժման օբյեկտները: Իսրայելական կողմը նաև հայտնել է շարժման հրամանատարների ոչնչացման մասին: «Հըզբոլլահը» հաստատել է՝ ռազմական երկու ղեկավար և շարժման 10-ից ավելի անդամ է սպանվել:   ՑԱՀԱԼ-ի տվյալով՝…

Read More
Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով. Լուկաշենկոյի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ

Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով. Լուկաշենկոյի ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: «Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով։ Մեր քաղաքացիներին համախմբում են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, ինտեգրման կառույցներին մասնակցությունը և սերտ գործարար կապերը»,- ասված է…

Read More
Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության գործում. Տոկաև

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության գործում. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Տոկաևը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: «Հետևելով բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգուն՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել է իր հանձնառությունը հայ-ղազախական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Նախագահը Հայաստանի ղեկավարին…

Read More
Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը համապատասխանում է Բուդապեշտի շահերին. Սիյարտո

Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը համապատասխանում է Բուդապեշտի շահերին. Սիյարտո

Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը պատժամիջոցներից զերծ ոլորտներում համապատասխանում է Բուդապեշտի շահերին։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ ամփոփելով ռուս-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։ «Հունգարիայի ու Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացումը այն ոլորտներում, որոնք չեն ազդում միջազգային պատժամիջոցների վրա, համապատասխանում է ազգային տնտեսական, ռազմավարական և անվտանգության շահերին»,- ասել է Սիյարտոն: Հունգարիայի ԱԳ նախարարը նաև…

Read More
Եվրահանձնաժողովը Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովը Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի. ֆոն դեր Լայեն

Ռուսաստանի չդադարող հարձակումները նշանակում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է Եվրամիության մշտական աջակցությունը՝ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ։ «Եվրահանձնաժողովն Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի G7-ի պարտավորությունների շրջանակում: Սա ԵՄ-ի ևս մեկ կարևոր ներդրումն է Ուկրաինայի վերականգնման գործում»,- նշել է Ֆոն դեր Լայենը։ Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ համատեղ մամուլի…

Read More
Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ Դրանում ասված է․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝…

Read More
Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում

Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վիլենա Իսահակյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` 1. Վիլենա Հակոբի Իսահակյանին 2024 թվականի սեպտեմբերի 20-ից ազատել Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալի…

Read More
ԵՄ Խորհուրդը հաստատել է եվրահանձնակատարների ցուցակը

ԵՄ Խորհուրդը հաստատել է եվրահանձնակատարների ցուցակը

Եվրամիության խորհուրդը հաստատել է եվրահանձնակատարների ցուցակը, որն առաջարկել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Այժմ որոշումը կուղարկվի Եվրախորհրդարանին՝ հաստատման համար:   «Այսօր Խորհուրդը, Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ ընդհանուր համաձայնությամբ, հաստատել է այն անձանց ցուցակը, որոնց առաջարկվում է Հանձնաժողովի անդամ նշանակել մինչև 2029 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար»,- ասված է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայության տեղեկագրում:…

Read More
Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարի հետ

Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարի հետ

 Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռազդեն Կուպրաշվիլին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յոհան Մերֆիի հետ։ Հակակոռուպցիոն բյուրոյի փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության հարցը։ Ըստ իրենց իսկ հաղորդումների՝ հանդիպմանը մասնակցել է առաքելության ղեկավարի տեղակալ Մարսել Նագին,Անա Մալիքիանին՝ իրավական վերլուծաբան և Դարիա Պապրոցկան՝ քաղաքական վերլուծաբան։

Read More
Զախարովան մեկնաբանել է Հայաստանում պետական հեղաշրջման փորձում ռուսական հետքը

Զախարովան մեկնաբանել է Հայաստանում պետական հեղաշրջման փորձում ռուսական հետքը

Ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի մասին տեղեկությունը: Նա «անհեթեթ» է որակել պետական հեղաշրջման փորձում «ռուսական հետք գտնելու ակնկալիքը»: «Դա բառացիորեն չի դիմանա որևէ քննադատության: Իմ կարծիքով՝ դա պարզապես հատուկ տարածված կեղծիք է: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ, ի տարբերություն Արևմուտքի՝ Ռուսաստանը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին»,- ասել է ՌԴ…

Read More
Հայաստանը եվրասիական ինտեգրման գլխավոր շահառուն է. Զախարովա

Հայաստանը եվրասիական ինտեգրման գլխավոր շահառուն է. Զախարովա

Ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները տնտեսական և քաղաքական ոլորտներում, նշել՝ Հայաստանը եվրասիական ինտեգրման գլխավոր շահառուն է։ «2023 թվականի արդյունքներով Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության 37%-ը բաժին է ընկել հենց ԵԱՏՄ-ին։ Հանրապետության ղեկավարությունը դա լավ գիտակցում է, ինչի մասին են վկայում Հայաստանի վարչապետի հայտարարությունները»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Անդրադառնալով ՀԱՊԿ-ին Հայաստանի…

Read More
Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանի տարածքին

Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանի տարածքին

Իսրայելը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին։ ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ ոչնչացվել է «Հըզբոլլահի» ավելի քան 100 հրթիռային կայան: Ըստ իսրայելական կողմի՝ դրանք կարող էին միաժամանակ շուրջ 1000 հրթիռ արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, թիրախում են հայտնվել շարժմանը պատկանող ենթակառուցվածքը և ռազմական պահեստները:   ՑԱՀԱԼ-ը խոստացել է շարունակել հարվածները և ոչնչացնել «Հըզբոլլահին»: Զինված ուժերի համոզմամբ՝ իսրայելական ուժերը…

Read More
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցության ժամանակ ներկայացվել է Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցության ժամանակ ներկայացվել է Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական մի շարք ծրագրեր: Մասնավորապես, ներկայացվել է Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը: Ինչպես նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այդ տարածքն ունի զարգացման զգալի ներուժ և համալիր քաղաքաշինական ծրագրի արդյունքում կստեղծվեն պայմաններ՝ թաղամասի հետագա զարգացման համար՝ արդյունավետ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, կամուրջներ և…

Read More
Զախարովան խոսել է արևմտյան հետախուզական կառույցների ներկայացուցիչների՝ Բաքու այցի մասին

Զախարովան խոսել է արևմտյան հետախուզական կառույցների ներկայացուցիչների՝ Բաքու այցի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է բրիտանական հետախուզության ղեկավարի և ամերիկյան ռազմական հետախուզության բարձրաստիճան ներկայացուցչի այցը Բաքու: «Անշուշտ, ագրեսիվ ռազմական բլոկի ներկայացուցիչների նման «վոյաժները» չեն նպաստում տարածաշրջանի կայունության և անվտանգության բարձրացմանը: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ արևմտականների ջանքերն առաջին հերթին ուղղված են Ռուսաստանի հարևան երկրների ապակայունացմանը, այլ ոչ թե…

Read More
Կաջակցենք Վրաստանի ժողովրդին՝ չնայած երկրների հարաբերություններին. ԱՄՆ դեսպան

Կաջակցենք Վրաստանի ժողովրդին՝ չնայած երկրների հարաբերություններին. ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգները, չնայած Վրաստանի հետ առկա հարաբերություններին, կշարունակի աջակցել և օգնել հանրապետության ժողովրդին, որպեսզի երկիրը տնտեսապես ավելի հաջողակ լինի։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը։ «Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ աշխարհում չկա Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման ավելի ուժեղ կողմնակից, քան ԱՄՆ-ն է։ Մենք կշարունակենք աջակցել և օգնել վրաց ժողովրդին, որպեսզի…

Read More
Զախարովան հույս է հայտնել, որ շուտով կսկսվի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցի զինծառայողների դատավարությունը

Զախարովան հույս է հայտնել, որ շուտով կսկսվի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցի զինծառայողների դատավարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցի զինծառայողներն ինչու պատասխանատվության չեն ենթարկվել, նշել է. «Երկու երկրների գլխավոր դատախազությունները, քննչական մարմինները սերտորեն շփվում են այդ հարցով, և խաղաղապահների զոհվելու հանգամանքների քննությունն իրականացվում է քրեական գործերի շրջանակներում»: Նա նշել է, որ քրեական գործեր են հարուցվել…

Read More
Բայդենն ու Հարիսը Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ. Սպիտակ տուն

Բայդենն ու Հարիսը Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կընդունի Ուկրաինայի նախագահին՝ հայտնում է Սպիտակ տունը։ Վոլոդիմիր Զելենսկին առանձին հանդիպում կունենա նաև փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ:   Ամերիկյան կողմի տվյալով՝ հանդիպումների օրակարգում են լինելու ռուս-ուկրաինական հակամարտության վերջին զարգացումները և ԱՄՆ աջակցությունը Կիևին։   Հնարավոր է՝ Զելենսկու հետ հանդիպի նաև ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը:…

Read More
Սեժուրնեի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Զախարովա

Սեժուրնեի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Զախարովա

Զարմանք է առաջացնում, որ մեր դաշնակիցները, եղբայրները, գործընկերները, հարևանները, բարեկամները, այսինքն՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, պաշտոնյաները և հասարակության ներկայացուցիչները չեն արձագանքում, երբ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևան կատարած այցի ընթացքում Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը որևէ երրորդ երկրի կողմից նման վերաբերմունք…

Read More
Սուրեն Պապիկյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Սուրեն Պապիկյանն Արգենտինայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:   Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Read More
ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հայտարարությունները որևէ հիմք չունեն. Հաջիզադե

ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հայտարարությունները որևէ հիմք չունեն. Հաջիզադե

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած լսումների ժամանակ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին հնչած պնդումները որևէ հիմք չունեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն: «Մենք խստորեն դատապարտում ենք նման հայտարարությունները»,- ասել է Հաջիզադեն: Նա ԱՄՆ կառավարության մարմիններին մեղադրել է իբր…

Read More
ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում ցուցաբերած քաջության և վճռականության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ «Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին…

Read More
Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզայի ռեժիմի ազատականացման հարցը

Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզայի ռեժիմի ազատականացման հարցը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:   Նախարարը ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում ԵՄ հետ համագործակցության բարձր մակարդակը։   Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացմանը, ընդգծել…

Read More
Հնդկաստանը կշարունակի արկեր մատակարարել Ուկրաինային՝ չնայած Ռուսաստանի խնդրանքին. Reuters

Հնդկաստանը կշարունակի արկեր մատակարարել Ուկրաինային՝ չնայած Ռուսաստանի խնդրանքին. Reuters

Հնդկաստանն անտեսել է Ռուսաստանի խնդրանքը՝ դադարեցնել հրետանային արկերի մատակարարումն Ուկրաինային։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ Մոսկվան առնվազն երկու անգամ քննարկել է դա Նյու Դելիի հետ։ «Արկերը Կիևին մատակարարվում են ոչ թե ուղղակիորեն, այլ եվրոպական երկրների, մասնավորապես՝ Չեխիայի և Իտալիայի միջոցով։ Հնարավոր է՝ զինամթերքի արտադրության հնդկական բաղադրիչներն Ուկրաինայում հայտնվեն Իսպանիայի…

Read More
Գերմանիայում գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Գերմանիայում գազի պակաս չկա. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար

Գերմանիան կարողացավ հաղթահարել ռուսական գազի պակասը` հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեկը։ «Այլևս գազի պակաս չկա, գազապահեստարանները լիքն են»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երկիրն այժմ ունի բավարար պահուստային հզորություն՝ շնորհիվ նորակառույց հեղուկ բնական գազի (LNG) տերմինալների։ Միևնույն ժամանակ, Հաբեկը, որը նաև փոխկանցլեր է, խոստովանել է, որ գազի գներն ավելի բարձր…

Read More
Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը. «Հըզբոլլահի» առաջնորդ

Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը. «Հըզբոլլահի» առաջնորդ

Լիբանանը ենթարկվել է իսրայելական կողմից աննախադեպ և ամենամեծ հարձակմանը, սա ոչ այլ ինչ է, քան պատերազմական վիճակ Իսրայելի հետ։ Այդ մասին հայտարարել է լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան, փոխանցում է Reuters-ը։ «Հակառակորդը հատել է բոլոր կարմիր գծերը։ 2 օրվա ընթացքում նրանք մտադիր էին սպանել շուրջ 5000 մարդու։ Այս հանցավոր արարքը խոշոր ահաբեկչական…

Read More
Թրամփին աջակցող Մասկի ընկերությունների աշխատակիցներն ավելի շատ գումար նվիրաբերել են Հարիսին, քան Թրամփին. Reuters

Թրամփին աջակցող Մասկի ընկերությունների աշխատակիցներն ավելի շատ գումար նվիրաբերել են Հարիսին, քան Թրամփին. Reuters

Իլոն Մասկին պատկանող Tesla-ի և SpaceX-ի, ինչպես նաև X-ի (նախկինում Twitter-ի) աշխատակիցները 2,75 անգամ ավելի շատ գումար են նվիրաբերել նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական արշավին, քան ընտրությունում նրա հիմնական մրցակցի՝ հանրապետական ​​Դոնալդ Թրամփի: Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով OpenSecrets ոչ առևտրային կազմակերպության տվյալները։ Լրատվականի տվյալով՝ Tesla-ի աշխատակիցները Հարիսին նվիրաբերել են մոտ 42,8 հազար…

Read More
Հունգարիան ցանկանում է հրաժարվել ԵՄ միգրացիոն կանոններից

Հունգարիան ցանկանում է հրաժարվել ԵՄ միգրացիոն կանոններից

Հունգարիան Նիդերլանդներից հետո հայտարարել է Եվրամիության միգրացիոն կանոնների պահպանումից հրաժարվելու մտադրության մասին, հայտարարել է Հունգարիայի եվրոպական հարցերով նախարար Յանոշ Բոկան։ «Անհրաժեշտ են կոշտ միջոցներ անօրինական միգրացիայի դեմ: Այդ պատճառով էլ Բուդապեշտը ցանկանում է հայտ ներկայացնել Եվրահանձնաժողովին՝ ապաստանի վերաբերյալ ԵՄ կանոններից դուրս գալու համար»,- գրել է նախարարը X սոցցանցի իր էջում: Ավելի վաղ Նիդերլանդներն էր նմանատիպ…

Read More
Ադրբեջանի իրավիճակի շուրջ քննարկումներ կանցկացվեն ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

Ադրբեջանի իրավիճակի շուրջ քննարկումներ կանցկացվեն ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

Սեպտեմբերի 30 – ից հոկտեմբերի 4-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է «Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացում» թեմայով հրատապ քննարկումներ անցկացնելու հարցումը: Վեհաժողովը սեպտեմբերի 30-ին, կքննարկի հրատապ բանավեճեր անցկացնելու բոլոր հարցումները և կորոշի, թե որոնք ընդունել, ասված է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Եթե Վեհաժողովը համաձայնի…

Read More
Նրանք, ովքեր Բաքվում մասնակցելու են «COP29» համաժողովին, պետք է կոչ անեն՝ ապահովելու հայերի  վերադարձը ԼՂ. Լուազո

Նրանք, ովքեր Բաքվում մասնակցելու են «COP29» համաժողովին, պետք է կոչ անեն՝ ապահովելու հայերի վերադարձը ԼՂ. Լուազո

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում կայացած իր ելույթում ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի անդամ  Նատալի Լուազոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին և հայ-ադրբեջանական հարաբերություններին: «Մեկ տարի առաջ այս օրն Ադրբեջանն իրականացրեց ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և բռնի տեղահանեց առավել քան 100000 անձանց՝ այս կերպ պատմության մեջ թողնելով 21-րդ դարի…

Read More